Scripture Stories
Գլուխ 16․ Լիմքի թագավորի ու նրա ժողովրդի փախուստը


Գլուխ 16

Լիմքի թագավորի ու նրա ժողովրդի փախուստը

Նկար
Lamanites watching people in field

Լամանացիները գերեվարեցին շատ Նեփիացիների, որոնք չէին փախել Նոյ թագավորի հետ։ Լամանացիները տարան նրանց իրենց հետ և հողեր տվեցին, բայց ստիպեցին մեծ հարկեր վճարել։

Նկար
King Limhi

Նեփիացիները իրենց թագավոր հռչակեցին Լիմքիին։ Լիմքին Նոյ թագավորի որդին էր, բայց նա իր հոր նման չար չէր։ Նա բարի մարդ էր։

Նկար
Lamanite whipping Nephites

Լիմքի թագավորը փորձեց խաղաղություն հաստատել Լամանացիների հետ, բայց Լամանացիները շարունակում էին հսկել Նեփիացիներին և դաժան վարվել նրանց հետ։

Նկար
Nephites being captured

Մի օր Լիմքի թագավորը քաղաքից դուրս հանդիպեց օտարականների։ Նա հրամայեց նրանց բանտ նստեցնել։ Օտարականները Զարահեմլայից եկած Նեփիացիներ էին։

Նկար
Ammon talking to Limhi

Նրանց առաջնորդի անունը Ամմոն էր։ Լիմքի թագավորը ուրախ էր, որ տեսավ նրան։ Նա գիտեր, որ Ամմոնը կարող էր օգնել իր ժողովրդին փախչել Լամանացիներից։

Նկար
King Limhi talking to people

Լիմքի թագավորը հավաքեց իր ժողովրդին։ Նա նրանց հիշեցրեց, որ իրենց ամբարշտության պատճառով նրանք այժմ Լամանացիների գերիներն էին։

Նկար
Limhi talking

Նա ասաց իր ժողովրդին, որ ապաշխարեն, վստահեն Աստծուն և հնազանդվեն պատվիրաններին։ Այդ ժամանակ Աստված կօգնի նրանց փախչել։

Նկար
Lamanites talking

Նեփիացիները հասկացել էին, որ քաղաքը հսկող Լամանացիները գիշերը սովորաբար հարբած էին լինում։

Նկար
Nephites taking wine to guards

Այդ գիշեր Լիմքի թագավորը որպես նվեր ավելի շատ գինի ուղարկեց պահակներին։

Նկար
Limhi and his people escaping

Լիմքի թագավորը ու նրա ժողովուրդը կարողացան անցնել հարբած պահակների մոտով և փախչել։

Նկար
people being welcomed to Zerahemla

Ամմոնը Լիմքի թագավորին ու նրա ժողովրդին անապատով ուղեկցեց դեպի Զարահեմլա, որտեղ նրանց ջերմ ընդունեցին։