Scripture Stories
Մորմոնի Գրքի վայրերը


Մորմոնի Գրքի վայրերը

Ամերիկա

խոստացված երկիր, ուր Աստված առաջնորդեց Լեքիի ընտանիքին և Հարեդացիներին

Ամմոնիա

ամբարիշտ մարդկանց քաղաք, որոնք չէին լսում Ալմա Կրտսերին և Ամուղեկին

Բաբելոն

քաղաք, որտեղ ամբարիշտ մարդիկ աշտարակ բարձրացրեցին, որպեսզի կարողանային հասնել երկինք

Բեթլեհեմ

քաղաք Երուսաղեմի մոտակայքում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը

Երուսաղեմ

քաղաք, որտեղ Լեքին մարգարեացավ ամբարիշտների առաջ, և որտեղ Հիսուս Քրիստոսը ուսուցանեց ու խաչվեց

Զարահեմլա

Նեփիացիների խոշոր քաղաքներից մեկը, որտեղ գտնվում էր կառավարությունը և Եկեղեցու կենտրոնը: Այնտեղ ապրում էին Մոսիա թագավորը և Բենիամին թագավորը։ Քաղաքն այրվեց Հիսուսի մահվան ժամանակ։

Լիառատ1

վայր, որտեղ ճամբարեց Լեքիի ընտանիքը՝ ութ տարի անապատով ճամփորդելուց հետո: Այնտեղից նրանք ճանապարհ ընկան խոստացված երկիր:

Լիառատ2

վայր, որտեղ Հիսուս Քրիստոսը այցելեց Նեփիացիներին

Կումորա բլուր

վայր, որտեղ Մորոնին հողի մեջ թաքցրեց ոսկե թիթեղները, իսկ Ջոզեֆ Սմիթը հետագայում գտավ դրանք

Հերսոն

երկիր, որը Նեփիացիները տվեցին Ամմոնի ժողովրդին

Մորմոնի ջրեր

վայր, որտեղ Ալման մկրտեց դարձի եկած Նեփիացիներին, ովքեր հեռացել էին Նոյ թագավորից

Նեփի

քաղաք, որը կառուցեցին Նեփին և նրա ժողովուրդը՝ Լամանին, Լեմուելին և նրանց հետևորդներին թողնելուց հետո

Սիդոմ

երկիր, որտեղ Ալմա Կրտսերը հիմնեց Եկեղեցին: Այն դարձավ Ամմոնիայից հեռացած արդարակյաց մարդկանց նոր տունը։Խ

ոստացված երկիր

երկիր, ուր Աստված տանում է իր ընտրյալ ժողովրդին։ Նա առաջնորդել է Լեքիի ընտանիքին և Հարեդացիներին խոստացված երկիր: