Scripture Stories
Գլուխ 26. Ամմոնի ժողովուրդը


Գլուխ 26

Ամմոնի ժողովուրդը

Նկար
Mosiah teaching Lamanites

Մոսիայի որդիները ուսուցանեցին ավետարանը Լամանացիներին։ Հազարավոր Լամանացիներ ապաշխարեցին և միացան Եկեղեցուն:

Նկար
Anti-Nephi-Lehies

Այն Լամանացիները, որոնք միացան Եկեղեցուն, իրենց անվանեցին Անթի-Նեփի-Լեքիներ կամ Ամմոնի ժողովուրդ։ Նրանք բարի ու աշխատասեր ժողովուրդ էին։

Նկար
Lamanites preparing to fight

Չապաշխարած Լամանացիները զայրացած էին Ամմոնի ժողովրդի վրա և պատրաստվում էին կռվել նրանց դեմ։

Նկար
people of Ammon

Ամմոնի ժողովուրդը գիտեր, որ անարդար Լամանացիները գալու էին իրենց սպանելու, բայց որոշեցին չհակադարձել։ Նրանք ապաշխարել էին և չսպանելու խոստում տվել։

Նկար
people burying weapons

Նրանք խորը հողի մեջ էին թաղել իրենց զենքերը և խոստացել Աստծուն, որ այլևս երբեք չեն սպանի։

Նկար
Lamanites coming and people praying

Երբ անարդար Լամանացիները հարձակվեցին և սկսեցին սպանել, նրանք խոնարհվեցին մինչև գետինն ու աղոթեցին։

Նկար
Lamanites standing around people of Ammon

Տեսնելով, որ Ամմոնի ժողովուրդը չի կռվում, Լամանացիներից շատերը դադարեցին սպանել նրանց։

Նկար
Lamanites putting down weapons

Լամանացիները զղջացին, որ սպանում էին։ Նրանք վայր գցեցին իրենց զենքերը և միացան Ամմոնի ժողովրդին։ Նրանք այլևս չէին ցանկանում կռվել։

Նկար
Lamanites killing people of Ammon

Ամմոնի ժողովրդի վրա ավելի շատ Լամանացիներ հարձակվեցին։ Նրանք, միևնույն է, չկռվեցին, և շատերը սպանվեցին։

Նկար
Ammon praying

Ամմոնը չէր ուզում, որ մարդիկ, ում նա սիրում էր, կործանվեին, և նա աղոթեց օգնության համար։ Տերն ասաց, որ նա վերցնի իր մարդկանց և հեռանա երկրից։

Նկար
people of Ammon and Nephites of Zarahemla

Զարահեմլայի Նեփիացիները Ամմոնին ու նրա ժողովրդին տվեցին Երսոնի երկիրը և պաշտպանեցին նրանց։ Նրանք ընկերացան։