Scripture Stories
Գլուխ 29․ Ալման ուսուցանում է հավատի և Աստծո խոսքի մասին


Գլուխ 29

Ալման ուսուցանում է հավատի և Աստծո խոսքի մասին

Նկար
Alma teaching Zoramites

Ալման ուսուցանեց Զորամացիներին հավատի մասին։ Նա ասաց, որ նրանք, ովքեր հավատալու համար նշան էին ուզում, հավատ չունեին։

Նկար
Alma preaching

Ալման ասաց, որ հավատը նշանակում է հավատալ մի բանի, որը ճշմարիտ է, առանց այն իրականում տեսնելու։

Նկար
hand planting seed

Նա բացատրեց, որ հավատն աճում է, երբ մարդը հավատալու և Աստծո խոսքը լսելու ցանկություն ունի։ Այդ ժամանակ խոսքը սերմ է դառնում մարդու սրտում և սկսում է աճել։

Նկար
couple looking at tree

Երբ մարդն ավելի շատ է սովորում ավետարանի մասին, այդ սերմը ծիլեր է տալիս և շարունակում աճել։ Մարդն իմանում է, որ սերմը լավն է, և նրա հավատն ավելի ամուր է դառնում։

Նկար
man and wife picking fruit

Ալման ասաց, որ ինչպես լավ սերմը լավ պտուղ է տալիս, այնպես էլ Աստծո խոսքը օրհնություններ է բերում այն մարդկանց, ովքեր հավատ ունեն։