Scripture Stories
Գլուխ 54․ Մորմոնի Գրքի խոստումը


Գլուխ 54

Մորմոնի Գրքի խոստումը

Նկար
Moroni writing on plates

Թիթեղները թաղելուց առաջ Մորոնին մի խոստում գրեց Լամանացիներին և բոլոր նրանց, ովքեր կկարդան հիշատակարանները։

Նկար
young boy reading scriptures

Նա գրեց մարդկանց, որ կարդան հիշատակարանները, խորապես մտածեն դրանց մասին, ապա հարցնեն Երկնային Հորը, թե արդյոք դրանք ճշմարիտ են։

Նկար
young boy praying

Մորոնին խոստացավ, որ եթե մարդիկ անկեղծ հարցնեն, հավատ ունենալով առ Քրիստոս, Սուրբ Հոգին կօգնի նրանց իմանալ, թե արդյոք հիշատակարանները ճշմարիտ են։

Նկար
Moroni writing on plates

Մորոնին գրեց, որ եթե մարդիկ ապաշխարեն, հետևեն Հիսուս Քրիստոսին և սիրեն Երկնային Հորը, նրանք կատարյալ կդառնան։

Նկար
Moroni hiding gold plates

Երբ Մորոնին վերջացրեց գրել ոսկե թիթեղների վրա, նա թաքցրեց դրանք քարե արկղի մեջ Կումորա բլրի վրա և ծածկեց արկղը մեծ քարով։ Նրա մահկանացու կյանքն ավարտվեց: