Scripture Stories
Գլուխ 44. Հիսուս Քրիստոսը օրհնում է երեխաներին


Գլուխ 44

Հիսուս Քրիստոսը օրհնում է երեխաներին

Նկար
Christ with children

Հիսուս Քրիստոսն ասաց Նեփիացիներին, որ իր մոտ բերեն փոքր երեխաներին: Երեխաները նստեցին գետնին՝ Հիսուսի կողքին։

Նկար
Jesus praying with children

Փրկիչն ասաց մարդկանց, որ ծնկի իջնեն։ Ապա նա ծնկի իջավ և աղոթեց Երկնային Հորը։

Նկար
people smiling

Փրկիչի աղոթքն այնքան հրաշալի էր, որ հնարավոր չէր այն գրի առնել։ Այն ուրախությամբ լցրեց Նեփիացիների հոգիները:

Նկար
Jesus talking to people

Աղոթելուց հետո Հիսուսն ասաց, որ Նեփիացիները կօրհնվեն իրենց հավատի շնորհիվ:

Նկար
Jesus

Նա այնքան մեծ սեր և երջանկություն էր զգում, որ արտասվեց։

Նկար
Jesus blessing children

Այնուհետև նա օրհնեց յուրաքանչյուր երեխայի։ Նա աղոթեց Երկնային Հորը նրանց համար և կրկին արտասվեց։

Նկար
Jesus with children

Հիսուն ասաց Նեփիացիներին, որ նայեն իրենց երեխաներին։

Նկար
angels surrounding children

Մարդիկ տեսան, թե ինչպես հրեշտակներ իջան երկնքից և շրջապատեցին երեխաներին։ Երեխաները և հրեշտակները շրջապատվեցին կրակով։