Scripture Stories
Գլուխ 3. Լեքին հեռանում է Երուսաղեմից


Գլուխ 3

Լեքին հեռանում է Երուսաղեմից

Նկար
Lehi’s dream of journey

Տերը գոհ էր Լեքիից և մի գիշեր խոսեց նրա հետ երազում։ Նա ասաց Լեքիին, որ վերցնի իր ընտանիքը և հեռանա Երուսաղեմից։ Լեքին հնազանդվեց Տիրոջը:

Նկար
family in wilderness

Լեքիի ընտանիքը սննդի պաշար ու վրաններ հավաքեց։ Նրանք լքեցին իրենց տունը, թողեցին ոսկին ու արծաթը և ճանապարհ ընկան դեպի անապատ։

Նկար
Lehi, Sariah, and four sons

Լեքին և նրա կինը՝ Սարիան, չորս որդի ունեին։ Նրանց անուններն էին՝ Լաման, Լեմուել, Սամ ու Նեփի։

Նկար
tents and family

Երեք օր ճամփորդելուց հետո Լեքիի ընտանիքը ճամբար խփեց հովտում՝ գետի մոտ։

Նկար
Lehi and altar

Լեքին զոհարան կառուցեց քարերից ու զոհ մատուցեց Աստծուն։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն իր ընտանիքին կործանումից փրկելու համար:

Նկար
Lehi, Laman, and Lemuel

Լեքին գետն անվանեց Լաման, իսկ հովիտը՝ Լեմուել։ Լեքին ուզում էր, որ իր որդիները նմանվեին գետին ու հովտին՝ միշտ ձգտելով Աստծուն ու անսասան պահելով պատվիրանները։

Նկար
Laman and Lemuel

Լամանն ու Լեմուելը մտածեցին, որ իրենց հայրը Երուսաղեմն ու իրենց հարստությունը թողնելուց հետո խելքը կորցրել էր։ Նրանք չէին հավատում, որ Երուսաղեմը կկործանվի։

Նկար
Nephi praying

Նեփին ուզում էր հասկանալ այն, ինչ տեսել էր Լեքին։ Նա աղոթեց, որ իմանար, թե արդյոք հայրը ճիշտ էր վարվել՝ թողնելով Երուսաղեմը։

Նկար
Nephi praying

Հիսուս Քրիստոսն այցելեց Նեփիին և ասաց նրան, որ Լեքիի խոսքերը ճշմարիտ են։ Նեփին հավատաց և չըմբոստացավ՝ ինչպես Լամանը և Լեմուելը։

Նկար
Nephi talking to Sam

Նեփին պատմեց իր եղբայրներին այն, ինչ իրեն ասել էր Հիսուսը։ Սամը հավատաց Նեփիին, սակայն Լամանն ու Լեմուելը չհավատացին։

Նկար
Nephi talking to brothers

Տերը խոստացավ Նեփիին, որ կօրհնի նրան իր հավատի համար։ Նա պետք է դառնար իր եղբայրների առաջնորդը։