Scripture Stories
Գլուխ 22․ Ալմայի միսիան Ամմոնիայում


Գլուխ 22

Ալմայի միսիան Ամմոնիայում

Նկար
Alma and Nephihah

Ալման մտահոգված էր Նեփիացիների անօրինությունների պատճառով, այնպես որ որոշեց իր ողջ ժամանակը նվիրել ավետարանը քարոզելուն։ Նա ընտրեց Նեփիային որպես գլխավոր դատավոր՝ փոխարինելու իրեն։

Նկար
Alma sitting on ground

Ալման ուսուցանեց ավետարանը ամբողջ երկրով մեկ։ Երբ նա փորձեց քարոզել Ամմոնիայում, մարդիկ նրան չէին լսում։ Նրանք վտարեցին նրան քաղաքից։

Նկար
Alma

Ալման վշտացած էր, որ Ամմոնիայի ժողովուրդն այդքան մեղսավոր էր։ Նա գնաց մեկ այլ քաղաք։

Նկար
angel talking to Alma

Մի հրեշտակ հայտնվեց և մխիթարեց Ալմային։ Հրեշտակն ասաց նրան, որ վերադառնար Ամմոնիա և նորից սկսեր քարոզել։ Ալման շտապ գնաց հետ։

Նկար
Alma asking man for food

Ալման քաղցած էր։ Երբ մտավ քաղաք, նա մի մարդուց ուտելիք խնդրեց։ Հրեշտակն ասել էր այդ մարդուն, որ Ալման գալու էր իր մոտ, և որ Ալման Աստծո մարգարե էր։

Նկար
Amulek feeding Alma

Այդ մարդու անունը Ամուղեկ էր, նա տարավ Ալմային իր տուն և կերակրեց նրան։ Ալման երկար ժամանակ մնաց Ամուղեկի ու նրա ընտանիքի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն Ամուղեկի ընտանիքի համար և օրհնեց նրանց։

Նկար
Alma and Amulek talking

Ալման պատմեց Ամուղեկին Ամմոնիայի ժողովրդին ուսուցանելու իր կոչման մասին։ Ամուղեկը Ալմայի հետ գնաց մարդկանց ուսուցանելու։ Սուրբ Հոգին օգնեց նրանց:

Նկար
Alma preaching

Ալման ասաց մարդկանց, որ ապաշխարեն, այլապես Աստված կկործաներ նրանց։ Նա ասաց, որ գալու է Հիսուս Քրիստոսը և փրկելու է նրանց, ովքեր կհավատան իրեն և կապաշխարեն։

Նկար
people angry with Alma

Ամմոնիայի մարդիկ զայրացած էին։ Նրանք փորձեցին բանտ նետել Ալմային, սակայն Տերը պաշտպանեց նրան։

Նկար
Amulek and Alma teaching

Այնուհետև Ամուղեկը սկսեց ուսուցանել։ Շատերը ճանաչում էին Ամուղեկին․ նա Ալմայի նման օտարական չէր։ Նա պատմեց նրանց հրեշտակի մասին, որին տեսել էր։

Նկար
Amulek and Alma

Ամուղեկն ասաց, որ Ալման Աստծո մարգարե է և ճշմարտություն է ասում։ Մարդիկ զարմացած էին, լսելով Ամուղեկի վկայությունը։

Նկար
Zeezrom with Amulek and Alma

Որոշ մարդիկ զայրացած էին, հատկապես Զիզրոմ անունով մի ամբարիշտ մարդ։ Նրանք փորձեցին հարցերով ծուղակը գցել Ամուղեկին, բայց նա ասաց, որ գիտե նրանց մտադրության մասին։

Նկար
Zeezrom talking to Alma

Զիզրոմը ձգտում էր կործանել ամեն լավ բան։ Նա խնդիրներ էր ստեղծում, հետո մարդիկ վճարում էին նրան այդ խնդիրները լուծելու համար։

Նկար
Zeezrom with Amulek and Alma

Զիզրոմը չկարողացավ ծուղակը գցել Ամուղեկին, և փող առաջարկեց նրան, որպեսզի ասեր, որ Աստված չկա։ Ամուղեկը գիտեր, որ Աստված կար, և ասաց, որ Զիզրոմը նույնպես դա գիտեր, սակայն փողն Աստծուց ավելի շատ էր սիրում։

Նկար
Zeezrom and others

Այնուհետև Ամուղեկը պատմեց Զիզրոմին Հիսուսի, Հարության և հավերժական կյանքի մասին։ Մարդիկ զարմացած էին: Զիզրոմը վախից սկսեց ցնցվել։

Նկար
Alma teaching Zeezrom

Զիզրոմը հասկացավ, որ Ալման և Ամուղեկը ունեին Աստծո զորությունը, քանի որ գիտեին նրա մտքերը։ Զիզրոմը հարցեր տվեց և սկսեց լսել, մինչ Ալման ուսուցանում էր իրեն ավետարանը։

Նկար
family reading scriptures

Որոշ մարդիկ հավատացին Ալմային ու Ամուղեկին և սկսեցին ապաշխարել և ուսումնասիրել սուրբ գրությունները։

Նկար
Alma and Amulek bound

Սակայն մարդկանց մեծ մասը ցանկանում էր սպանել Ալմային ու Ամուղեկին։ Նրանք կապեցին երկուսին և տարան գլխավոր դատավորի մոտ։

Նկար
Zeezrom defending Alma and Amulek

Զիզրոմը զղջում էր, որ ամբարիշտ էր եղել և մարդկանց ստեր էր սովորեցրել։ Նա աղերսեց, որ մարդիկ ազատեին Ալմային ու Ամուղեկին։

Նկար
believers being thrown out

Զիզրոմը և այն մարդիկ, ովքեր հավատացին Ալմայի ու Ամուղեկի ուսմունքներին, վտարվեցին քաղաքից։ Չար մարդիկ քարկոծում էին նրանց։

Նկար
men burning women and scriptures

Այնուհետև ամբարիշտ մարդիկ հավաքեցին կանանց և երեխաներին, ովքեր հավատացել էին, և իրենց սուրբ գրքերի հետ միասին այրեցին կրակի մեջ։

Նկար
Alma and Amulek watching fire

Ալմային և Ամուղեկին ստիպեցին նայել, թե ինչպես էին կանայք և երեխաները մահանում կրակի մեջ։ Նրանց փրկելու համար Ամուղեկը ցանկացավ օգտագործել Աստծո զորությունը։

Նկար
Alma talking to Amulek

Սակայն Ալման ասաց Ամուղեկին, որ նա չպետք է կանգնեցնի այդ սպանությունները, քանի որ մահացողները շուտով կլինեն Աստծո հետ, իսկ ամբարիշտ մարդիկ կպատժվեն։

Նկար
Alma getting slapped

Գլխավոր դատավորը մի քանի անգամ ապտակեց Ալմային և Ամուղեկին ու ծաղրեց նրանց, որ չփրկեցին այրվող կանանց ու երեխաներին։ Հետո նրանց բանտ նետեց:

Նկար
Alma and Amulek in prison

Այլ չար մարդիկ եկան բանտ, տարբեր ձևերով խոշտանգեցին Ալմային ու Ամուղեկին, նրանց սոված պահեցին, թքեցին նրանց վրա։

Նկար
chief judge with Alma and Amulek

Գլխավոր դատավորն ասաց, որ եթե Ալման և Ամուղեկը օգտագործեին Աստծո զորությունը և ազատեին իրենք իրենց, նա կհավատար։ Նա նորից ապտակեց նրանց։

Նկար
Alma and Amulek praying

Ալման և Ամուղեկը կանգնեցին ոտքի։ Ալման աղոթեց և խնդրեց Աստծուն, որ իրենց ուժեղացնի՝ Քրիստոսի հանդեպ իրենց հավատի շնորհիվ։

Նկար
Alma and Amulek breaking ropes

Ալման և Ամուղեկը լցվեցին Աստծո զորությամբ և կտրեցին պարանները, որոնցով կապված էին։ Չար մարդիկ վախեցան և փորձեցին փախչել, բայց վայր ընկան։

Նկար
prison walls falling down

Գետինը ցնցվեց և բանտի պատերը փուլ եկան չար մարդկանց վրա։ Տերը պաշտպանեց Ալմային և Ամուղեկին, և նրանք չվնասվեցին։

Նկար
Alma and Amulek walking out of crumbled prison

Ամմոնիայի ժողովուրդը հավաքվեց՝ տեսնելու, թե ինչ էր պատահել։ Երբ նրանք տեսան Ալմային և Ամուղեկին, որոնք դուրս էին գալիս քանդված բանտի ավերակներից, նրանք վախեցան և փախան։

Նկար
Alma and Amulek

Տերը պատվիրեց Ալմային և Ամուղեկին գնալ Սիդոմ։ Այնտեղ նրանք գտան արդարակյաց մարդկանց։ Զիզրոմը նույնպես այնտեղ էր և ծանր հիվանդ էր։

Նկար
Alma blessing Zeezrom

Զիզրոմն ուրախ էր տեսնել Ալմային ու Ամուղեկին։ Նա անհանգստանում էր, մտածելով, որ նրանց սպանել էին իրենց արածների համար։ Նա խնդրեց նրանց բժշկել իրեն:

Նկար
Zeezrom

Զիզրոմը հավատացել էր Հիսուս Քրիստոսին և ապաշխարել էր իր մեղքերի համար։ Երբ Ալման աղոթեց նրա համար, Զիզրոմն անմիջապես առողջացավ։

Նկար
Zeezrom being baptized

Զիզրոմը մկրտվեց և սկսեց քարոզել ավետարանը։ Շատ մարդիկ մկրտվեցին։

Նկար
dead people on street

Ամմոնիայի ամբարիշտ ժողովուրդն ամբողջությամբ ոչնչացվեց Լամանացիների զորքի կողմից, ինչպես մարգարեացել էր Ալման։