Scripture Stories
Գլուխ 45․ Հիսուս Քրիստոսը ուսուցանում է հաղորդության և աղոթքի մասին


Գլուխ 45

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է հաղորդության և աղոթքի մասին

Նկար
group of men walking

Հիսուս Քրիստոսն ուղարկեց իր աշակերտներին հաց ու գինի բերելու։ Նա խնդրեց Նեփիացիներին նստել գետնին։

Նկար
Jesus passing bread

Երբ աշակերտները վերադարձան, Փրկիչը հացը կտորների բաժանեց և օրհնեց այն։ Նա մի քանի կտոր տվեց իր աշակերտներին, ապա խնդրեց նրանց, որ մնացածը բաժանեն մարդկանց։

Նկար
Jesus talking

Հիսուսն ասաց, որ հաղորդություն ընդունողները խոստանում են միշտ հիշել նրան և նրա զոհաբերությունը։ Այնուհետև նրանք ստացան նրա Հոգին։

Նկար
people passing wine

Հիսուս Քրիստոսն օրհնեց գինին և բաժանեց իր աշակերտներին: Աշակերտները բաժանեցին այն մարդկանց:

Նկար
Jesus teaching

Հիսուսն ասաց, որ հաղորդություն ընդունողները խոստանում են պահել իր պատվիրանները։

Նկար
Jesus talking to disciples

Հիսուսը կրկին ասաց իր աշակերտներին, որ յուրաքանչյուր մարդ, ով կընդունի հաղորդությունը և միշտ կհիշի իրեն, կունենա իր Հոգին։

Նկար
Jesus talking to people

Նա ասաց իր աշակերտներին, որ նրանք կօրհնվեն, եթե պահեն իր պատվիրանները։

Նկար
Jesus talking to disciples

Նա ասաց նրանց, որ միշտ աղոթեն, և աղոթեն այնպես, ինչպես ինքն է աղոթում։

Նկար
Savior talking to everyone

Փրկիչն ասաց Նեփիացիներին, որ աղոթեն Երկնային Հորը իր անունով։ Նա նաև պատվիրեց նրանց աղոթել իրենց ընտանիքների հետ։

Նկար
people listening to Christ

Նա ասաց, որ մարդիկ պետք է հաճախ միասին հավաքվեն։ Նրանք պետք է ողջունեն ուրիշներին իրենց հավաքներին, աղոթեն նրանց համար և լավ օրինակ ծառայեն։

Նկար
Jesus going up to heaven

Փրկիչն իր աշակերտներին տվեց Սուրբ Հոգի շնորհելու զորություն։ Այնուհետև մի ամպ ծածկեց մարդկանց, և միայն աշակերտները տեսան, թե ինչպես Հիսուս Քրիստոսը բարձրացավ երկինք։