Scripture Stories
Գլուխ 5. Ճամփորդություն անապատով


Գլուխ 5

Ճամփորդություն անապատով

Նկար
brothers walking in desert

Տերը ցանկանում էր, որ Լեքիի որդիներն ամուսնանային այնպիսի կանանց հետ, ովքեր իրենց զավակներին կուսուցանեին ավետարանը։ Նա պատվիրեց Լեքիին, որ իր որդիներին ուղարկեր հետ՝ Երուսաղեմ, Իսմայելի ընտանիքին իրենց հետ վերցնելու համար։

Նկար
Nephi talking to Ishmael

Նեփին և նրա եղբայրները վերադարձան Երուսաղեմ։ Նրանք ասացին Իսմայելին, թե ինչ էր Տերը ցանկացել, որ նա աներ։ Իսմայելը հավատաց նրանց և իր ընտանիքով գնաց Լեքիի որդիների հետ։

Նկար
Laman and Lemuel angry at Nephi

Անապատով ճամփորդելիս Լամանը, Լեմուելը և Իսմայելի ընտանիքից մի քանիսը վրդովվեցին։ Նրանք ուզում էին վերադառնալ Երուսաղեմ։

Նկար
Nephi talking to Laman and Lemuel

Նեփին հիշեցրեց Լամանին և Լեմուելին այն ամենը, ինչ Տերն արել էր իրենց համար։ Նա ասաց, որ պետք է ավելի մեծ հավատ ունենալ։ Նրանք բարկացան Նեփիի վրա, բայց չվերադարձան Երուսաղեմ։

Նկար
couple getting married

Նեփին, նրա եղբայրները և Զորամը հետագայում ամուսնացան Իսմայելի դուստրերի հետ։

Նկար
Lehi holding Liahona

Տերը պատվիրեց Լեքիին շարունակել իր ճամփորդությունը։ Հաջորդ առավոտ Լեքին իր վրանի մոտ գտավ մի արույրե գունդ, որը կոչվում էր Լիահոնա։ Այն ցույց էր տալիս ճանապարհը անապատում:

Նկար
family traveling

Լեքիի ընտանիքը հավաքեց սննդի պաշար, սերմեր և իրենց վրանները։ Նրանք շատ օրեր ճամփորդեցին անապատով, հետևելով Լիահոնայի ցույց տված ուղուն։

Նկար
hunting

Ճամփորդելիս Նեփին և նրա եղբայրները որսորդությամբ էին զբաղվում, օգտագործելով նետ ու աղեղ։

Նկար
broken bow

Նեփիի պողպատյա նետը կոտրվեց, իսկ եղբայրների նետերը կորցրեցին իրենց ուժը։ Եղբայրները չկարողացան սպանել անգամ մի կենդանի, և բոլորը քաղցած էին։ Լամանը և Լեմուելը զայրացած էին։

Նկար
wooden bow

Նեփին պատրաստեց փայտյա նետ և հարցրեց իր հորը, թե ուր կարող էր գնալ որս անելու։ Լեքին ուղղություն ստացավ Լիահոնայից։ Նեփին հետևեց այդ ուղղությանը և մի քանի կենդանի գտավ։

Նկար
Lehi holding Liahona

Լիահոնան աշխատում էր միայն այն ժամանակ, երբ Լեքիի ընտանիքը հավատարիմ, ջանասեր և հնազանդ էր լինում։

Նկար
Nephi returned with food

Նեփին վերադարձավ՝ իր հետ բերելով որսած կենդանիները։ Բոլորն ուրախ էին, որ ուտելիք ունեին։ Նրանք զղջացին, որ զայրացել էին, և շնորհակալություն հայտնեցին Աստծուն իրենց օրհնելու համար։

Նկար
Ishmael’s daughters

Ճամփորդությունը հեշտ չէր: Լեքիի ընտանիքը հաճախ հոգնած էր, քաղցած ու ծարավ։ Իսմայելը մահացավ և նրա դուստրերը վշտացած էին։ Նրանք դժգոհեցին Լեքիից։

Նկար
Laman and Lemuel

Լամանը և Լեմուելը նույնպես դժգոհեցին։ Նրանք չէին հավատում, որը Տերը խոսել էր Նեփիի հետ։ Նրանք ուզում էին սպանել Լեքիին ու Նեփիին և վերադառնալ Երուսաղեմ։

Նկար
Laman and Lemuel

Տիրոջ ձայնը խոսեց Լամանի ու Լեմուելի հետ։ Այն նրանց ասաց, որ չզայրանան Լեքիի և Նեփիի վրա։ Լամանն ու Լեմուելը ապաշխարեցին:

Նկար
Lehi’s family

Լեքիի ընտանիքը շարունակեց իր դժվար ճամփորդությունը։ Աստված օգնեց և զորացրեց նրանց։ Ծնվեցին երեխաներ։ Լեքին և Սարիան ևս երկու որդի ունեցան՝ Հակոբ և Հովսեփ անուններով։

Նկար
family traveling

Անապատով ութ տարի ճամփորդելուց հետո Լեքիի ընտանիքը հասավ ծովափին։ Այնտեղ նրանք գտան միրգ ու մեղր։ Այդ տեղը նրանք կոչեցին Լիառատ: