Scripture Stories
Գլուխ 34․ Հելամանը և 2000 պատանի զինվորները


Գլուխ 34

Հելամանը և 2000 պատանի զինվորները

Նկար
guards on wall

Ամմոնի ժողովուրդը Աստծուն խոստացել էր այլևս երբեք չկռվել։ Նրանք ապրում էին Նեփիացիների կողքին, և Նեփիացիները պաշտպանում էին նրանց։

Նկար
men talking with Helaman

Երբ Ամմոնի ժողովրդի թշնամիները հարձակվեցին Նեփիացիների վրա, Ամմոնի ժողովուրդն ուզում էր խախտել իր խոստումը և օգնել Նեփիացիներին։

Նկար
Helaman talking to group

Հելամանը և Նեփիացի այլ առաջնորդներ չէին ուզում, որ Ամմոնի ժողովուրդը խախտեր Աստծուն տված իր խոստումը։

Նկար
sons of people of Ammon

Ամմոնի ժողովրդի պատանի որդիները չէին տվել այդպիսի խոստում։ Նրանք ցանկանում էին օգնել Նեփիացիների զորքին պայքարել ազատության համար։

Նկար
2000 warriors

Այդ պատանիներից երկու հազար հոգի որոշեցին պաշտպանել իրենց երկիրը։ Նրանք խնդրեցին Հելամանին լինել իրենց առաջնորդը։

Նկար
three warriors

Այդ պատանիները խիզախ էին, համարձակ և ուժեղ։ Նրանք նաև ազնիվ էին ու վստահելի և պահում էին Աստծո պատվիրանները:

Նկար
Helaman with warriors

Հելամանը իր 2000 զինվորներին տարավ ճակատամարտի։ Նա կոչեց նրանց իր որդիները, իսկ նրանք Հելամանին՝ իրենց հայրը:

Նկար
Helaman leading warriors

Թեև Հելամանի որդիները երբեք չէին կռվել, նրանք չէին վախենում։ Մայրերը նրանց սովորեցրել էին հավատ ունենալ առ Աստված և վստահ լինել, որ Նա կօգնի իրենց։

Նկար
warriors fighting

Հելամանը և նրա բանակը մի քանի ճակատամարտ ունեցան Լամանացիների հետ։ Այդ պատանիները հնազանդվում էին Հելամանի բոլոր հրամաններին։

Նկար
warriors after battle

Նրանք քաջարի կռվեցին և օգնեցին դուրս նետել թշնամուն։ Ճակատամարտից հետո Հելամանը տեսավ, որ իր բոլոր որդիները վիրավորվել էին, սակայն ոչ մեկը չէր զոհվել։

Նկար
Helaman and warrior

Դա հրաշք էր։ Հելամանը շատ ուրախ էր։ Նա գիտեր, որ այդ պատանիները պաշտպանված էին Աստծո հանդեպ իրենց մեծ հավատի շնորհիվ։