Scripture Stories
Գլուխ 49. Մորմոնը և նրա ուսմունքները


Գլուխ 49

Մորմոնը և նրա ուսմունքները

Նկար
two groups of men

Հիսուս Քրիստոսի՝ Նեփիացիներին այցելելուց շատ տարիներ անց, մարդկանց մի փոքր խումբ հեռացավ Եկեղեցուց և կոչեց իրեն Լամանացիներ։

Նկար
group talking

Ի վերջո, բոլոր մարդիկ դարձան ամբարիշտ՝ և՛ Նեփիացիները, և՛ Լամանացիները:

Նկար
Ammaron hiding records

Սուրբ հիշատակարանները Ամմարոն անունով մի արդարակյաց մարդու մոտ էին։ Սուրբ Հոգին ասաց նրան, որ թաքցնի դրանք ապահով տեղում։

Նկար
Ammaron talking to young Mormon

Ամմարոնը 10 տարեկան Մորմոնին ասաց, թե որտեղ են պահված հիշատակարանները։ Ամմարոնը գիտեր, որ կարող էր վստահել Մորմոնին։

Նկար
Ammaron and Mormon

24 տարեկան հասակում Մորմոնը պետք է հաներ Նեփիի թիթեղները և դրանց վրա գրեր իր ժողովրդի մասին։

Նկար
Nephites and Lamanites battling

Երբ Մորմոնը 11 տարեկան էր, Նեփիացիների և Լամանացիների միջև պատերազմ սկսվեց։ Նեփիացիները հաղթեցին, և կրկին խաղաղություն հաստատվեց։

Նկար
people drinking

Բայց Նեփիացիներն այնքան մեղսավոր էին, որ Տերը հեռացրեց նրանց միջից երեք աշակերտներին, ինչի հետևանքով հրաշքներն ու բժշկումները դադարեցին։ Սուրբ Հոգին այլևս չէր առաջնորդում մարդկանց։

Նկար
Mormon

Երբ Մորմոնը 15 տարեկան էր, Հիսուս Քրիստոսն այցելեց նրան։ Մորմոնը ավելի շատ սովորեց Փրկիչի և նրա բարության մասին։

Նկար
Mormon watching two men

Մորմոնը ցանկանում էր քարոզել մարդկանց, սակայն Հիսուսը թույլ չտվեց, քանի որ մարդիկ չափազանց ամբարիշտ էին։ Նրանց սրտերը Աստծո դեմ էին ուղղված։

Նկար
Mormon as military leader

Շուտով նորից պատերազմ սկսվեց։ Մորմոնը խոշոր ու ամրակազմ տղամարդ էր, և Նեփիացիներն ընտրեցին նրան իրենց բանակի առաջնորդ։

Նկար
Mormon talking to army

Նեփիացիները տարիներ շարունակ կռվեցին Լամանացիների դեմ։ Մորմոնն աշխատում էր քաջալերել իր ժողովրդին կռվել իրենց ընտանիքների և տների համար։

Նկար
battle

Նեփիացիները դարձան այնքան ամբարիշտ, որ Տերը չէր ցանկանում օգնել նրանց։

Նկար
Mormon talking with men

Մորմոնը Նեփիացիներին ասաց, որ նրանք կփրկվեն միայն այն դեպքում, եթե ապաշխարեն և մկրտվեն։ Սակայն մարդիկ հրաժարվեցին։

Նկար
Mormon watching army

Նրանք պարծենում էին իրենց ուժով, ասելով, որ կսպանեն բոլոր Լամանացիներին։ Նեփիացիների ամբարշտության պատճառով Մորմոնը հրաժարվեց այլևս ղեկավարել նրանց։

Նկար
Mormon standing with army

Լամանացիները սկսեցին հաղթել Նեփիացիներին բոլոր ճակատամարտերում։ Մորմոնը կրկին որոշեց գլխավորել Նեփիացիների բանակը։

Նկար
Mormon sitting

Նա գիտեր, որ ամբարիշտ Նեփիացիները չէին հաղթելու պատերազմում։ Նրանք չէին ապաշխարում կամ աղոթում այդքան անհրաժեշտ օգնության համար։

Նկար
Mormon uncovering records

Մորմոնը վերցրեց բոլոր հիշատակարանները այն բլրից, որտեղ Ամմարոնը թաքցրել էր դրանք, և գրեց, դիմելով այն մարդկանց, ովքեր մի օր կկարդան այդ գրառումները։

Նկար
Mormon with sacred records

Նա ցանկանում էր, որ բոլորը, այդ թվում և հրեաները, իմանային Հիսուս Քրիստոսի մասին, ապաշխարեին և մկրտվեին, ապրեին ավետարանով և օրհնվեին։

Նկար
Mormon writing on sacred plates

Հոգին ոգեշնչեց Մորմոնին, որ իր թիթեղներին միացնի Նեփիի փոքր թիթեղները, որոնք պարունակում են Քրիստոսի գալուստի մասին մարգարեությունները։

Նկար
Mormon’s army

Մորմոնն առաջնորդեց Նեփիացիներին Կումորա երկիր, որտեղ նրանք պատրաստվեցին կրկին կռվել Լամանացիների դեմ։

Նկար
Mormon holding plates

Մորմոնը ծերանում էր։ Նա գիտեր, որ սա նրա վերջին ճակատամարտն է։ Նա չէր ուզում, որ Լամանացիները գտնեին սուրբ հիշատակարանը և ոչնչացնեին այն։

Նկար
Mormon giving plates to Moroni

Նա տվեց Մորմոնի թիթեղները իր որդի Մորոնիին, իսկ մնացած թիթեղները թաքցրեց Կումորա բլրի վրա։

Նկար
Nephites dying

Լամանացիները գրոհեցին և սպանեցին բոլոր Նեփիացիներին, բացի 24 հոգուց։ Մորմոնը վիրավորվել էր։

Նկար
wounded Mormon

Մորմոնը վշտացած էր, որ այդքան շատ Նեփիացիներ սպանվեցին, բայց նա գիտեր, որ նրանք սպանվեցին, որովհետև մերժեցին Հիսուսին։

Նկար
Jesus Christ

Մորմոնը փորձեց ուսուցանել Նեփիացիներին ճշմարտությունը։ Նա ասաց նրանց, թե որքան կարևոր է հավատ ունենալ առ Հիսուս Քրիստոսը։

Նկար
Mormon teaching

Նա փորձեց ուսուցանել նրանց հույս ունենալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, և գթություն, որը Քրիստոսի մաքուր սերն է։

Նկար
Mormon writing letters

Մորմոնը նամակներ գրեց իր որդի Մորոնիին, ով նույնպես ուսուցանում էր ավետարանը Նեփիացիներին։

Նկար
Moroni reading letter

Մորոնին գրեց Նեփիացիների սոսկալի ամբարշտության մասին։ Մորմոնն ասաց Մորոնիին, որ միշտ պահի իր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Նկար
Mormon killed

Լամանացիները սպանեցին Մորմոնին և բոլոր Նեփիացիներին, բացի Մորոնիից, որն ավարտեց հիշատակարանը։