Գերագույն համաժողով
Բարձրագույն իշխանությունների, տարածքային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Բարձրագույն իշխանությունների, տարածքային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը

Եղբայրներ և քույրեր, այժմ ես պատիվ կունենամ ձեր հաստատմանը ներկայացնելու Եկեղեցու բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին։

Խնդրում ենք ձեր աջակցության քվեն արտահայտել սովորական ձևով։ Եթե լինեն դեմ քվեարկողներ, խնդրում ենք կապվել ձեր ցցերի նախագահների հետ:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Ռասսել Մերիոն Նելսոնին՝ որպես մարգարե, տեսանող և հայտնող և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ, Դալլին Հարիս Օուքսին՝ որպես Առաջին Նախագահության առաջին խորհրդական, և Հենրի Բենիոն Այրինգին՝ որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Դալլին Հ․ Օուքսին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ և Ջեֆրի Ռ. Հոլլանդին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` Ջեֆրի Ռ. Հոլլանդին, Դիտեր Ֆ. Ուխդորֆին, Դեյվիդ Ա. Բեդնարին, Քվենթին Լ. Քուքին, Դ. Թոդ Քրիստոֆերսոնին, Նիլ Լ․ Անդերսենին, Ռոնալդ Ա․ Ռասբանդին, Գարի Ի․ Սթիվենսոնին, Դեյլ Գ․ Ռենլանդին, Ջերիթ Վ․ Գոնգին, Ուլիսես Սոարեսին և Պատրիկ Քիրոնին:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Դեմ լինելու դեպքում, եթե այդպիսիք կան, արտահայտեք նույն կերպ:

Հետևյալ Բարձրագույն իշխանությունները կազատվեն իրենց հանձնարարություններից և կստանան «պատվավոր անդամի» կարգավիճակ, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 1-ին. Երեցներ Յան Ս. Արդերն, Շեյն Մ. Բոուեն, Փոլ Վ. Ջոնսոն, Ս. Գիֆորդ Նիլսեն, Ադրիան Օչոա, Գարի Բ. Սաբին և Էվան Ա. Շմուց:

Ովքեր ցանկանում են շնորհակալություն հայտնել այս եղբայրներին և իրենց կանանց՝ Եկեղեցում իրենց նվիրված ծառայության համար, խնդրում ենք քվեարկել ձեռքի բարձրացումով:

Մենք նաև ազատում ենք երեց Կառլոս Ա. Գոդոյին՝ Յոթանասունի նախագահության անդամի իր ծառայությունից, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից:

Նրանք, ովքեր ցանկանում են երախտագիտություն հայտնել երեց Գոդոյին այս կոչման մեջ նրա ծառայության համար, կարող են դա անել:

Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում տարածքային յոթանասունականներին, ովքեր կավարտեն իրենց ծառայությունը: Նրանց անունները կարելի է գտնել Եկեղեցու վեբկայքում։

Նրանք, ովքեր ցանկանում են միանալ մեզ՝ երախտագիտություն հայտնելու այս եղբայրներին և նրանց ընտանիքներին՝ իրենց տարիների անձնուրաց ծառայության համար, կարող են դա արտահայտել։

Մենք ազատում ենք Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահությանը հետևյալ կազմով, որն ուժի մեջ կմտնի 2024 թ․ օգոստոսի 1-ին․ Մարկ Լ․ Փեյս՝ որպես նախագահ, Միլթոն Կամարգո՝ որպես առաջին խորհրդական, և Յան Ի Նյումանը՝ որպես երկրորդ խորհրդական:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ և իրենց երախտագիտությունն արտահայտել այս եղբայրներին իրենց նվիրված ծառայության համար, խնդրում ենք արտահայտել դա:

Մեր հաստատմանն են առաջարկվում հետևյալ անձինք՝ որպես Յոթանասունի նախագահության անդամներ․ Երեց Մարկուս Բ. Նաշ, որն ուժի մեջ է մտնում այս պահին, և երեցներ Մայքլ Տ. Ռինգվուդը, Առնուլֆո Վալենզուելան և Էդվարդ Դյուբը, ովքեր իրենց ծառայությունը կսկսեն 2024 թվականի օգոստոսի 1-ին։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք որպես Բարձրագույն իշխանություն յոթանասունականներ․ Դեյվիդ Լ․ Բաքներ, Գրեգորիո Ի․ Կասիլիաս, Առոլդո Բ․ Կավալկանտե, Ի․ Ռեյմոնդ Էդգո, Դ․ Մարտին Գուրի, Կառլ Դ․ Հըրստ, Քրիստոֆեր Հ․ Կիմ, Սանդինո Ռոման, Ստիվեն Դ․ Շամվեյ, Մայքլ Բ․ Սթրոնգ և Սերժիո Ռ․ Վարգաս։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույն նշանով:

Մենք ցանկանում ենք նշել, որ 64 նոր տարածքային յոթանասունական է հաստատվել ապրիլի 4-ին՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած գերագույն համաժողովի ղեկավարների ժողովի ժամանակ, որից հետո այն հայտարարվել է Եկեղեցու վեբկայքում։ Մենք հրավիրում ենք ձեզ հաստատել այս եղբայրներին իրենց նոր ծառայություններում։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են՝ նույն նշանով:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Կիրակնօրյա դպրոցի նոր գերագույն նախագահությանը հետևյալ կազմով, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 1-ին․ Փոլ Վ. Ջոնսոնը՝ որպես նախագահ, Չադ Հ, Վեբը՝ որպես առաջին խորհրդական և Գաբրիել Վ․ Ռեյդը՝ որպես երկրորդ խորհրդական:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են ևս քվեարկել:

Ցանկանում ենք նշել, որ եղբայր Ռեյդը ներկայումս ծառայում է որպես Ավստրալիա Սիդնեյ միսիայի նախագահ և, հետևաբար, Սոլթ Լեյք Սիթի չի ժամանել համաժողովի համար:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք մյուս Բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին ներկա կազմով:

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա ձեռքի բարձրացումով:

Ովքեր դեմ են, նույնպես:

Շնորհակալություն, եղբայրներ և քույրեր, Եկեղեցու ղեկավարների հանդեպ ձեր մշտական հավատքի և աղոթքների համար։

Տարածքային յոթանասունականների փոփոխություններ

Հետևյալ տարածքային յոթանասունականները հաստատվել են գերագույն համաժողովի շրջանակներում անցկացված ղեկավարների նիստի ժամանակ․

Դանիել Ա. Աբեո, Մաուրիսիո Ա. Արաուխո, Ռենդի Տ. Օսթին, Միշել Դ. Ավենյոն, Ֆիլիպ Ջ. Բարտոն, Բրեդլի Ս. Բեյթմեն, Էբեր Անտոնիո Բեկ, Էրիկ Դ. Բեդնար, Ջարեդ Բլեք, Բրայան Գ. Բորելա, Ջեյմե Ա. Բրավո, Խուան Գ. Կարդենաս, Սանչո Ն. Չուկվու, Մարկ Ջ. Քլաֆ, Դանիլո Ֆ. Կոստալես, Դանիել Ա. Կրուզադո, Գրեգորիո Դավալոս, Խուլիո Ն. Դել Սերո, Ռայան Է. Դոբս, Սթիվեն Վ. Դայեր, Բրիկ Վ. Էյր, Դենի Ֆալոգո, Թիմոթի Լ․ Ֆարնզ, Մարտին Պ․ Ֆերնանդես, Լուի Ա․ Ֆերիզո, Էնջել Ջ․ Գոմես, Ջեորջի Ի․ Գուիդի, Շինջիրո Հարա, Դանիել Լ․ Հարիս, Թոդ Դ․ Հեյնի, Թոմաս Հենգստ, Ջոն Ռ․ Հիջինս, Նիլս Օ․ Ջենսեն, Ֆրիցներ Ա․ Ջոզեֆ, Կյոնի Կասոնգո, Ջոն Ս. Կ. Կաուվե III, Դեն Կավասիմա, Ջ. Ջոզեֆ Քիել, Կարլ Ֆ. Քրաուս, Յու Մուն Կվան, Վու Չոլ Լի, Վայ Հունգ Մակ, Դեյվիդ Ռ. Մարիոթ, Իգնատիուս Մազիոֆա, Դերեկ Բ. Միլլեր, Ալբերտ Մուտարիսվա, Մարվին Ի. Պալոմո, Կյունգ Յոլ Պարկ, Դոմինգո Ջ. Պերես, Օսկար Ա. Պերես, Ռաուլ Պերես, Գեյլ Լ. Պոլլոկ, Պիեռ Պորտես, Մարկո Ա. Քեզադա, Սթիվեն Տ Ռոքվուդ, Գիլերմո Ռոխաս, Կգոմոցո Տ. Սեհլոհո, Սանդրո Ալեքս Սիլվա, Ջուսվան Թանդիման, Ասուքո Է. Ուդոբոնգ, Դուեյն Ջ. Վան Հերդեն, Շի Նինգ (Սթիվ) Յանգ, Խուան Ֆ. Զորիլա, Լեոպոլդո Զունիգա:

Հետևյալ տարածքային յոթանասունականները կազատվեն 2024 թ․ օգոստոսի 1-ին կամ դրանից առաջ․

Սոլոմոն Ի. Ալիչե, Գիլերմո Ա. Ալվարես, Դարեն Ռ. Բարնի, Յուլիուս Ֆ. Բարիենտոս, Ջեյմս Հ. Բեկեր, Դեյվիդ Լ. Բուքներ, Գլեն Բուրգես, Մարկոս Կաբրալ, Գրեգորիո Է. Կասիլյաս, Դունստան Գ. Բ. Տ. Չադամբուկա, Ալան Կ. Չունգ, Պոլ Ն. Քլեյթոն, Մայքլ Ցիսլա, Հիրոյուկի Դոմոն, Մերնարդ Պ. Դոնատո, Ի. Ռայմոնդ Էգբո, Զաքարի Ֆ. Էվանս, Սապելե Ֆաալոգո կրտսեր, Սաուլո Ջ. Ֆրանկո, Դեյվիդ Ֆրիշկնեխտ, Ջոն Ջ. Գալլեգո, Էֆրեյն Ռ. Գարսիա, Ռոբերտ Գորդոն, Մարկ Ա. Գոտֆրեդսոն, Դ. Մարտին Գուրի, Մայքլ Ջ. Հեսս, Բհանու Կ․ Հիրանանդանի, Ռիչարդ Ս․ Հատչինս, Տիտո Իբանյես, Էուստեչե Իլուգա, Ակինորի Իտո, Էնտոնի Մ․ Կակու, Քրիստոֆեր Հ․ Կիմ, Հ․ Մորոնի Կլեյն, Ստեֆեն Չի Կոնգ Լայ, Վ. Դանիել Լատտարո, Տաբո Լեբետոա, Տարմո Լեպ, Իցկոատլ Լոզանո, Քևին Լիտգո, Կլեմենտ Մ. Մացվագոտա, Էդգար Պ. Մոնտես, Լուիս Կ. Դ․ Քիրոզ, Իֆանոմեզանա Ռասոլոնդրայբե, Էդուարդո Դ․ Ռեսեկ, Թոմաս Գ Ռոման, Ռամոն Ի․ Սարմիենտո, Սթիվեն Դ. Շամվեյ, Լուիս Սպինա, Ջարեդ Վ. Սթոուն, Մայքլ Բ. Սթրոնգ, Յարոտ Սուբիանտորո, Կառլոս Գ. Սուեֆերտ, Վոյ Ռ. Տաեոալի, Կարիմ Դել Վալլե, Սերխիո Ռ. Վարգաս, Հելմուտ Վոնդրա: