Գերագույն համաժողով
Ի օժանդակություն աճող սերնդի
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Ի օժանդակություն աճող սերնդի

Երիտասարդների կյանքում եղած հարաբերությունները ամենամեծ ազդեցությունն են ունենում ունենում նրանց ընտրությունների վրա:

Երբ պատրաստում էի ելույթս, մտքերիս հունը ուղղորդվեց դեպի Հելամանի և Ամմոնի ժողովրդի դեռահաս որդիների պատմությունը: Այդ պատմությունն ուսումնասիրելու միջոցով ես զգացել եմ Մորմոնի Գրքի մարգարեների զորությունը, որոնք ուսուցանում են ծնողներին, եպիսկոպոսներին և ծխի անդամներին:

Հելամանը մի մարդ էր, որին երիտասարդ ամմոնացիները վստահում էին: Նա օգնեց նրանց զարգանալ և հասունանալ արդարությամբ: Նրանք ճանաչում և սիրում էին նրան ու «կամեցան, որ [նա] լիներ իրենց առաջնորդը»:1

Հելամանը որդիների նման սիրում էր այս երիտասարդներին և տեսնում էր նրանց ներուժը:2 Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է. «Եկեղեցում ուրիշներին արդյունավետ ծառայելու համար մենք պետք է տեսնենք նրանց … Երկնային Հոր աչքերով: Միայն այդ դեպքում մենք կսկսենք ըմբռնել հոգու իրական արժեքը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ այն սերը, որ Երկնային Հայրն ունի … Իր բոլոր զավակների հանդեպ»։3 Եպիսկոպոսներն այսօր օրհնված են խորաթափանցությամբ՝ տեսնելու իրենց հոգածության տակ գտնվող երիտասարդների աստվածային ինքնությունը:

Հելամանը «հաշվեց»4 իր խնամքի տակ գտնվող երիտասարդներին: Նա առաջնահերթություն տվեց նրանց հետ ամուր հարաբերություններ կառուցելուն:

Վճռորոշ մի պահի, երբ կյանքն ու մահը կախված էին հավասարակշռությունից, Հելամանը և նրա երիտասարդ մարտիկները կորցրին իրենց հետապնդող բանակի հետքերը: Հելամանը խորհրդակցեց երիտասարդների հետ.

«Ահա, մենք չգիտենք, բայց նրանք երևի կանգ են առել այն նպատակով, որ մենք գանք իրենց դեմ, …

Հետևաբար, ի՞նչ եք ասում դուք, իմ որդիներ … »:5

Այս հավատարիմ երիտասարդները պատասխանեցին. «Հայր, ահա, մեր Աստված մեզ հետ է, և նա թույլ չի տա, որ մենք ընկնենք. ուրեմն եկեք առաջ գնանք»:6 Նրանք հաղթեցին ճակատամարտում, քանի որ Հելամանը աջակցեց այդ երիտասարդ տղամարդկանց՝ գործելու7 իրենց վճռականության մեջ:8

Երիտասարդ ամմոնացիները մեծ պատճառ ունեին և խիզախ էին` «ի օժանդակություն ժողովրդին»:9 «Այս փոքր ուժը»՝ Հելամանի գլխավորությամբ, «մեծ հույսեր և մեծ ուրախություն»10 սփռեց նեփիացիների փորձառու բանակների սրտերում: Եպիսկոպոսներն այսօր կարող են առաջնորդել իրենց եզակիորեն օժտված երիտասարդներին՝ օրհնելու ծուխը և հավաքելու Իսրայելը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ սա է «այն առաքելությունը, որի համար [նրանք] ուղարկվել են երկիր»:11

Այս երիտասարդ ամմոնացիների նման որոնք «հավատարիմ էին բոլոր դեպքերում, ինչ էլ որ նրանց վստահվում էր»,12 Հելամանը հավատարմորեն հետևեց իր ղեկավարներին: Անկախ մարտահրավերից կամ անհաջողությունից, Հելամանը միշտ մնում էր «վճռականությամբ լցված»՝13 առաջ տանելու իրենց նպատակը: Երբ նրան ուղղորդեցին «քայլել առաջ [իր] փոքրիկ որդիների հետ»,14 նա հնազանդվեց:

Երիտասարդներն այսօր օրհնվում են, քանի որ եպիսկոպոսները հետևում են մեր ղեկավարների առաջնորդությանը` «խորհրդակցել ծխի Երիտասարդ կանանց նախագահ[ներ]ի հետ»:15 Ցցի նախագահները երաշխավորում են, որ եպիսկոպոսները և Երիտասարդ կանանց նախագահները ուսուցանվեն՝ երիտասարդներին վերաբերող իրենց պարտականությունները կատարելու համար:16

Հելամանը պատվում էր ուխտերը: Երբ Ամմոնն ուսուցանեց ավետարանը դեռահասների ծնողներին, այդ ծնողները ընդունեցին այն բաց սրտով: Նրանք այնքան նվիրված էին արդար աշակերտության իրենց նոր կյանքին, որ ուխտ կապեցին «վայր դ[նել] իրենց ապստամբության զենքերը»:17 Միակ բանը, որ ստիպեց նրանց մտածել այդ ուխտը խախտելու մասին, վերադառնալով իրենց պայքարի ծանոթ անցյալին, նեփիացիներին վտանգի մեջ տեսնելն էր:

Ամմոնացիները ցանկանում էին օգնել այս մարդկանց, որոնք իրենց ապահով տուն էին տրամադրել: Հելամանը, մյուսների հետ միասին, համոզեց նրանց պահել երբեք չկռվելու իրենց ուխտը: Նա ավելի շատ վստահում էր այն ուժին, որ Աստված կտրամադրեր, քան այն ուժին, որ այս ամմոնացիները կարող էին ապահովել իրենց սրերով և նետերով:

Երբ Հելամանը և նրա երիտասարդ մարտիկները բախվեցին սարսափելի մարտահրավերների, Հելամանը վճռական էր: «Բայց ահա, դա նշանակություն չունի, մենք վստահ ենք՝ Աստված կազատի մեզ»:18 Մի դեպքում, երբ նրանք սովամահ լինելու շեմին էին, նրանց պատասխանն էր՝ «դուրս թափել [իրենց] հոգիներն աղոթքով առ Աստված, որ նա ուժեղացներ [նրանց] և ազատեր [նրանց] … [և] Տերը … այցելեց [նրանց] հավաստիացումներով, որ նա կազատի [նրանց]»՝19 «շնորհիվ նրանց արտասովոր հավատքի առ այն, ինչին նրանք սովորեցվել էին հավատալ»:20

Մենք Հելամանից սովորում ենք, որ այս երիտասարդ տղաներին աջակցել են իրենց ծնողները: Այս հավատարիմ ծնողները գիտեին, որ իրենց վրա է դրված իրենց զավակներին ուսուցանելու հիմնական պատասխանատվությունը: Նրանք ուսուցանել էին իրենց զավակներին պահել պատվիրանները և «քայլել ուղիղ»21 Աստծո առջև: Նրանց մայրերը նրանց սովորեցրել էին, որ «եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց»:22 Նրանց հայրերը ուխտեր կապելու հզոր օրինակ են թողել:23 Այս նախկին մարտիկները գիտեին ճակատամարտի սարսափները: Նրանք իրենց անփորձ որդիներին վստահեցին Հելամանի խնամքին և աջակցեցին նրանց՝ ուղարկելով «շատ պարեն»:24

Հելամանը մենակ չէր, երբ ծառայում էր իր երիտասարդ բանակին: Նա իր կողքին ուներ մարդիկ, որոնց դիմում էր աջակցության և առաջնորդության համար: Նա օգնության խնդրեց Զորավար Մորոնիից, և այն եկավ:

Տիրոջ արքայությունում ծառայողները միայնակ չեն ծառայում: Տերն օրհնել է մեզ ծխերով և ցցերով: Նրա վերականգնված կազմակերպության միջոցով մենք ունենք ռեսուրսներ, իմաստություն և ոգեշնչում՝ ցանկացած մարտահրավերի դիմակայելու համար:

Եպիսկոպոսը ղեկավարում է ծուխը խորհուրդների միջոցով:25 Նա անցկացնում է եռամսյակային սպասավորության հարցազրույցները, այնուհետև քաջալերում է երեցների քվորումին և Սփոփող միությանը՝ կատարելու ընտանիքներին սպասավորելու իրենց պարտականությունը: Այդ նախագահությունները ղեկավարում են կարիքները գնահատելու և ոգեշնչված լուծումներ գտնելու գործընթացը: Ցցերի նախագահներն աջակցություն են առաջարկում՝ ուսուցանելով երեցների քվորումին և Սփոփող միության նախագահություններին՝ այս պարտականությունների վերաբերյալ:

Առաջնորդների և ծնողների համար անհրաժեշտ ուղեցույցը գտնվում է Ավետարանի գրադարն և Gospel Living հավելվածներում: Այս ոգեշնչված աղբյուրներում մենք կարող ենք գտնել սուրբ գրությունները, ժամանակակից մարգարեների ուսմունքները և Ընդհանուր Ձեռնարկը։ Ավետարանի գրադարանի երիտասարդների ներդիրը շատ նյութեր ունի քվորումի և դասարանի նախագահությունների համար26 և Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց ձեռնարկը: Երբ ծխի բոլոր անդամներն ուսումնասիրեն այս ոգեշնչված աղբյուրները և առաջնորդություն փնտրեն Հոգուց, բոլորը կուղղորդվեն Տիրոջ կողմից՝ երիտասարդներին զորացնելու գործում:

Ամբողջ ծուխը կօրհնվի և կամրապնդվի, երբ անդամները կենտրոնանան աճող սերնդի վրա: Չնայած մեր անկատարություններին ու թերություններին, Երկնային Հայրը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին՝ Իր Հոգու ընկերակցությամբ ձեռք մեկնել ուրիշներին: Նա գիտի, որ մենք աճում և սրբագործվում ենք, երբ հետևում ենք Սուրբ Հոգու հուշումներին:27 Կարևոր չէ, որ մեր ջանքերն անկատար են: Երբ մենք համագործակցում ենք Տիրոջ հետ, կարող ենք վստահ լինել, որ մեր ջանքերը համահունչ կլինեն այն ամենին, ինչ Նա կաներ երիտասարդների համար:

Հետևելով Սուրբ Հոգու ցուցումներին և աջակցելով երիտասարդներին՝ մենք դառնում ենք Երկնային Հոր սիրո վկաներ նրանց կյանքում: Տիրոջ հուշումներով գործելը սիրո և վստահության հարաբերություններ է կերտում: Հենց երիտասարդների կյանքում եղած հարաբերություններն են ամենամեծ ազդեցությունն ունենում նրանց ընտրության վրա:

Երիտասարդները կսովորեն հայտնության օրինակը, երբ նրանք մեզ հետ մասնակցեն ուրիշներին ծառայելու հուշումներ փնտրելու և ըստ դրանց գործելու գործընթացին: Երբ երիտասարդները դիմեն Տիրոջը այս ոգեշնչված առաջնորդության համար, նրանց հարաբերությունները Նրա հետ և վստահությունը Նրա հանդեպ կմեծանա:

Մենք մեր վստահությունն ենք հայտնում երիտասարդներին՝ առաջարկելով աջակցություն և ուղղություն՝ առանց հսկելու մտադրության:28 Երբ մենք հրաժարվենք վերահսկողությունից և թույլ տանք, որ երիտասարդները սովորեն միասին խորհրդակցելու, ոգեշնչված ընթացք ընտրելու և իրենց ծրագիրը գործի դնելու միջոցով, նրանք իսկական ուրախություն և աճ կունենան:

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Մեծ նշանակություն ունի այն, թե [ուրիշներն] ինչ կսովորեն [ձեզանից] այն մասին, թե ովքեր են իրենք իրականում, և ի՞նչ կարող են դառնալ: Կարծում եմ, որ նրանք դա այնքան էլ արդյունավետ չեն սովորի դասախոսություններից: Նրանք կսովորեն դա այն զգացումներից, թե ով եք դուք, թե ըստ ձեզ, ովքեր են իրենք, և ձեր կարծիքով՝ նրանք ինչ կարող են դառնալ»:29

Մեր երիտասարդները մեզ զարմացնում են իրենց քաջությամբ, հավատքով ու կարողություններով: Երբ նրանք ընտրեն լինել Հիսուս Քրիստոսի լիարժեք ներգրավված աշակերտներ, Նրա ավետարանը կփորագրվի նրանց սրտերում: Նրան հետևելը կդառնա նրանց ով լինելու մի մասը, և ոչ միայն այն, ինչ նրանք անում են:

Հելամանը օգնեց երիտասարդ ամմոնացիներին տեսնել, թե ինչպես է ապրում Հիսուս Քրիստոսի քաջարի աշակերտը: Մենք կարող ենք հզոր օրինակ լինել երիտասարդների համար, թե ինչպես են այսօր ապրում Քրիստոսի աշակերտները: Հավատարիմ ծնողներն աղոթում են այս օրինակների համար իրենց երեխաների կյանքում: Ոչ մի ծրագիր չի կարող փոխարինել սիրող, ուխտը պահող մեծահասակների ազդեցությանը:

Որպես քահանաների քվորումի նախագահ՝ եպիսկոպոսը կարող է օրինակ ծառայել երիտասարդների համար, թե ինչպես լինել հավատարիմ ամուսին և սիրող հայր՝30 պաշտպանելով, ապահովելով և նախագահելով31 արդար ուղիներով: Եպիսկոպոսները, որոնք ուժեղ կենտրոնացում ունեն երիտասարդների վրա,32 կունենան ազդեցություն, որը կշարունակվի սերունդներ:

Երիտասարդներն այսօր Երկնային Հոր ամենաազնիվ33 հոգիներից են: Նրանք ճշմարտության և ազատ կամքի աննկուն պաշտպաններից էին նախամահկանացու աշխարհում:34 Նրանք ծնվել են այս օրերում, որպեսզի հավաքեն Իսրայելը Տեր Հիսուս Քրիստոսի մասին իրենց զորավոր վկայության միջոցով: Նա ճանաչում է նրանցից յուրաքանչյուրին և գիտի նրանց մեծ ներուժը։ Նա համբերատար է, երբ նրանք մեծանում են: Նա կփրկագնի և կպաշտպանի նրանց: Նա կբժշկի և կառաջնորդի նրանց: Նա կոգեշնչի նրանց։ Մենք՝ նրանց ծնողներն ու ղեկավարները, պատրաստվել ենք աջակցելու նրանց: Մենք ունենք Փրկչի Եկեղեցին, որը կօգնի մեզ, երբ մենք մեծացնում ենք հաջորդ սերունդը:

Ես վկայում եմ, որ Քրիստոսի Եկեղեցին, որը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով և այսօր ղեկավարվում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից, կազմակերպված է օգնելու երիտասարդներին իրականացնել իրենց մեծ նպատակը այս վերջին օրերում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Ալմա 53․19։

  2. «Եթե դուք ընտրեք, եթե ցանկանաք, … դուք կհանդիսանաք մի մեծ, հրաշալի և փառահեղ գործի մասը: Դուք այն լավագույնների շարքում եք, որոնց Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ։ Դուք կարող եք լինել ավելի խելացի և իմաստուն, և ունենաք ավելի մեծ ազդեցություն աշխարհի վրա, քան նախորդ սերունդները»: (Ռասել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018], Ավետարանի գրադարան):

  3. Դեյլ Գ. Ռենլանդ, «Աստծո աչքերով», Լիահոնա, նոյեմբեր 2015, 94:

  4. Ալմա 56․55։

  5. Ալմա 56․43-44։

  6. Ալմա 56․46։

  7. «Մեր Երկնային Հոր նպատակը ծնողավարության մեջ չէ, որ Իր զավակները անեն այն, ինչ ճիշտ է. դա այն է, որ Իր երեխաները ընտրեն անել այն, ինչ ճիշտ է» (Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104)։

  8. «Երբ մենք լիազորենք երիտասարդներին՝ հրավիրելով և թույլ տալով նրանց գործել, Եկեղեցին հրաշալի ուղիներով առաջ կընթանա» (Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետ հանդիպումից։ Տես նաև 2020 Temple and Family History Leadership Instruction, Feb. 27, 2020, Gospel Library):

  9. Ալմա 53․22։

  10. Ալմա 56․17։

  11. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», Ավետարանի գրադարան:

  12. Ալմա 53․20:

  13. Ալմա 58․12։

  14. Ալմա 56․30։

  15. Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 7.1.2, Ավետարանի գրադարան:

  16. Տես Ընդհանուր ձեռնարկ, 6.7.2:

  17. Ալմա 23․7։

  18. Ալմա 58․37։

  19. Ալմա 58․10-11։

  20. Ալմա 57․26։

  21. Ալմա 53․21։

  22. Ալմա 56․47։

  23. Տես Ալմա 23․7, 24.17–19։

  24. Ալմա 56․27։

  25. Տես Ընդհանուր ձեռնարկ, 7.1.1:

  26. «Երբ մենք փնտրում ենք հավերժական ճշմարտություն, հետևյալ երկու հարցերը կարող են օգնել մեզ հասկանալ՝ արդյոք գաղափարը գալիս է Աստծուց, թե մեկ այլ աղբյուրից: Արդյո՞ք այդ սկզբունքը հետևողականորեն ուսուցանվում է սուրբ գրություններում և կենդանի մարգարեների կողմից: Արդյոք այդ գաղափարը հաստատվո՞ւմ է Սուրբ Հոգու վկայությամբ։ Աստված հայտնում է վարդապետական ճշմարտությունները մարգարեների միջոցով, իսկ Սուրբ Հոգին հաստատում է այդ ճշմարտությունները մեզ և օգնում մեզ կիրառել դրանք» (Ջոն Ք. Փինգրի Կրտսեր, «Հավերժական ճշմարտություն», Լիահոնա, նոյ. 2023):

  27. Տես Վարդապետություն և Ուխտեր 4․2-4:

  28. «Եթե [մեր] երիտասարդները շատ ոգևորված չլինեն [Աստծո գործով], առավել հավանական է, որ նրանք կոգևորվեն աշխարհի գործերով: Սարկավագների և ուսուցիչների քվորումների քանի՞ նախագահություններ են գործնականում պարզապես ինչ-որ մեկին խնդրում աղոթել կամ հաղորդություն բաժանել: Եղբայրներ, նրանք իրոք հատուկ հոգիներ են, և նրանք կարող են կարևոր գործեր կատարել, եթե հնարավորություն տրվի»: (Neal A. Maxwell, “Unto the Rising Generation,” Ensign, Apr. 1985, 11):

  29. Henry B. Eyring, “Teaching Is a Moral Act” (address given at the Brigham Young University annual conference, Aug. 27, 1991), 3, speeches.byu.edu.

  30. Տես «Ահարոնյան քահանայության քվորումի թեման», Ավետարանի գրադարան:

  31. Տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  32. «Մենք հուսով ենք, որ եպիսկոպոսությունները մեծ շեշտ կդնեն և կկենտրոնանան երիտասարդ տղամարդկանց քահանայության պարտականությունների վրա և կօգնեն նրանց իրենց քվորումի պարտականություններում: Չափահաս Երիտասարդ ընդունակ տղամարդիկ կկանչվեն խորհրդատուներ, որպեսզի օգնեն Ահարոնյան Քահանայության քվորումի նախագահություններին և եպիսկոպոսությանը իրենց պարտականություններում: Մենք վստահ ենք, որ ավելի շատ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք կարձագանքեն կոչին և կմնան ուխտի արահետում մեր երիտասարդների վրա այդպիսի լազերանման կիզակետի շնորհիվ (Քվենտին Լ. Քուք, «Փոփոխություններ երիտասարդներին զորացնելու համար», Լիահոնա, նոյ. 2019, 41):

  33. «Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար, ես կասեի, Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք»: (Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», Gospel Library):

  34. «Դեռահասը, որին սիրում եք, կարող է լինել կամքի ազատության և ճշմարտության կողմի քաջարի մարտիկներից մեկը: … Մենք կարող ենք օգնել այն ձևով, ինչպես արձագանքում ենք իրենց համար ընտրելու նրանց վճռականությանը: Նրանք կզգան՝ արդյոք մենք նրանց տեսնում ենք այնպես, կարծես նրանք կարող էին լինել նախամահկանացու գոյության հավատարիմ մարտիկներից մեկը, որը դեռևս հավատարիմ է բարոյական կամքի ազատության պաշտպանությանը և գիտակցում է նրանց երջանկություն բերելու դրա մեծ արժեքը: Եթե մենք կարողանանք նրանց տեսնել որպես նախամահկանացու գոյության հավատարիմ մարտիկների, մենք կարող ենք նաև տեսնել նրանց անկախության պնդումները՝ որպես իրենց ներուժի նշան, նշան, որ նրանք փորձարկում են ազատ կամքի ուժը, որը նրանց երջանկություն կբերի» (Henry B. Eyring, “A Life Founded in Light and Truth” [Brigham Young University devotional, Aug. 15, 2000], 3, 4, speeches.byu.edu):