Գերագույն համաժողով
Swallowed Up in the Joy of Christ
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Կուլ գնային Քրիստոսի ուրախության մեջ

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը լսում է ձեր արտասվալի աղերսանքները և միշտ կպատասխանի կատարյալ իմաստությամբ։

Մենք սիրում ենք ձեզ Երեց Քիրոն։ Կարո՞ղ եմ այդ առոգանությունը փոխառնել 10 րոպեով:

Բաղձալի հրաշքներ

Նոր Կտակարանում մենք սովորում ենք կույր Բարտիմեոսի մասին, ով աղաղակեց Հիսուսին՝ ցանկանալով հրաշք: «Հիսուսը նրան ասաց. «Գնա, քո հավատը քեզ փրկեց: Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց»:1

Մեկ այլ առիթով մի մարդ Բեթսայիդայում բաղձում էր բժշկվել։ Ի տարբերություն սրա, այդ հրաշքը ակնթարթորեն չկատարվեց: Փոխարենը՝ Հիսուսը երկու անգամ օրհնեց նրան մինչև նա «վերականգնվեց»:2

Երրորդ օրինակում Պողոս Առաքյալը «երեք անգամ աղաչեց Տիրոջը» իր տկարության համար,3 և սակայն մենք գիտենք, նրա անկեղծ խնդրանքը չշնորհվեց:

Երեք տարբեր մարդիկ: Երեք յուրահատուկ փորձառություններ:

Այսպիսով, հարց. Ինչո՞ւ են ոմանք արագ ստանում իրենց բաղձալի հրաշքները, իսկ մյուսները համբերատարությամբ դիմանում են՝ սպասելով Տիրոջը:4 Մենք գուցե չգիտենք ինչուն, սակայն, երախտագիտությամբ մենք ճանաչում ենք Նրան ով «սիրում [մեզ]»5 և «[անում] ամեն ինչ [մեր] բարօրության և երջանկության համար»:6

Աստվածային նպատակներ

Աստված, ով տեսնում է վերջը սկզբից,7 հավաստիացնում է, «քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ»,8 և դրանք կնվիրագործվեն «քո օգտի համար»:9

Օգնելով մեզ գտնել հետագա իմաստ մեր փորձությունների մեջ, Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին ուսուցանել է. «Մեր տարած ոչ մի ցավ, մեր ունեցած ոչ մի փորձառություն զուր չի անցնում։ Այն ծառայում է մեր կրթությանը: Այն բոլորը, ինչ մենք [համբերությամբ] տանում ենք կառուցում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, ընդարձակում է մեր հոգիները և մեզ դարձնում է ավելի քնքուշ ու գթառատ: Վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի ու դժվարությունների միջոցով է, որ մենք ստանում ենք այն կրթությունը, որը ստանալու համար ենք մենք գալիս այստեղ` ձեռք բերելու այն, և որը մեզ ավելի նման կդարձնի մեր [երկնային ծնողներին]»:10

Հասկանալով, որ «Քրիստոսի զորությունը [կբնակվեր] [իրենում] իր չարչարանքների մեջ, Պողոս Առաքյալն ասաց խոնարհությամբ. «երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»։11

Կյանքի փորձությունները ստուգում են մեզ:12 Նույնիսկ Փրկիչը «սովորեց հնազանդություն» և դարձվեց «կատարյալ չարչարանքների միջոցով»:13

Եվ մի օր Նա կարեկցանքով կհայտարարի. «Ահա ես զտել եմ քեզ, ես ընտրել եմ քեզ չարչարանքի հնոցում»:14

Աստծո աստվածային նպատակներին վստահելը հույս է ներշնչում հոգնած հոգիների մեջ և վճռականություն է բոցավառում տառապանքի և սրտի կսկիծի պահերին:15

Աստվածային հեռանկարներ

Տարիներ առաջ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է այս թանկարժեք գաղափարով. «Երբ մենք նայում ենք բոլոր բաներին հավերժական հեռանկարով, այն զգալիորեն կթեթևացնի մեր բեռը»:16

Նկար
Հոլլի և Թրեյ Փորթեր:

Կինս՝ Ջիլը, և ես վերջերս ականատես եղանք այս ճշմարտությանը Հոլլի և Ռիկ Փորթերների հավատարիմ կյանքում, որոնց 12-ամյա որդին՝ Թրեյը, մահացավ ողբերգական հրդեհի հետևանքով: Իր սիրելի որդուն փրկելու հերոսական ջանքերում ձեռքերն ու ոտքերը դաժանորեն այրած Հոլլին հետագայում վկայեց ծխի հաղորդության ժողովում, այն մեծ խաղաղության և ուրախության մասին, որ Տերը թափեց նրանց ընտանիքի վրա իրենց տառապանքի մեջ, օգտագործելով այնպիսի բառեր, ինչպիսիք են` հրաշագործ, անհավատալի, և ապշեցուցիչ:

Նկար
Սեղմելով բուժող ձեռքերը

Այս թանկագին մոր անտանելի վիշտը անմիջապես փոխարինվել էր գերակայող խաղաղությամբ` այս մտքով. «Իմ ձեռքերը, այն ձեռքերը չեն, որոնք փրկում են: Այդ ձեռքերը պատկանում են Փրկչին: Փոխանակ նայելու իմ սպիներին որպես հիշեցում այն մասին, թե ինչ չկարողացա անել, ես հիշում եմ այն սպիները, որոնք կրում է իմ Փրկիչը»:

Հոլլիի վկայությունը իրականացնում է մեր մարգարեի խոստումը. «Երբ ունենաք սելեստիալ մտածելակերպ, դուք նոր լույսի ներքո կդիտարկեք փորձություններն ու հակադրությունը»:17

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նշել է. «Ես հավատում եմ, որ ձախորդությունները հաղթահարելու և դրանցից աճելու մարտահրավերը գրավեց մեզ, երբ նախաերկրային աշխարհում Աստված ներկայացրեց իր փրկագնման ծրագիրը: Այժմ մենք պետք է մոտենանք այդ մարտահրավերին՝ իմանալով, որ մեր Երկնային Հայրը կաջակցի մեզ: Բայց շատ կարևոր է, որ մենք դիմենք Նրան: Առանց Աստծո, տառապանքի ու ձախորդությունների այս ծանր փորձառությունները հանգեցնում են վհատության, հուսահատության և նույնիսկ՝ դառնության:18

Աստվածային սկզբունքներ

Որպեսզի խուսափենք դժգոհության խավարից և փոխարենը գտնենք ավելի մեծ խաղաղություն, հույս և նույնիսկ ուրախություն կյանքի դժվարին մարտահրավերների ընթացքում, ես կիսվում եմ երեք աստվածային սկզբունքներով` որպես հրավերներ:

Մեկ` ավելի ուժեղ հավատք է գալիս Հիսուս Քրիստոսին առաջին տեղում դնելիս:19 «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»,- հայտարարում է Նա,- «մի կասկածեք, մի վախեցեք»:20 Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

«[Մեր] հավերժական կյանքը կախված է [Քրիստոսի] և Նրա Քավության հանդեպ [մեր] հավատքից»։21

«Երբ պայքարում էի իմ վերջին վնասվածքից առաջացած ուժեղ ցավի դեմ, ես նույնիսկ ավելի խոր երախտագիտություն զգացի Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության անըմբռնելի պարգևի հանդեպ։ Մտածեք այդ մասին: Փրկիչը տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի», որպեսզի Նա կարողանա մեզ մխիթարել, բժշկել մեզ, [և] փրկել կարիքի դեպքում»։22

Նա շարունակել է. «Իմ վնասվածքը ստիպեց ինձ կրկին ու կրկին մտածել «Իսրայելի Սուրբի մեծության» մասին։ Իմ ապաքինման ընթացքում Տերը դրսևորել է Իր աստվածային զորությունը խաղաղ և անսխալ կերպերով»։23

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:24

Երկու` ավելի պայծառ հույս է գալիս՝ պատկերացնելով մեր հավերժական ճակատագիրը:25 Խոսելով այն զորության մասին, որին ներհատուկ է պահպանել «մեր Հոր խոստացած անհավատալի օրհնությունների տեսիլքը մեր աչքի առաջ ամեն օր, քույր Լինդա Ռիվզը վկայել է. «Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք այդքան շատ փորձություններ ունենում, բայց իմ անձնական զգացողությունն այն է, որ պարգևն այնքան մեծ է, այնքան ուրախալի և վեր մեր հասկացողությունից, որ պարգևի այդ օրը, մենք գուցե կամենանք ասել մեր ողորմած, սիրառատ Հորը. «Մի՞թե դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր»: Մի՞թե նշանակություն կունենա, թե ինչեր տարանք մենք այստեղ, եթե վերջում այդ փորձությունները կորակավորեն մեզ` հավերժական կյանքի համար Աստծո թագավորությունում»:26

Նախագահ Նելսոնը կիսվել է այս գաղափարով. «Խորհեք Ջոզեֆ Սմիթին տրված Տիրոջ պատասխանի շուրջ, մինչ նա Լիբերթիի բանտում աղերսում էր սփոփանք։ Տերն ուսուցանել է Մարգարեին, որ նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքը փորձառություն կտա նրան և կլինի նրա օգտի համար։ «Եթե դու լավ համբերես, - խոստացավ Տերը, - Աստված քեզ վեր կբարձրացնի»։ Տերը սովորեցնում էր Ջոզեֆին ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացնել հավերժական պարգևը, քան թե կենտրոնանալ օրվա տանջալի դժվարությունների վրա»։27

Ջոզեֆի հեռանկարի այս փոփոխոությունը սրբագործման խորացում բերեց, ինչպես դա արտացոլվել է մի ընկերոջն ուղղված այս նամակում. «Հինգ ամիս փակված լինելուց հետո բանտի պատերի ներսում, ինձ թվում է, որ իմ սիրտը միշտ ավելի փափուկ կլինի սրանից հետո, քան այն երբևէ եղել է նախկինում: Կարծում եմ, ես երբեք այնպես չէի զգա, ինչպես հիմա եմ զգում, եթե ես չտանեի այն վիրավորանքները, որոնք տարել եմ»:28

Երեք` ավելի մեծ զորություն է գալիս կենտրոնանալով ուրախության վրա:29 Հավերժության ամենավճռական, տանջալից ժամերին մեր Փրկիչը չընկրկեց, այլ ճաշակեց դառը բաժակից:30 Նա ինչպե՞ս արեց այդ: Մենք սովորում ենք, «Իր առջև դրված ուրախության փոխարեն [Քրիստոս] խաչը հանձն առավ»,31 Նրա կամքը «կուլ գնացած լինելով Հոր կամքի մեջ»:32

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում

«Կուլ գնացած» այս արտահայտությունը խորապես հուզում է ինձ: Իմ հետաքրքրությունը ուժեղացավ, երբ ես իմացա, որ իսպաներենում «կուլ գնացած»-ը թարգմանվել է որպես «կլանված», գերմաներենում որպես «խժռված», իսկ չինարենում որպես «կուլ տված»: Այսպիսով, երբ ամեն ինչ դառնում է ինձ համար ճնշող, կյանքի մեծ մարտակոչերում ես հիշում եմ Տիրոջ խոստումը, որ մենք «չպետք է տառապենք ոչ մի չարչարանքներից, եթե այն կուլ գնացած [չլինի], [կլանվի և խժռվի, կուլ տրվի] Քրիստոսի ուրախության մեջ»:33

Ես ձեզանից շատերի մեջ տեսնում եմ այդ ուրախությունը, որը չի «[հնազանդվում] մահկանացու հասկացողությանը»,34 չնայած ձեր դառը բաժակները դեռևս չեն հեռացվել: Շնորհակալություն ձեր ուխտերը պահելու և Աստծո համար վկա կանգնելու համար:35 Շնորհակալություն օգնության հասնելու` օրհնելու մեզ բոլորիս, մինչ «[ձեր] լուռ սրտի խորքում թաքնված է վիշտ, որ աչքը չի տեսնում»։36 Քանզի, երբ դուք բերում եք Փրկչի սփոփանքը ուրիշներին, դուք կգտնեք այն ձեզ համար, ուսուցանել է Նախագահ Քամիլ Ջոնսոնը:37

Աստվածային խոստումներ

Այժմ, ինձ հետ վերադաձեք հաղորդության ժողով, որտեղ մենք ականատես եղանք Հոլլի Փորթերի ընտանիքի հրաշքին, ովքեր սատարվեցին Տիրոջ կողմից:38 Երբ ես նստած խորհրդածում էի, թե ինչ ասեի՝ մխիթարելու այդ նշանավոր ընտանիքին և նրանց ընկերներին, այս միտքը եկավ. «Օգտագործիր Փրկչի խոսքերը»:39 Այսպիսով ես կեզրափակեմ այսօր, ինչպես արեցի այն կիրակի` Նրա խոսքերով, «որն ամոքում է վիրավոր հոգին»:40

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ. և ես հանգիստ կտամ ձեզ»:41

«Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք, որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ»:42

«Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ»։43

Իմ վկայությունը

Ուրախությամբ լի ակնածանքով, ես վկայում եմ, որ մեր Փրկիչն ապրում է, և Նրա խոստումները հաստատ են:44 Ձեզ համար, ովքեր անհանգստացած եք կամ «ինչ-որ կերպ տառապում եք»,45 ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը լսում է ձեր արասվալից աղերսանքները46 և միշտ կարձագանքի կատարյալ իմաստությամբ:47 «Թող Աստված շնորհի ձեզ», ինչպես Նա արեց մեր ընտանիքի համար մեծ կարիքի պահերին, «որ ձեր բեռները թեթև լինեն»,48 նույնիսկ, «կուլ գնացած ուրախությանը Քրիստոսի»:49 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: