Գերագույն համաժողով
Աստծո նպատակն է ձեզ տուն բերել
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Աստծո նպատակն է ձեզ տուն բերել

Իր սիրելի զավակների համար Հոր ծրագրում ամեն ինչ նախատեսված է յուրաքանչյուրին տուն բերելու համար:

Ես կկամենայի արտահայտել իմ երախտագիտությունը ձեր աղոթքների համար, երբ ես սկսեցի Նախագահ Նելսոնի միջոցով այս կոչմանը հարմարվելու գործընթացը` որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ ծառայելու համար: Դուք, հավանաբար, պատկերացնում եք, թե որքան խոնարհեցնող զգացում էր սա, և դա եղել է արտասովոր տեղաշարժերի և սթափեցնող ինքնաքննության ժամանակ: Իհարկե, իսկապես, մեծ պատիվ է ծառայել Փրկչին ցանկացած կարգավիճակով, և ձեզ հետ ներգրավվել Նրա հույսի ավետարանի բարի լուրը տարածելու գործում:

Բացի այդ՝ ասում են, որ յուրաքանչյուր նոր առաքյալի հետևում կանգնած է մի ապշահար զոքանչ: Ես չգիտեմ, արդյոք դա իրականում ասվել է, թե ոչ, բայց այս դեպքում, դա անշուշտ կարող էր լինել: Եվ ես կասկածում եմ, որ այն փաստը, որ զոքանչս այլևս մեզ հետ չէ, ոչնչով չի նվազեցնում նրա զարմանքը:

Մի քանի ամիս առաջ, երբ ես և կինս այցելում էինք մեկ այլ երկիր` Եկեղեցու տարբեր հանձնարարություններով, ես մի առավոտ վաղ արթնացա և մեր հյուրանոցի մշուշոտ պատուհանից դուրս նայեցի: Ներքևում՝ բանուկ փողոցում, ես տեսա, որ ճանապարհի արգելապատնեշ էր տեղադրվել՝ մոտակայքում տեղակայված ոստիկանի հետ, որը հետ էր դարձնում մեքենաները, երբ նրանք հասնում էին արգելապատնեշին: Սկզբում ընդամենը մի քանի մեքենա էին անցնում ճանապարհով, և դրանք հետ դարձվեցին: Բայց ժամանակի հետ երթևեկությունն աճեց, և մեքենաների հերթեր սկսեցին գոյանալ:

Վերևի պատուհանից ես դիտում էի, թե ինչպես էր ոստիկանը, կարծես, բավականություն ստանում երթևեկության հոսքը փակելու և մարդկանց հեռացնելու իր իշխանությունից: Իրականում, նա կարծես զսպանակ էր զարգացնում իր քայլերի մեջ, կարծես նա կարող էր սկսել մի փոքրիկ ցատկ անել, երբ յուրաքանչյուր մեքենա մոտենում էր արգելապատնեշին: Եթե որևէ վարորդ հիասթափվում էր արգելապատնեշի պատճառով, ոստիկանը օգնություն կամ համակրանք չէր դրսևորում: Նա ուղղակի անընդհատ շարժում էր գլուխը և ցույց տալիս հակառակ ուղղությունը:

Իմ ընկերներ, իմ ընկերակից հետևորդներ՝ մահկանացու կյանքի ճանապարհին, մեր հոր գեղեցիկ ծրագիրը, այսինքն Նրա «հիանալի» ծրագիրը,1 նախատեսված է ձեզ տուն բերելու, այլ ոչ թե ձեզ դրսում պահելու համար:2 Ոչ մեկը չի կառուցել ճանապարհային արգելապատնեշ և կանգնեցրել այնտեղ ինչ-որ մեկին՝ ձեզ հետ շրջելու և ձեզ հեռուն ուղարկելու համար: Փաստորեն, դա ճիշտ հակառակն է: Աստված անընդհատ հետևում է ձեզ: Նա «ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ընտրեն վերադառնալ Իր մոտ»,3 և Նա ամեն հնարավոր միջոց կիրառում է` ձեզ վերադարձնելու համար:

Մեր սիրառատ Հայրը ղեկավարել է հենց այս երկրի ստեղծումը, որպեսզի արտահայտի ինձ և ձեզ համար հնարավորություն ընձեռնելու նպատակը, որով մենք կունենանք մահկանացու կյանքի ընդլայնող և զտող փորձառություններ, Աստվածատուր կամքի ազատությամբ նրան ընտրելու հնարավորությունը՝4 սովորելու և աճելու, սխալներ գործելու, ապաշխարելու, Աստծուն և մեր մերձավորին սիրելու և մի օր Նրա մոտ՝ տուն վերադառնալու համար:

Նա ուղարկեց Իր թանկագին Սիրելի Որդուն այս անկում ապրած աշխարհ` ապրելու լիակատար մարդկային փորձառություններ, և Իր մնացած զավակներին հետևելու, քավելու և փրկագնելու օրինակ տալու համար: Քրիստոսի քավության մեծ պարգևը հեռացնում է ֆիզիկական և հոգևոր մահվան ամեն ճանապարհային արգելապատնեշ, որը կբաժանի մեզ մեր հավերժական տնից:

Իր սիրելի զավակների համար Հոր ծրագրում ամեն ինչ նախատեսված է յուրաքանչյուրին տուն բերելու համար:

Ինչպե՞ս են Աստծո սուրհանդակները` Նրա մարգարեները կոչում այս ծրագիրը Վերականգնված սուրբ գրություններում: Նրանք կոչում են այն փրկագնման ծրագիր,5 ողորմածության ծրագիր,6 երջանկության մեծ ծրագիր,7 և փրկության ծրագիր, որը բոլորի համար է՝ «Իմ Միածինի արյան միջոցով»:8

Հոր երջանկության մեծ ծրագրի նպատակն է ձեր երջանկությունը, հենց այստեղ, հենց հիմա և հավերժություններում: Դա ձեր երջանկությանը խոչընդոտելու և փոխարենը՝ ձեզ անհանգստանալու և վախ պատճառելու համար չէ:

Հոր փրկագնման ծրագրի նպատակը, փաստորեն, ձեր փրկագնումնէ, ձեր փրկությունը` Հիսուս Քրիստոսի տառապանքների և մահվան միջոցով,9 ազատումը մեղքի և մահվան գերությունից: Այն չպետք է թողնի ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք:

Հոր ողորմածության ծրագրի նպատակը ողորմածություն ցույց տալն է, երբ դուք շրջվում է դեպի Նա և պատվում Նրա հանդեպ ձեր հավատարմության ուխտը: Դա ողորմածությունը մերժելը չէ և փոխարենը ցավ ու վիշտ առաջացնելը:

Հոր փրկության ծրագրի նպատակը, փաստորեն, ձեր փրկությունն է փառքի սելեստիալ արքայությունում, երբ դուք ընդունում եք Հիսուսի վկայությունը10 և Նրան մատուցում ձեր ողջ հոգիները:11 Այն չպետք է ձեզ դրսում պահի:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ինչ որ բան կապված է նրա հետ, թե մենք ինչպես ենք ապրում: Որ նշանակություն չունի՞, թե ինչպես ենք օգտագործում մեր կամքի ազատությունը: Որ մենք կարո՞ղ ենք պահել կամ թողնել Աստծո պատվիրանները: Ոչ, իհարկե ոչ: Անշուշտ, մահկանացու ծառայության ընթացքում Հիսուսի ամենահետևողական հրավերներից և խնդրանքներից էր, որ մենք փոխվենք և ապաշխարենք և գանք Իր մոտ:12 Նրա բոլոր ուսմունքների հիմքում ակնարկվում է բարոյական վարքի ավելի բարձր հարթության վրա ապրելը,13 այն կոչ է դեպի անհատական առաջընթաց, փոխակերպող հավատք Քրիստոսում, դեպի սրտի հզոր փոփոխություն:14

Նա կամենում է, որ մենք արմատական վերակողմնորոշում կատարենք մեր եսասիրական և հպարտ մղումներում, վտարենք բնական մարդուն,15 որպեսզի մենք «գնանք և այսուհետև մեղք չգործենք»:16

Եթե մենք հավատում ենք մեզ փրկելու, մեզ փրկագնելու, մեզ ողորմածություն ցույց տալու և դրա միջոցով մեզ երջանկություն բերելու Հոր համապարփակ ծրագրին, ո՞րն է Որդու նպատակը, որի միջոցով այս մեծ ծրագիրը կյանքի է կոչվել:

Որդին Ինքն է ասում մեզ. «Որովհետեւ ես իջա երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքը անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»:17

Հիսուսի կամքը բարեհոգի Հոր կամքն է: Նա կամենում է հնարավոր դարձնել, որ Իր Հոր զավակներից յուրաքանչյուր վերջինը ընդունի ծրագրի վերջնական նպատակը` հավերժական կյանք Իրենց հետ: Ոչ ոք բացառված չէ այս աստվածային ներուժից:

Եթե դուք հակված եք անհանգստանալու, որ երբեք չեք համապատասխանի պահանջներին, կամ որ Քրիստոսի անսահման Քավության հասանելիությունը ողորմածաբար ընդգրկում է բոլոր մյուսներին, բայց ոչ ձեզ, ապա դուք սխալ եք հասկանում: Անսահման նշանակում է առանց սահմանի: Անսահմանը ընդգրկում է ձեզ և նրանց, ում սիրում եք:18

Նեփին բացատրում է այս գեղեցիկ ճշմարտությունը. «Նա չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի. քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ: Ուստի, նա ոչ ոքի չի պատվիրում, որ նրանք չճաշակեն իր փրկությունից»։19

Փրկիչը` Բարի Հովիվը, գնում է որոնելու Իր կորած ոչխարներին, մինչև որ գտնում է նրանց:20 Նա «չի կամենում, որ կորչողներ լինեն»:21

«Իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ»։22

«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերեք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերեք նրանց այստեղ և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա»:23

Նա չանտեսեց արյան խնդիր ունեցող կնոջը, Նա չընկրկեց բորոտից, շնության մեջ բռնված կնոջից չհրաժարվեց, չմերժեց ապաշխարողներին՝ անկախ նրանց մեղքից։ Եվ Նա չի մերժի ձեզ կամ նրանց, ում սիրում եք դուք, երբ դուք Նրա մոտ բերեք ձեր կոտրված սրտերը և ապաշխարող հոգիները: Դա չէ Նրա մտադրությունը կամ նախագիծը, ոչ էլ Նրա ծրագիրը, նպատակը, ցանկությունը կամ հույսը:

Ոչ, Նա չի դնում ճանապարհային արգելափակոցներ և խոչընդոտներ, Նա հեռացնում է դրանք: Նա ձեզ դրսում չի պահում, Նա ձեզ ողջունելով ներս է [հրավիրում]:24 Նրա ողջ ծառայությունը այս նպատակի կենդանի հռչակագիրն էր:

Այնուհետև, իհարկե, կա Նրա քավիչ զոհաբերությունը, որը մեզ համար ավելի դժվար է հասկանալ, որը հասկանալու մեր մահկանացու կարողությունից վեր է: Բայց, և սա կարևոր «բայց» է, մենք իսկապես հասկանում ենք, կարող ենք ըմբռնել, Նրա քավիչ զոհաբերության սուրբ, փրկող նպատակը:

Տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, ինչը խորհրդանշում էր, որ մուտքը դեպի Հոր ներկայություն լայն բացված էր բոլոր նրանց համար, ովքեր կդառնան դեպի Նա, կվստահեն Նրան, կգցեն իրենց բեռները Նրա վրա և կվերցնեն իրենց վրա Նրա լուծը` ուխտի կապի միջոցով:36

Այլ կերպ ասած’՝ Հոր ծրագիրը ճանապարհային արգելափակոցների մասին չէ: Այն երբեք չի եղել և երբեք չի լինի: Կան արդյո՞ք բաներ, որոնք մենք պետք է անենք, պատվիրաններ, որոնք պետք է պահենք, մեր բնավորության կողմեր, որոնք պետք է փոխենք: Այո: Բայց Նրա շնորհով, դրանք մեր հասանելիության սահմաններում են` ոչ մեր ըմբռնումից վեր

Այս է բարի լուրը։ Ես անասելիորեն երախտախարտ եմ` այս պարզ ճշմարտությունների համար: Հոր նախագիծը, Նրա ծրագիրը, Նրա նպատակը, Նրա մտադրությունը, Նրա ցանկությունը և Նրա հույսն է` բոլորիդ բժշկել, բոլորիդ տալ խաղաղություն, ձեզ բոլորիդ և նրանց, ում դուք սիրում եք, բերել տուն: Այս մասին ես վկա եմ, Հիսուս Քրիստոսի՝ Նրա Որդու անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 117, 118։

  2. Տես 2 Նեփի 26.25, 27:

  3. General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1.1, Gospel Library։

  4. Տես Մովսես 7.33։

  5. Տես Հակոբ 6.8, Ալմա 12.30։

  6. Տես Ալմա 42.15։

  7. Տես Ալմա 42.8, 16։

  8. Մովսես 6,62։

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.4:

  10. Վարդապետություն և Ուխտեր 76.50–70:

  11. Տես Օմնի 1.26։

  12. Տես Մատթեոս 4.17։

  13. Տես Մատթեոս 5–7: Օրինակ՝ Մատթեոս 5.43–44-ում, Փրկիչն ուսուցանել է Իր աշակերտներին, որ բավական չէ «սիրել ձեր մերձավորին և ատել ձեր թշնամուն»: Որպեսզի հետևեին Նրան, նրանք նաև պետք է «սիրեին [իրենց] թշնամիներին»:

  14. Տես Մոսիա 5.2: Որպեսզի Հիսուս Քրիստոսի ողորմածությունը կարողանա գործել մեր կյանքում, մենք պետք է դառնանք դեպի Նա: Ալմա Կրտսերն ուսուցանում է, որ այս փառահեղ «փրկագնման ծրագիրը չէր կարող իրականացվել միայն մարդկանց ապաշխարության պայմանով … , եթե չլինեին այս պայմանները, ողորմությունը չէր կարող ուժի մեջ մտնել» (Ալմա 42.13):

  15. Տես Մոսիա 3.19:

  16. Հովհաննես 8.11:

  17. Հովհաննես 6.38:

  18. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1996թ., 35: «Նրա Քավությունը անսահման է, առանց վերջի: Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կփրկվեր երբեք չվերջացող մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերության նախատիպին: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման թվով մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից»:

  19. 2 Նեփի 26.24:

  20. Տես Ղուկաս 15.4:

  21. Բ Պետրոս 3.9, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 18.11–12:

  22. 3 Նեփի 9.14:

  23. 3 Նեփի 17.7, տես նաև հատված 6:

  24. Հիսուս Քրիստոսի ուսմունքներում, որոնք ցույց են տալիս, որ որոշ մարդիկ չեն ժառանգի երկնքի արքայությունը, Նա պարզաբանում է, որ այդ արդյունքը Իր ցանկությունը չէ նրանց վերաբերյալ, այլ նրանց սեփական ընտրությունների արդյունքն է (տես Մատթեոս 7.13–14, 21–25):

  25. Տես Մատթեոս 27.50–51, Եբրայեցիս 9.6 –12: