Scripture Stories
Գլուխ 1: Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը: 1805–1820


“Գլուխ 1: Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը: 1805–1820,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 6–8

“Գլուխ 1,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 6–8

Գլուխ 1

Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը

1805–1820

Նկար
young joseph kneeling
Նկար
Joseph Smith as young boy

Ջոզեֆ Սմիթը ծնվել է 1805 թվի դեկտեմբերի 23-ին: Նրա ընտանիքը ապրում էր Վերմոնտ նահանգում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ջոզեֆ Սմիթի հոր անունը նույնպես Ջոզեֆ էր: Նրա մոր անունը Լյուսի էր:

Նկար
Joseph and his siblings

Ջոզեֆը ուներ հինգ եղբայր և երեք քույր:

Նկար
Joseph’s family working

Ջոզեֆի մայրն ու հայրը բարի մարդիկ էին: Նրանք սիրում էին իրենց երեխաներին և շատ էին աշխատում նրանց խնամելու համար:

Նկար
Joseph in bed

Երբ Ջոզեֆը փոքր տղա էր, նրա ոտքի վրա խորը վերք էր առաջացել: Բժիշկները փորձում էին բուժել նրա ոտքը, սակայն չկարողացան:

Նկար
Hyrum sitting beside Joseph’s bed

Հայրում Սմիթը Ջոզեֆի մեծ եղբայրներից մեկն էր: Նա սիրում էր Ջոզեֆին և տխրում էր, որ Ջոզեֆի ոտքն այդքան ցավում էր: Նա նստում էր Ջոզեֆի աննլողնու մոտ, որ Ջոզեֆն իրեն ավելի լավ զգար:

Նկար
Lucy Mack Smith with Joseph

Բժիշկները ուզում էին կտրել Ջոզեֆի ոտքը, բայց նրա մայրը թույլ չէր տալիս: Բժիշկները որոշեցին կտրել ոտքի մի մասը: Ջոզեֆը գիտեր, որ ոտքը ցավալու է, երբ բժիշկները կտրեին նրա ոտքը, բայց նա հավատում էր, որ Երկնային Հայրը կօգներ իրեն:

Նկար
Joseph and his mother

Բժիշկները խնդրեցին Ջոզեֆին գինի խմել, որպեսզի ցավը շատ ուժեղ չլինի: Ջոզեֆը չխմեց գինի: Ջոզեֆն իր մորը խնդրեց դուրս գալ, քանի որ չէր ուզում, որ մայրը տեսներ, թե ինչպես էին բժիշկները կտրում նրա ոտքը:

Նկար
doctors operating on Joseph’s leg

Ջոզեֆը հորը խնդրեց բռնել իր ձեռքը, երբ բժիշկները կտրեն նրա ոտքը: Նրանք կտրեցին ոսկորի վատ մասերը: Դա շատ էր ցավում, բայց Ջոզեֆը քաջ էր: Օրեր անցան, նրա ոտքը լավանում էր:

Նկար
log cabin

Երբ Ջոզեֆը մեծացավ, նրա ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք նահանգ: Նրանք ապրում էին փայտե տնակում, Պալմիրայի մոտ գտնվող ֆերմայում:

Նկար
Lucy Mack Smith washing clothes

Ջոզեֆի ընտանիքը աղքատ էր: Նրանք շատ էին աշխատում, որպեսզի կարողանային կատարել իրենց ֆերմայի վճարումները: Տղաները օգնում էին իրենց հորը ցանել և խնամել անասուններին: Աղջիկները աշխատում էին մոր հետ:

Նկար
Joseph stick-pulling with brother

Ջոզեֆը լավ տղա էր: Նա երջանիկ էր և սիրում էր ծիծաղել ու զվարճանալ: