Scripture Stories
Գլուխ 2: Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը: 1820


“Գլուխ 2: Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը: 1820,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 9–12

“Գլուխ 2,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 9–12

Գլուխ 2

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը

1820

Նկար
young Joseph kneeling
Նկար
Joseph Smith Sr.

Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը հավատում էին Աստծուն: Նրանք միասին կարդում էին Աստվածաշունչը: Ջոզեֆի ծնողները իրենց երեխաներին սովորեցնում էին լավ մարդ լինել:

Նկար
Joseph attending church

Այն վայրում, որտեղ ապրում էր Ջոզեֆը տարբեր եկեղեցիներ կային: Բոլոր մարդիկ վիճում էին, թե որ եկեղեցին էր ճիշտը: Ջոզեֆը չգիտեր, որ եկեղեցուն միանար: Նա ուզում էր իմանալ, թե որն էր Հիսուս Քրիստոսի իսկական Եկեղեցին:

Նկար
Joseph reading the Bible

Մի օր, երբ Ջոզեֆը 14 տարեկան էր, նա Աստվածաշնչում կարդաց, որ երբ ինչ-որ բան ուզում է իմանալ, պետք է հարցնի Աստծուն: Ջոզեֆը որոշեց աղոթել և հարցնել Աստծուն, թե որ եկեղեցուն պետք է միանար:

Նկար
Joseph kneeling

Գարնանային մի գեղեցիկ օր Ջոզեֆը գնաց իրենց տան մոտ գտնվող անտառը: Նա ծնկի իջավ և բարձրաձայն աղոթեց: Նա հավատում էր, որ Երկնային Հայրը կպատասխաներ իր աղոթքին:

Նկար
Joseph holding his head

Սատանան չէր ուզում, որ Ջոզեֆն աղոթեր: Նա փորձեց կանգնեցնել Ջոզեֆին և խավար ստեղծեց նրա շուրջը: Ջոզեֆը վախեցավ և չէր կարողանում խոսել:

Նկար
Joseph kneeling in prayer

Բայց Ջոզեֆը չդադարեց աղոթելը: Սատանան չկարողացավ նրան կանգնեցնել:

Նկար
Heavenly Father and Jesus

Այնուհետև Ջոզեֆը տեսիլք ունեցավ: Նա տեսավ սքանչելի պայծառ լույս, որն իրեն շրջապատեց: Նա տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որոնք կանգնած էին օդի մեջ նրա վերևում: Երկնային Հայրը ցույց տվեց Հիսուսին և ասաց. «Սա է Իմ Սիրեցյալ Որդին: Լսիր Նրան»:

Նկար
Jesus

Ջոզեֆը Հիսուսին հարցրեց, թե որ եկեղեցուն պետք է միանար: Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ նա չմիանար ոչ մի եկեղեցու, քանի որ բոլորը սխալ էին: Դրանցից ոչ մեկը Իր Եկեղեցին չէր: Նա Ջոզեֆին շատ այլ բաներ ասաց: Ապա տեսիլքն ավարտվեց:

Նկար
Joseph and his mother

Երբ Ջոզեֆը գնաց տուն, մայրը նրան հարցրեց, թե արդյոք ամեն ինչ լավ էր: Ջոզեֆն ասաց, որ այո: Ապա նա իր մորը պատմեց իր տեսած տեսիլքի մասին: Նա պատմեց, թե ինչ սովորեց իր տեսիլքի ժամանակ:

Նկար
minister chastising Joseph

Ջոզեֆը իր քաղաքի որոշ մարդկանց պատմեց իր տեսիլքի մասին: Մարդիկ չէին հավատում նրան: Նրանք ասում էին, որ նա ստում է, զայրանում և կոպիտ էին վերաբերվում նրա հետ:

Նկար
Joseph being taunted

Ջոզեֆը միշտ ճշմարտությունն էր ասում իր տեսիլքի մասին: Նա գիտեր, որ տեսել էր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նա գիտեր, որ երկրի վրա գտնվող ոչ մի եկեղեցի ճշմարիտ չէր: