Scripture Stories
Գլուխ 50: Սրբերը Նավույում Հունվար – հուլիս 1841


“Գլուխ 50: Սրբերը Նավույում Հունվար – հուլիս 1841,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 183–84

“Գլուխ 50,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 183–84

Գլուխ 50

Սրբերը Նավույում

Հունվար – հուլիս 1841

Նկար
Nauvoo Temple
Նկար
Joseph praying

Սրբերը Նավուն գեղեցիկ քաղաք էին դարձնում: Քաղաքն արագ աճում էր, մինչ Եկեղեցուն նոր անդամներ էին միանում Անգլիայից և այլ տարածքներից: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին կարևոր հայտնություն տվեց այն մասին, թե ինչ պետք է Սրբերն անեին Նավույում:

Նկար
Saints building temple in Nauvoo

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին խնդրեց մի նամակ գրել, որն ուղղված կլիներ աշխարհի բոլոր թագավորներին և ղեկավարներին և կպատմեր վերականգնված ավետարանի մասին: Հիսուսը նաև ասաց, որ Սրբերը տաճար պետք է կառուցեն Նավույում: Նա ցանկանում էր, որ տաճարը կառուցելու համար նրանք բերեին ոսկի, արծաթ, այլ մետաղներ և հիանալի փայտ:

Նկար
Jesus Christ

Հիսուսն ասաց, որ կգա տաճար: Այնտեղ Նա հայտնություններ կտա քահանայության մասին: Նա նաև կվերականգնի ծեսերը և ավելի շատ գիտելիք կտա:

Նկար
members performing baptisms for the dead

Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ Սրբերը կարող են մկրտվել մահացած մարդկանց համար: Հիսուսն ասաց, որ Սրբերը պետք է մկրտության ավազան կառուցեն տաճարում, որտեղ կարող են մկրտվել մահացածների համար:

Նկար
Hyrum performing patriarchal blessing

Հիսուսը նաև հայտնեց, որ Հայրում Սմիթը, Ջոզեֆի եղբայրը, պետք է լինի եկեղեցու հայրապետը: Որպես հայրապետ, Հայրումը հատուկ օրհնություն պետք է տար Եկեղեցու անդամներին:

Նկար
Brigham Young speaking

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին նաև հայտնություն տվեց Բրիգամ Յանգի մասին: Նա գիտեր, որ Բրիգամը շատ էր աշխատել Եկեղեցու համար: Նա հեռացել էր իր տնից և ընտանիքից մի քանի անգամ միսիայում ծառայելու համար:

Նկար
Brigham caring for his family

Հիսուսը Բրիգամ Յանգին ասաց, որ նա պետք է մնա իր ընտանիքի հետ և հատուկ հոգ տանի նրանց մասին: