Scripture Stories
Գլուխ 45: Ամբոխը Միսսուրիում ավելանում է: 1838–1839


“Գլուխ 45: Ամբոխը Միսսուրիում ավելանում է: 1838–1839,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 167–71

“Գլուխ 45,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 167–71

Գլուխ 45

Ամբոխը Միսսուրիում ավելանում է

1838–1839

Նկար
couple in wagon
Նկար
Joseph with building plans

Ֆար Վեստում, Միսսուրի, շատ Սրբեր էին ապրում, ներառյալ Ջոզեֆ Սմիթը: Մարդիկ տներ և դպրոցներ էին կառուցում, և երջանիկ էին:

Նկար
mobs gathering

Բայց Սրբերը երկար ժամանակ խաղաղություն չունեին: Նորից, Միսսուրիում մարդիկ սկսեցին անհանգստացնել նրանց:

Նկար
mob planning to hurt the Saints

Ամբոխը հավաքվեց և որոշեց վնաս պատճառել Սրբերին:

Նկար
mob capturing the Saints

Ամբոխը շատ վատ բաներ արեց: Սրբերին հանում էին իրենց տներից:

Նկար
mob destroying homes

Տները այրում էին, ֆերմաները ոչնչացնում:

Նկար
mob beating man

Տղամարդկանց ծեծում էին, իսկ ոմանց բանա էիս գցում:

Նկար
man hurting woman

Ամբոխք վնաս էր պատճառում նաև կանանց:

Նկար
the Saints asking Governor Boggs for help

Սրբերը օգնության համար դիմեցին Նահանգապետ Բոգսին: Սակայն այլ մարդիկ ստում էին նահանգապետին Սրբերի մասին, և նա չէր ցանկանում օգնել:

Նկար
Governor Boggs speaking to his men

Սրբերի և ամբոխի միջև խնդիրները բարդանում էին: Մտածելով, որ այդ խնդիրների պատճառը Սրբերն էին, Նահանգապետ Բոգսը զինվորներին ասաց, որ սպանեն Սրբերին, եթե նրանք չհեռանան Միսսուրիից:

Նկար
mob attacking the Saints

Որոշ Սրբեր ապրում էին Հոնս Միլ անունով մի քաղաքում: Մի օր ամբոխը հարձակվեց նրանց վրա:

Նկար
mob shooting into log cabin

Սրբերից ոմանք փախան անտառ: Մյուսները թաքնվեցին փայտե շինության ներսում: Ամբոխը կրակում էր պատերի ճեղքերից դեպի ներս: Ապա ամբոխը ներս ներխուժեց և շատերին գնդակահարեց:

Նկար
Saints dodging bullets

Հոնս Միլում ամբոխը սպանեց մոտ 17 մարդ և վիրավորեց 13 հոգի: Սպանվել էին նաև երեխաներ:

Նկար
mob robbing the Saints

Այնուհետև ամբոխը կողոպտեց Սրբերի տները և սայլակները:

Նկար
soldiers wanting to kill Joseph

Ավելի ուշ զինվորները բռնեցին Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին: Զինվորներին ասել էին, որ գնդակահարեին Ջոզեֆին և նրա ընկերներին:

Նկար
soldier refusing to kill Joseph

Բայց զինվորների ղեկավարներից մեկը չհնազանդվեց: Նա ասաց, որ դա սպանություն է:

Նկար
Joseph and his friends in chains

Ջոզեֆի և նրա ընկերների համար դատ նշանակվեց: Դատից առաջ և դատի ժամանակ նրանք բանտարկված էին Րիչմոնդ քաղաքում, Միսսուրի: Պահակները շղթայել էին նրանց: Ջոզեֆը և նրա ընկերները ստիպված էին քնել սառը հատակին:

Նկար
guards laughing

Պահակները շատ կոպիտ էին վարվում բանտարկյալների հետ: Նրանք հայհոյում էին և վատ պատմություններ պատմում: Նրանք պատմում էին, թե ինչպես էին կողոպտում և սպանում Սրբերին: Նրանք պատմում էին, թե ինչպես էին վնասում կանանց և երեխաներին: Մի երեկո մի քանի ժամ նրանք ծիծաղում և հպարտանում էին:

Նկար
Joseph rebuking wicked guards

Ջոզեֆը ատում էր նրանց, լսելով այն, ինչ նրանք ասում էին: Նա այլևս չէր ուզում լսել, և նա կանգնեց և հրամայեց, որ նրանք դադարեին խոսել: «Լռություն», - ասաց նա: «Հիսուս Քրիստոսի անունով, . . . ես ձեզ հրամայում եմ լռել: Ես մեկ րոպե ավել չեմ ապրի, եթե լսեմ այս լեզուն: Դադարեցրեք այդ խոսակցությունները, այլապես ես կամ դուք կմեռնենք հենց այս վայրկյանին»: Պահակները վախեցան և ներողություն խնդրեցին Ջոզեֆից: Նրանք նստեցին անկյունում և ամբողջ գիշեր լուռ մնացին: