Scripture Stories
Գլուխ 52: Սփոփող Միությունը: Մարտ 1842


“Գլուխ 52: Սփոփող Միությունը: Մարտ 1842,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 186–89

“Գլուխ 52,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 186–89

Գլուխ 52

Սփոփող Միությունը

Մարտ 1842

Նկար
Nauvoo Temple
Նկար
Saints building temple in Nauvoo

Սրբերը տաճար էին կառուցում Նավույում: Տղամարդկանց հագուստը մաշվում էր և կանայք ցանկանում էին օգնել նրանց: Կանանցից մեկն ասաց, որ կարող է հագուստ կարել տղամարդկանց համար, սակայն գումար չուներ գործվածք գնելու համար:

Նկար
women gathering

Սարա Քիմբալն ասաց, որ կանանց գործվածք կտա: Քույր Քիմբալը խնդրեց մյուս կանանց նույնպես օգնել: Կանայք ժողով անցկացրեցին Քույր Քիմբալի տանը և որոշեցին Եկեղեցում կանանց միություն ստեղծել:

Նկար
Eliza R. Snow greeting Joseph

Կանայք խնդրեցին էլիզա Ռ. Սնոուին մի քանի կանոն գրել միության համար: Նա այդ կանոնները ցույց տվեց Ջոզեֆ Սմիթին: Նա ասաց, որ կանոնները լավ են, սակայն ավելացրեց, որ Տերն ավելի լավ ծրագիր ունի կանանց համար:

Նկար
Relief Society being organized

Ջոզեֆ Սմիթը խնդրեց կանանց գալ ժողովի: Նա ասաց, որ քահանայության ղեկավարները կօգնեն կանանց իրենց միության հարցում: Էմմա Սմիթը ընտրվեց որպես կանանց ղեկավար: Նրանք իրենց խումբը կոչեցին Սփոփող Միություն:

Նկար
Joseph speaking to Relief Society

Ջոզեֆ Սմիթը կանանց ասաց, որ օգնեն հիվանդներին և աղքատներին: Նրանք պետք է մարդկանց տային այն օգնությունը, որի կարիքը մարդիկ ունեին: Եպիսկոպոսը պետք է օգներ կանանց իմանալ, թե ինչ անեն:

Նկար
women meeting together

Կանայք ժալովներ էին անցկացնում, որպեսզի սովորեին այն, ինչ պետք է իմանային: Նրանք ուրախ էին, որ կարող էին օգնել Եկեղեցու անդամներին:

Նկար
women making clothes

Կանայք հագուստ էին կարում տղամարդկանց համար, ովքեր տաճար էին կառուցում: Նրանք նաև պատրաստում էին իրեր, որոնք պետք է օգտագործվեին տաճարում:

Նկար
women taking food to those in need

Կանայք ուտելիք էին պատրաստում այն մարդկանց համար, ովքեր ունեին դրա կարիքը: Նրանք հոգ էին տանում հիվանդ մարդկանց համար և այլ գործեր էին անում Սրբերին օգնելու համար:

Նկար
women serving in Relief Society

Եկեղեցում բոլոր կանայք պատկանում են Սփոփող Միությանը: Նրանք օգնում են մարդկանց: Նրանք սովորում են ավետարանի մասին: Նրանք սովորում են լավ գրքերի, երաժշտության և արվեստի մասին: Նրանք սովորում են, ինչպես ամրացնել ընտանիքները: (Այս գլխի աղբյուրը. History of Relief Society, 1842–1966 [1967]:)