Scripture Stories
Գլուխ 22: Սրբերը սկսում են բնակվել Միսսուրիում: Հուլիս – օգոստոս 1831


“Գլուխ 22: Սրբերը սկսում են բնակվել Միսսուրիում: Հուլիս – օգոստոս 1831,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 84–88

“Գլուխ 22,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 84–88

Գլուխ 22

Սրբերը սկսում են բնակվել Միսսուրիում

Հուլիս – օգոստոս 1831

Նկար
wagon
Նկար
church leaders going to Missouri

Մարգարե Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Րիգդոնը, էդվարդ Փարտրիջը և մյուսները գնացին Միսսուրի: Նրանք երջանիկ էին, որովհետև ուզում էին ավելին սովորել Սիոն քաղաքի կառուցման մասին:

Նկար
river boat

ճանապարհի մի մասը նրանք անցան նավակով: Երբ նրանք հասան Միսսուրի, Ջոզեֆը ցանկացավ քայլել: Նա գիտեր, որ Միսսուրիի հողը սուրբ էր և ուզում էր տեսնել այն:

Նկար
Joseph and friends

Ջոզեֆն ու նրա ընկերները քայլեցին մոտ 300 մղոն‘ Միսսուրիից մինչև Ջեքսոն Քաունթխ:

Նկար
Joseph and Emma

Մի քանի օր անց, երբ Ջոզեֆ Սմիթը և նրա ընկերները հասել Էին Ջեքսոն Քաունթի, այնտեղ եկան Նյու Յորքից Սրբերը:

Նկար
missionaries greeting Joseph

Միսիոներները Կիրթլենդից նույնպես եկան Ջեքսոն Քաունթի:

Նկար
members listening at conference

Ջոզեֆ Սմիթը և Եպիսկոպոս Փարտրիջը մարդկանց ասացին, թե ինչ պետք է անել: Ոմանք պետք է հող գնեին Միսսուրիում: Օլիվեր Քաուդերին և Վիլիամ Վ. Ֆելփսը դպրոց պետք է հիմնեին: Նրանք պետք է նաև ընտրեին և գրեին գրքեր, որ երեխաները կարդային դպրոցում:

Նկար
Joseph receiving revelation

Ջոզեֆը ցանկանում էր իմանալ, որտեղ պետք է կառուցվեր Սիոն քաղաքը: Նա աղոթեց Երկնային Հորը և ստացավ իր աղոթքի պատասխանը:

Նկար
Independence, Missouri

Տերը հայտնեց, որ Սիոն քաղաքը պետք է գտնվեր Ջեքսոն Քաունթիում, Միսսուրի: Նա նաև հայտնեց, որ տաճար պետք է կառուցվեր Ջեքսոն Քաունթիի Ինդիփենդենս քաղաքում (տես քարտեզը էջ 89-ում): Տերը նաև խոստացավ, որ նրանք, ովքեր պահում են Նրա պատվիրանները և հավատքով դիմանում փորձություններին, կպսակվեն փառքով:

Նկար
father and son praying

Տերը Միսսուրիում ասաց Սրբերին, որ նրանք պետք է հնազանդվեն երկրի օրենքներին: Նրանք պետք է շատ բարի գործեր անեն, որոնց համար նրանց չպետք է խնդրեն: Տերը նաև խոստացավ, որ երբ մարդիկ ապաշխարեն, Նա այլևս չի հիշի նրանց մեղքերը:

Նկար
Sidney Rigdon

Տերն ասաց, որ Սիդնի Րիգդոնը պետք է նվիրագործի հողը: Րիգդոնը հարցրեց Սրբերին, թե արդյոք նրանք ընդունել են այդ հողը երախտապարտ սրտերով և պատրաստ են պահել պատվիրանները: «Այո», - պատասխանեցին նրանք: Ապա Սիդնի Րիգդոնը աղոթեց և նվիրագործեց հողը:

Նկար
Joseph, Sidney and Oliver

Հաջորդ օրը Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին, Սիդնի Րիգդոնը և այլ ղեկավարներ Ինդիփենդենսում մի հատուկ վայրում ժողով անցկացրեցին: Նրանք կարդացին սուրբ գրությունները և աղոթեցին: Ապա Ջոզեֆ Սմիթը նվիրագործեց տաճարի կառուցման վայրը:

Նկար
Joseph speaking at conference

Հաջորդ օրը Միսսուրիի Սրբերը գնացին համաժողովի: Նրանք լցված էին Սուրբ Հոգով և ուրախանում էին: Ջոզեֆը նրանց ասաց, որ Աստված կօրհնի իրենց, եթե հավատարիմ լինեն:

Նկար
family praying

Մի քանի օր անց Հիսուսը Ջոզեֆին հայտնություն տվեց Կիրակի օրվա վերաբերյալ: Հիսուսն ասաց, որ Կիրակին սուրբ օր է: Կիրակի օրը մենք պետք է այնպիսի բաներ անենք, որպեսզի հիշենք Նրան: Մենք պետք է հանգստանանք մեր աշխատանքից: Մենք պետք է գնանք եկեղեցի և ընդունենք հաղորդությունը: Մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից: Մենք պետք է ծոմ պահենք և աղոթենք: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր բոլոր օրհնությունների համար:

Նկար
family receiving blessings

Սրբերը, որոնք կանեն այդ ամենը, կունենան բոլոր լավ բաները, ինչի կարիքն ունեն: Նրանք կլինեն երջանիկ, կունենան խաղաղություն և կստանան հավերժական կյանք: