Scripture Stories
Գլուխ 21: Միսսուրիում բնակվելու հայտնությունը: Մայիս – հունիս 1831


“Գլուխ 21: Միսսուրիում բնակվելու հայտնությունը: Մայիս – հունիս 1831,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 81–83

“Գլուխ 21,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 81–83

Գլուխ 21

Միսսուրիում բնակվելու հայտնությունը

Մայիս – հունիս 1831

Նկար
wagon
Նկար
Joseph greeting Saints

Ջոզեֆ Սմիթը Նյու Յորքից տեղափոխվեց Կիրթլենդ, Օհայո: Նա խնդրեց Նյու Յորքում ապրող Սրբերին տեղափոխվել Օհայո, և նրանք լսեցին նրան:

Նկար
Leman Copley

Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ Օհայոյի Սրբերը պետք է կիսվեն իրենց հողով Նյու Յորքի Սրբերի հետ: Լեման Քոփլին մեծ հողատարածք ուներ և նա խոստացավ կիսվել դրանով: Նյու Յորքից որոշ Սրբեր տեղափոխվեցին այնտեղ:

Նկար
Saints arriving

Բայց Լեման Քոփլին չպահեց իր խոստումը: Նա չէր ուզում Նյու Յորքի Սրբերին տար իր հողը: Նա նրանց ստիպեց դուրս գալ, և նրանք այլևս տեղ չունեին ապրելու:

Նկար
Joseph instructing Newel Knight

Նյուել Նայթը Սրբերի այդ խմբի ղեկավարն էր: Նա չգիտեր ինչ աներ և գնաց Ջոզեֆ Սմիթի օգնությունը խնդրելու:

Նկար
Saints gathering wagons together

Ջոզեֆն աղոթեց և Տերը նրան ասաց, որ Սրբերի այդ խումբը պետք է գնա Միսսուրի:

Նկար
Joseph speaking to congregation

Կիրթլենդից այդ Սրբերի հեռանալուց առաջ համաժողով տեղի ունեցավ: Այն տևեց երեք օր: Տերը մի քանի կարևոր հայտնություններ տվեց Ջոզեֆ Սմիթին:

Նկար
Joseph ordaining high priest

Տերը Ջոզեֆին պատվիրեց կարգել Եկեղեցու առաջին քահանայապետերին: Քահանայապետերը Մելքիսեդեկյան Քահանայություն ունեին: Եկեղեցու շատ անդամներ կարգվեցին քահանայապետեր:

Նկար
missionaries going to teach

Տերն ասաց, որ մի քանի տղամարդիկ պետք է գնան Միսսուրի: Նրանք պետք է ճանապարհին քարոզեին ավետարանը: Երբ համաժողովն ավարտվեց, միսիոներները գնացին Միսսուրի:

Նկար
Joseph arriving amongst the Saints

Տերը Ջոզեֆին ասաց, որ Եկեղեցու հաջորդ համաժողովը պետք է տեղի ունենա Միսսուրիում: Նա Ջոզեֆին ու նրա ընկերներին ասաց, որ գնան այնտեղ: Հիսուսը խոստացավ նրանց, որ ցույց կտա, որտեղ պետք է կառուցել Սիոն քաղաքը: