Scripture Stories
Գլուխ 14: Մարգարեն և Եկեղեցու համար հայտնությունները: Սեպտեմբեր 1830


“Գլուխ 14: Մարգարեն և Եկեղեցու համար հայտնությունները: Սեպտեմբեր 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 56–57

“Գլուխ 14,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 56–57

Գլուխ 14

Մարգարեն և Եկեղեցու համար հայտնությունները

Սեպտեմբեր 1830

Նկար
baptism
Նկար
Hiram Page holding stone

Ջոզեֆը և էմման վերադարձան Նյու Յորք: Հայրըմ Փեյջ անունով մի մարդ էր ապրում այնտեղ: Նա Եկեղեցու անդամ էր: Նա մի քար ուներ, որն, իր ասելով, օգնում էր իրեն ստանալ հայտնություններ Եկեղեցու համար:

Նկար
Joseph speaking to Hiram Page

Եկեղեցու շատ անդամներ հավատում էին Հայրըմ Փեյջին, ներառյալ Օլիվեր Քաուդերին: Ոմանք մտածում էին, թե Հայրըմ Փեյջը մարգարե էր:

Նկար
Joseph receiving revelation

Օլիվերը հարցրեց Ջոզեֆին Հայրըմ Փեյջի մասին: Ջոզեֆն աղոթեց և Հիսուսը նրան հայտնություն տվեց: Հիսուսն ասաց, որ ամբողջ Եկեղեցու համար միայն մեկ մարդ կարող է հայտնություններ ստանալ: Այդ մարդը Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր:

Նկար
Joseph consoling Oliver

Հիսուսն ասաց, որ Օլիվերը և մյուսները կարող են հայտնություններ ստանալ իրենց համար, բայց ոչ ամբողջ Եկեղեցու համար: Օլիվերը հավատաց Ջոզեֆին: Նա գիտեր, որ Հայրըմ Փեյջի հայտնությունները սխալ էին:

Նկար
Oliver speaking to Hiram Page

Հիսուսը Օլիվերին խնդրեց խոսել Հայրըմ Փեյջի հետ: Օլիվերը նրան ասաց, որ քարի միջոցով ստացած հայտնությունները Աստծուց չէին:

Նկար
Hiram Page pondering

Օլիվերն ասաց, որ Սատանան խաբում է Հայրըմ Փեյջին: Հայրըմը լսեց Օլիվերին և ապաշխարեց:

Նկար
Joseph holding scriptures

Այսօր միայն Եկեղեցու Նախագահն է հայտնություններ ստանում ամբողջ Եկեղեցու համար: Նա Աստծո մարգարեն է: Եկեղեցու անդամները պետք է հնազանդվեն մարգարեին: