Scripture Stories
Գլուխ 25: Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը գնում են միսիայի: Դեկտեմբեր 1831 – հունվար 1832


“Գլուխ 25: Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը գնում են միսիայի: Դեկտեմբեր 1831 – հունվար 1832,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 96

“Գլուխ 25,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 96

Գլուխ 25

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը գնում են միսիայի

Դեկտեմբեր 1831 – հունվար 1832

Նկար
wagon
Նկար
members pointing at newspaper

Որոշ մարդիկ թերթերում ստեր էին տպագրում Եկեղեցու մասին: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Րիգդոնին պատվիրեց գնալ միսիայի այլ քաղաքներ և պատմել մարդկանց ճշմարտությունը Եկեղեցու մասին:

Նկար
Joseph and Sidney traveling during winter

Ջոզեֆը և Սիդնին հնազանդվեցին Հիսուսին: Նրանք թողեցին իրենց տները և այցելեցին շատ քաղաքներ: Նրանք խոսում էին եկեղեցու ժողովներին և սովորեցնում էին մարդկանց նրանց տներում:

Նկար
Sidney Rigdon

Ջոզեֆը և Սիդնին պատմեցին մարդկանց Աստծո պատվիրանների մասին: Նրանք վկայեցին Հիսուս Քրիստոսի մասին և ասացին, որ մարդիկ պետք է ապաշխարեն: Երբ Ջոզեֆը և Սիդնին ավարտեցին իրենց միսիաները, նրանք վերադարձան տուն‘ իրենց ընտանիքների մոտ: