Scripture Stories
Գլուխ 20: Հոգու պարգևները: 8 մարտի 1831


“Գլուխ 20: Հոգու պարգևները: 8 մարտի 1831,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 77–80

“Գլուխ 20,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 77–80

Գլուխ 20

Հոգու պարգևները

8 մարտի 1831

Նկար
baptism
Նկար
Joseph receiving revelation

Ջոզեֆ Սմիթը շատ հայտնություններ էր ստանում, որոնք սովորեցնում էին Սուրբ Հոգու մասին: Սուրբ Հոգին Հոգի է, որն օգնում է Երկնային Հորը և Հիսուսին: Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին:

Նկար
child receiving Gift of the Holy Ghost

Սուրբ Հոգու պարգևի միջոցով Աստված հատուկ պարգևներ է տալիս Եկեղեցու անդամներին: Դրանք կոչվում են Հոգու պարգևներ, կամ հոգևոր պարգևներ: Ամեն մի Սուրբ ունի առնվազն մեկ հոգևոր պարգև: Եկեղեցու անդամները պետք է սովորեն իրենց պարգևների մասին և օգտագործեն դրանք միմյանց օգնելու համար: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, թե որոնք են այդ պարգևներից մի քանիսը:

Նկար
member bearing his testimony

Որոշ Սրբերի տրվում է պարգև, որով նրանք իմանում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Նրանք գիտեն, որ Նա մահացել է մեզ համար: Մյուս Սրբերին տրվում է պարգև, որով նրանք կարող են ճանաչել և հավատալ Հիսուսի մասին մյուս մարդկանց ճշմարիտ վկայություններին:

Նկար
leader teaching his people

Որոշ Սրբերի տրվում է ղեկավար լինելու պարգև:

Նկար
woman praying

Որոշ Սրբերի տրվում է արդար և չար հոգիների միջև տարբերությունն իմանալու պարգև: Արդար հոգիները ուղարկվում են Աստծո կողմից և լավ զգացում են պարգևում: Չար հոգիները ուղարկվում են Սատանայի կողմից և վատ զգացում են պարգևում:

Նկար
man teaching from scriptures

Որոշ Սրբերի տրվում է իմաստության պարգև: Այդ պարգևը օգնում է նրանց լավ ընտրություններ կատարել և ճիշտ օգտագործել այն գիտելիքը, որը նրանց տալիս է Երկնային Հայրը: Որոշ Սրբերի տրվում է գիտելիքի պարգև: Այդ պարգևն ունեցողները ուսուցանում են ուրիշներին և օգնում նրանց իմաստուն ընտրություններ կատարել:

Նկար
man blessing child

Որոշ Սրբերի տրվում է հավատքի պարգև, որի շնորհիվ նրանք բուժվում են: Մյուսներին տրվում է հիվանդներին բուժելու պարգև: Սուրբ Հոգին որոշ Սրբերի հրաշքներ գործելու պարգև է տալիս: Հրաշքները ցույց են տալիս Աստծո զորությունը:

Նկար
man speaking with Native American

Որոշ Սրբերի տրվում է իրենց համար անծանոթ լեզուներով խոսելու պարգև:

Նկար
Joseph envisioning Salt Lake Temple

Որոշ Սրբերի տրվում է մարգարեության պարգև: Այս պարգևը օգնում է նրանց իմանալ և հասկանալ բաներ, որոնք կատարվել են անցյալում, կատարվում են ներկայում և կկատարվեն ապագայում:

Նկար
man preaching

Որոշ Սրբերի շատ պարգևներ են տրվում: Բոլոր Սրբերը պետք է օգտագործեն իրենց պարգևները‘ ուրիշներին ծառայելու և օրհնելու համար:

Նկար
bishop meeting with sister

Եպիսկոպոսը կարող է իմանալ, թե ինչ պարգև ունի յուրաքանչյուր Սուրբը: Նա գիտի, թե ով կարող է լինել լավ ուսուցիչ: Նա գիտի, թե որ Սրբերն են սիրում Աստծուն և հնազանդվում պատվիրաններին:

Նկար
young girl kneeling in prayer

Արդար Սրբերը պետք է աշխատեն և աղոթեն, որպեսզի ստանան այն պարգևները, որոնց կարիքն ունեն: Այս բոլոր պարգևները գալիս են Աստծուց: