Scripture Stories
Գլուխ 36: Սիոնի ճամբարը: Փետրվար – հունիս 1834


“Գլուխ 36: Սիոնի ճամբարը: Փետրվար – հունիս 1834,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 135–39

“Գլուխ 36: Սիոնի ճամբարը: Փետրվար – հունիս 1834,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 135–39

Գլուխ 36

Սիոնի ճամբարը

Փետրվար – հունիս 1834

Նկար
winter home
Նկար
Joseph reading letter

Երբ մարդիկ Միսսուրիում ստիպում էին Սրբերին հեռանալ իրենց տներից, Ջոզեֆ Սմիթը գտնվում էր մոտ 1,000 մղոն հեռու, Կիրթլենդում, Օհայո: Նա աղոթում էր, որ իմանար, թե ինչպես կարող էր օգնել Սրբերին Միսսուրիում:

Նկար
Joseph rising from prayer

Հայտնության մեջ Հիսուսն ասաց, որ Եկեղեցում որոշ տղամարդիկ պետք է գնային Միսսուրի և օգնեին Սրբերին: Ջոզեֆ Սմիթը պետք է լիներ նրանց ղեկավարը: Տերն ուզում էր, որ 500 մարդ գնար:

Նկար
Joseph speaking to the Saints

Ջոզեֆը հնազանդվեց Տիրոջը: Նա Սրբերին ասաց, որ 500 տղամարդ պետք է գնա Սիոնի երկիր, Միսսուրի: Բայց մի քանի շաբաթ անց, միայն 100 տաղամարդ էր պատրաստ գնալու:

Նկար
men leaving Kirtland

100 տղամարդ հեռացան Կիրթլենդից և երկար ճանապարհ ընկան դեպի Միսսուրի: Խումբը կոչվում էր Սիոնի ճամբար: Տղամարդիկ հաճախ քայլում էին օրեկան 35 մղոն, չնայած որ շատ սոված էին, ծարավ և եղանակը շոգ էր: Նրանք միասին ճամբարում էին գիշերը:

Նկար
men leaving Kirtland

ճանապարհին 100 տղամրդ ևս միացան նրանց: Սակայն դեռ չկար այնքան մարդ, որքան որ ցանկանում էր Տերը:

Նկար
members complaining to Joseph

ճամբարի անդամները ճանապարհորդեցին 1,000 մղոն: Նրանցից ոմանք ասացին, որ ճանապարհորդությունը շատ դժվար է: Նրանք բողոքում և վիճում էին: Նրանք մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին, երբ ուտելիքը չէր բավականացնում: Նրանք ասում էին, որ նա լավ ղեկավար չէր: Ջոզեֆը այդ մարդկանց ասաց, որ նրանք պետք է ապաշխարեն, այլապես կհիհանդանան և կմահանան:

Նկար
righteous camp members with Joseph

ճամբարում շատ մարդիկ արդար էին: Նրանք օգնում էին Ջոզեֆին և հնազանդվում Աստծո պատվիրաններին:

Նկար
men camping near river

Վերջապես Սիոնի ճամբարը մոտեցավ Ջեքսոն Քաունթիին, Միսսուրի: Նրանք ճամբարեցին գետի մոտ:

Նկար
mob approaching Zion’s Camp

Ամբոխից ոմանք լրտեսեցին և բացահայտեցին ճամբարի տեղը: Գիշերը ամբոխը մոտեցավ ճամբարին և հարձակվեց:

Նկար
hail falling on evil mob

Աստված պաշտպանեց Սիոնի ճամբարը, մեծ փոթորիկ առաջացնելով: Քամին վար գցեց ծառերը: Խոշոր կարկուտ տեղաց, իսկ կայծակը հարվածեց ծառերին: Գետը դուրս եկավ ափերից: Ամբոխից մի տղամարդ սպանվեց կայծակից, մյուսները վիրավորվեցին փոթորկի պատճառով: Սիոնի ճամբարում ոչ ոք չվնասվեց:

Նկար
mob running away

Ամբոխի մարդիկ վախեցան և փախուստի դիմեցին: Նրանք Սիոնի ճամբարից ոչ ոքի չվնասեցին:

Նկար
Joseph praying

Փոթորկից երեք օր անց Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց: Նա ասաց, որ Սրբերը պետք է սպասեին, մինչև կկառուցվեր Սիոն քաղաքը: Նրանք պետք է դառնային ավելի հնազանդ, տվող և միասնական: Նրանք նաև պետք է սովորեին, թե ինչ էր Տերը պահանջում իրենցից:

Նկար
Zion’s Camp

Տերը Սիոնի ճամբարի մարդկանց ասաց նաև, որ նրանք չպետք է պայքարեն Միսսուրիում ամբոխների դեմ: Որոշ մարդկանց դա դուր չեկավ: Նրանք մտածում էին, որ ճանապարհորդելն անիմաստ էր, եթե իրենք չեն կռվելու և օգնելու Միսսուրիի Սրբերին:

Նկար
Zion’s Camp men getting sick

Մի քանի օր անց, Սիոնի ճամբարում շատ մարդիկ հիվանդացան: Նրանցից տասնչորսը մահացան: Մարգարեն մարդկանց ասաց, որ հիվանդությունը կհեռանա, եթե նրանք հնազանդ լինեն և ապաշխարեն: Այդ խոստումը կատարվեց:

Նկար
Joseph speaking to the Saints in Missouri

Սիոնի ճամբարի վերջում, Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Միսսուրիի Սրբերի հետ և ընտրեց տղամարդկանց բարձրագույն խորհրդի համար: Մի քանի օր անց, նա և Սիոնի ճամբարի մի քանի տղամարդ վերադարձան Կիրթլենդ:

Նկար
Zion’s Camp returning to Kirtland

Թեև Սիոնի ճամբարի մարդիկ չօգնեցին Միսսուրիի Սրբերին, ճամբարը, միևնույն է, օգտակար էր: Այն օգնեց Բրիգամ Յանգին և ուրիշներին պատրաստվել ղեկավարմանը Եկեղեցում: Նրանք կարողացան ապացուցել, որ կարող էին հնազանդ լինել և զոհաբերություններ կատարել Տիրոջ աշխատանքի համար: Մի քանի ամիս անց բոլոր նրանք, ովքեր հավատարիմ մնացին, կանչվեցին որպես Եկեղեցու ղեկավարներ: