Scripture Stories
Գլուխ 61: Մորմոնական զորագունդը: Հունիս 1846 – հուլիս 1847


“Գլուխ 61: Մորմոնական զորագունդը: Հունիս 1846 – հուլիս 1847,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 217–21

“Գլուխ 61,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 217–21

Գլուխ 61

Մորմոնական զորագունդը

Հունիս 1846 – հուլիս 1847

Նկար
moving west
Նկար
Captain James Allen

Երբ Սրբերը Այովայում էին, Միացյալ Նահանգների Բանակի Հրամանատար Ջեյմս Ալենը եկավ հանդիպելու Բրիգամ Յանգին: Հրամանատար Ալենը ասաց, որ Միացյալ Նահանգների նախագահը խնդրել էր, որ Եկեղեցուց 500 տղամարդ միանային բանակին և օգնեին Մեքսիկայի դեմ պատերազմում:

Նկար
Brigham Young speaking to James Allen

Թեև Սրբերի համար դժվար ժամանակներ էին և տղամարդկանց կարիքը մեծ էր արևմուտք գնալու համար, Բրիգամ Յանգը նրանց խրախուսեց գնալ: Այն գումարը, որը նրանք կստանային, կօգներ իրենց ընտանիքներին, աղքատ Սրբերին և միսիոներներին: Բանակում ծառայելը կապացուցեր նաև Եկեղեցու անդամների նվիրվածությունը իրենց երկրին:

Նկար
Captain Allen meeting the Saints

Հրամանատար Ալենը խոսեց այդ տղամարդկանց հետ և 541 հոգի միացան բանակին: Նրանք կոչվեցին Մորմոնական Զորագունդ:

Նկար
Brigham Young speaking to Mormon Battalion

Բրիգամ Յանգը տղամարդկանց ասաց, որ լինեն բանակի լավագույն զինվորները: Նրանք իրենց հետ պետք է վերցնեին Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը: Նրանք պետք է լինեին կոկիկ, մաքուր և քաղաքավարի: Նրանք չպետք է հայհոյեին կամ թղթախաղ խաղային: Բրիգամ Յանգը տղամարդկանց ասաց, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին: Եթե այդպես վարվեին, ապա չէին պատերազմի:

Նկար
Mormon Battalion leaving their families

1846թ. հուլիսին Մորմոնական Զորագնդի տղամարդիկ մեկնեցին Հրամանատար Ալենի հետ: Նրանց համար դժվար էր թողնել իրենց կանանց և երեխաներին դժվար ժամանակ: Բայց Բրիգամ Յանգն ասաց, որ նրանց բացակայության ժամանակ նրանց ընտանիքների մասին հոգ կտանեն:

Նկար
some families going with battalion

Մորմոնական զորագունդը գնաց Ֆորտ Լիվենվորթ, որտեղ նրանք զինվեցին: Նրանք ճանապարհորդեցին դեպի հարավարևմտյան Կալիֆորնիա: Մի քանի զինվորների ընտանիքներ նրանց հետ գնացին:

Նկար
battalion suffering harsh conditions

Զորագունդը դժվարությամբ էր ճանապարհորդում: ճանապարհները շատ վատն էին, և երբեմն սայլակները տեղից չէին շարժվում: Դժվար էր խմելու ջուր գտնել: Երբեմն ծառ չկար, որպեսզի զինվորները հանգստանային ստվերում:

Նկար
some soldiers going to Colorado

Որոշ մարդիկ հիվանդացան: Հրամանատարը որոշեց, որ կանայք և երեխաները, ինչպես նաև հիվանդ զինվորները պետք է գնային Կոլորադո և մնային Պուեբլո քաղաքում: Այնտեղ նրանք անցկացրեցին ձմեռը: Հաջորդ ամառ նրանք հանդիպեցին տափաստանները անցնող պիոներներին:

Նկար
soldiers digging for water

Զորագնդի զինվորների մեծ մասը շարունակեցին իրենց ճանապարհը: Երբեմն նրանք ստիպված էին խորը փոս փորել ավազի մեջ, որպեսզի ջուր գտնեին: Նրանք քիչ ուտելիք ունեին: Հաճախ փայտ չկար կրակ վառելու համար, և մարդիկ ստիպված էին այրել չոր խոտը:

Նկար
soldier trading with Native Americans

Զինվորները հանդիպեցին հնդկացիներին և այլ մարդկանց, ովքեր ուտելիք ունեին: Զինվորները փող չունեին ուտելիք գնելու համար, և նրանք հնդկացիներին ուտելիքի դիմաց տվեցին իրենց հագուստները:

Նկար
battalion pulling wagons with ropes

Ի վերջո, Մորմոնական զորագունդը հասավ շատ զառիվեր լեռների: Տղամարդիկ պետք է սայլակները պարաններով կապեին և բարձրացնեին դրանք լեռների վրա: Մյուս կողմի վրա նրանք պետք է արձակեին սայլակները:

Նկար
wild bulls attacking soldiers

Մի օր վայրի ցուլերը հարձակվեցին զինվորների վրա: Տղամարդիկ պայքարեցին և ի վերջո քշեցին նրանց: Երեք զինվորներ վիրավորվել էին:

Նկար
battalion reaching Pacific Ocean

Վերջապես, 2,000 մղոն անցնելուց հետո, 1847թ. հունվարի 29-ին Մորմոնական զորագունդը հասավ Խաղաղ օվկիանոս: Տղամարդիկ շատ հոգնած էին, նրանց հագուստները մաշված էին: Նրանք ուրախ էին, որ երկար արշավն ավարտվեց: Տղամարդիկ աշխատեցին Կալիֆորնիայում բանակում իրենց ծառայության մեկ տարին ավարտելու համար: Ապա նրանց թույլ

Նկար
soldiers being paid money

տվեցին միանալ իրենց ընտանիքներին: Ինչպես խոսք էր տվել Բրիգամ Յանգը, Մորմոնական զորագունդը կարիք չունեցավ կռվելու:

Նկար
soldier returning to his family

Որոշ տղամարդիկ մնացին Կալիֆորնիայում: Նրանցից շատերը գնացին Ռոքի Մաունթեյնս իրենց ընտանիքների մոտ և միացան մյուս Սրբերին, որ գալիս էին այդտեղ: (Տես քարտեզը Մորմոնական զորագնդի երթուղու համար, էջ 234:)