Scripture Stories
Գլուխ 12: Սեմյուել Սմիթի միսիան: Հունիս 1830


“Գլուխ 12: Սեմյուել Սմիթի միսիան: Հունիս 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 48–50

“Գլուխ 12,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ 48–50

Գլուխ 12

Սեմյուել Սմիթի միսիան

Հունիս 1830

Նկար
baptism
Նկար
Samuel Smith

Սեմյուել Սմիթը Ջոզեֆ Սմիթի փոքր եղբայրն էր: Հիսուսը ցանկանում էր, որ Սեմյուելը գնար միսիայի: Սեմյուել Սմիթը Եկեղեցու առաջին միսիոներն էր:

Նկար
Samuel Smith

Սեմյուելը գնաց մարդկանց ուսուցանելու ավետարանը և պատմելու նրանց Մորմոնի Գրքի մասին: Առաջին օրը նա ճանապարհորդեց 25 մղոն, բայց մարդիկ նրան վատ էին վերաբերվում և չէին ուզում լսել:

Նկար
Samuel speaking to inn keeper

Երբ եկավ գիշերը, Սեմյուելը կանգ առավ հյուրանոցում: Նա հարցրեց տիրոջը, թե արդյոք չի ցանկանա գնել Մորմոնի Գիրքը: Տերը հարցրեց, թե որտեղից Սեմյուելին այդ գիրքը: Սեմյուելն ասաց, որ իր եղբայրը թարգմանել է այն ոսկե թիթեղներից:

Նկար
inn keeper getting angry at Samuel

Հյուրանոցի տերը բարկացավ: Նա Սեմյուելին ասաց, որ նա ստում է և դուրս հանեց հյուրանոցից:

Նկար
Samuel sleeping under tree

Սեմյուել Սմիթը հուսահատված էր: Այդ գիշեր նա քնեց խնձորի ծառի տակ:

Նկար
Samuel speaking to pastor

Հաջորդ առավոտ Սեմյուելը գնաց հանդիպելու Ջոն Գրինին, որը մեկ այլ եկեղեցու ղեկավար էր: Պարոն Գրինին չհետաքրքրեց Մորմոնի Գիրքը, բայց նա խոստացավ իր եկեղեցու մարդկանց հարցնել, թե արդյոք նրանք չեն գնի այն: Երբ Սեմյուելը վերադարձավ երեք շաբաթ անց, ոչ մի օրինակ չէր վաճառվել: Սակայն պարոն Գրինի կինն ասաց, որ կարդացել էր գիրքը:

Նկար
Samuel returning home

Սեմյուել Սմիթի միսիան դժվար էր: Երբ նա գնաց տուն, մտածում էր, որ հաջողության չի հասել:

Նկար
Samuel walking

Սեմյուելն այդ ժամանակ չգիտեր, որ իր աշխատանքն ի վերջո օգնելու էր շատ մարդկանց միանալ Եկեղեցուն: Նրանցից էին պարոն և տխլին Գրինները:

Նկար
Samuel and Phineas Young

Սեմյուելը նաև վաճառեց Մորմոնի Գիրքը Ֆինիս Յանգ անունով մի մարդու: Ֆինիսը կարդաց գիրքը և տվեց այն իր եղբորը, որի անունը Բրիգամ Յանգ էր:

Նկար
Brigham Young

Բրիգամ Յանգը կարդաց Մորմոնի Գիրքը և հավատաց դրա ճշմարտությանը: Ֆինիսը և Բրիգամ Յանգը պատմեցին իրենց ընկերներին Մորմոնի Գրքի մասին, և նրանք նույնպես կարդացին այն ու հավատացին: Ավելի ուշ Ֆինիսը, Բրիգամ Յանգը և նրանց ընկերները միացան Եկեղեցուն:

Նկար
Brigham Young speaking

Մի քանի տարի անց Բրիգամ Յանգը կանչվեց որպես Առաքյալ: Տարիներ անց նա դարձավ Եկեղեցու Նախագահը: Նա և մյուսները, որոնք դարձի եկան Սեմյուել Սմիթի ջանքերի շնորհիվ, դարձան Եկեղեցու մեծ ղեկավարներ: