Scripture Stories
Գլուխ 32: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Կիրթլենդում: 1833–1834


“Գլուխ 32: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Կիրթլենդում: 1833–1834,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 123–25

“Գլուխ 32,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 123–25

Գլուխ 32

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Կիրթլենդում

1833–1834

Նկար
winter home
Նկար
Joseph Smith and his counselors

Տերն ասաց, որ պետք է լինեն տղամարդիկ, որոնք կօգնեին Ջոզեֆ Սմիթին ղեկավարել Եկեղեցին: Այդ տղամարդիկ պետք է լինեին Ջոզեֆի խորհրդականները: Տերը հայտնեց, որ Սիդնի Րիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլիամսը պետք է դառնային այդ խորհրդականները:

Նկար
Joseph ordaining his counselors

1833թ. մարտին Ջոզեֆ Սմիթը կարգեց իր իտրհրդականներին Կիրթլենդում, Օհայո, կայացած սուրբ ժողովին: Ջոզեֆը և նրա խորհրդակաները կազմում էին Եկեղեցու Առաջին Նախագահությունը:

Նկար
modern-day prophet

Այսօր կենդանի մարգարեն Եկեղեցու ղեկավարն է: Նա և նրա խորհրդականները կազմում են Եկեղեցու Առաջին Նախագահությունը:

Նկար
Saints building Kirtland Temple

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ Սրբերը պետք է ավելի շատ Եկեղեցու շենքեր կառուցեն: Ամենակարևոր շենքը պետք է լիներ Կիրթլենդի տաճարը: Սրբերը պետք է նաև կառուցեին տպագրագրատուն և աշխատավայր Առաջին Նախագահության համար:

Նկար
Saints framing Kirtland Temple

Սրբերը հնազանդվեցին Տիրոջը և սկսեցին կառուցել Կիրթլենդի Տաճարը: Դա ծանր աշխատանք էր և բոլոր Սրբերը պետք է օգնեին:

Նկար
church patriach giving blessing

Երբ Եկեղեցուն արդեն շատ մարդ էր միացել, Հիսուսը Ջոզեֆ Սմիթին պատվիրեց ավելի շատ ղեկավարներ ընտրել: Նա ասաց, որ Ջոզեֆի հայրը պետք է լիներ Եկեղեցու հայրապետը: Հայրապետը հատուկ օրհնություններ է տալիս Սրբերին: Այսօր Եկեղեցու ցցերի մեծ մասում հայրապետներ կան:

Նկար
Joseph meeting with high council

Հիսուսը Ջոզեֆին նաև ասաց, որ նա պետք է ընտրեր տասներկու տղամարդ, որոնք պետք է ծառայեին բարձրագույն խորհրդում: Բարձրագաույն խորհրդականները կրում են Մելքիսեդեկյան Քահանայության քահանայապետի կոչում: Նրանց հանձնարարություններից է օգնել լուծել Եկեղեցում ծագած խնդիրները:

Նկար
Saints gathering

1834թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց Եկեղեցու առաջին ցիցը: Ցցում հավաքվում են Եկեղեցու շատ անդամներ, որոնք ապրում են նույն տարածքում: Կիրթլենդի բոլոր Սրբերը առաջին ցցի անդամներն էին:

Նկար
modern-day Church building

Այսօր Եկեղեցին ունի հազարավոր ցցեր: