Scripture Stories
Գլուխ 5: Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին: Փետրվար – ապրիլ 1829


“Գլուխ 5: Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին: Փետրվար – ապրիլ 1829,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 22–25

“Գլուխ 5,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 22–25

Գլուխ 5

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին

Փետրվար – ապրիլ 1829

Նկար
gold plates
Նկար
Joseph Smith Sr. visiting Joseph

Ջոզեֆ և էմմա Սմիթները ապրում էին փոքր ֆերմայում Հարմոնիի մոտակայքում, Պենսիլվանիա: Ջոզեֆի հայրը այցելեց նրանց: Նրանք ուրախ էին տեսնելու նրան: Ջոզեֆի հայրը լավ մարդ էր:

Նկար
Joseph receiving revelation

Հիսուսը Ջոզեֆին տվեց հայտնություն իր հոր մասին: Հայտնությունն ասում էր, թե ինչպես մարդիկ կարող էին օգնել Հիսուսին: Նրանք պետք է սիրեն Հիսուսին: Նրանք պետք է շատ աշխատեն, ուսուցանելով ավետարանը: Նրանք պետք է սիրեն և օգնեն մյուս մարդկանց:

Նկար
Joseph Smith Sr. praying

Մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել Հիսուսին, պետք է նաև աղոթեն և հավատք ունենան: Հիսուսն ասաց, որ Իրեն օգնող մարդիկ կօրհնվեն:

Նկար
Joseph Smith Sr. leaving Joseph and Emma

Ջոզեֆի հայրը գնաց տուն և փորձեց անել այն, ինչ Հիսոան իրեն ասել էր: Նա կիսվեց ավետարանով իր ընտանիքի տարբեր անդամների հետ:

Նկար
Joseph praying

Ջոզեֆը պետք է աշխատեր իր ֆերմայում: Նա նաև պետք է թարգմաներ ոսկե թիթեղները: Դա չափազանց մեծ աշխատանք էր նրա համար, և նա աղոթեց Երկնային Հորը և օգնություն խնդրեց:

Նկար
Joseph meeting Oliver Cowdery

Երկնային Հայրը պատասխանեց Ջոզեֆի աղոթքին: Նա Օլիվեր Քաուդերի անունով մի մարդ ուղարկեց Ջոզեֆի մոտ: Օլիվերը ցանկանում էր իմանալ ոսկե թիթեղների մասին: Ջոզեֆը պատմեց նրան Մորոնի հրեշտակի, թիթեղների և Մորմոնի Գրքի մասին:

Նկար
Oliver Cowdery transcribing

Օլիվերը հավատաց Ջոզեֆին և ասաց, որ կօգնի թարգմանել ոսկե թիթեղները: Ջոզեֆը բարձրաձայն կարդում էր բառերը, իսկ Օլիվերը գրում էր դրանք թղթի վրա: Ջոզեֆը և Օլիվերը շատ էին աշխատում:

Նկար
Joseph and Oliver

Հիսուսը շատ բաներ սովորեցրեց Ջոզեֆին և Օլիվերին: Նա ասաց, որ նրանք պետք է ոչ թե հարստություն, այլ իմաստություն և հավերժական կյանք փնտրեին: Նա նաև ասաց, որ նրանք պետք է սովորեին Աստծո մասին և օգնեին մարդկանց սովորել ավետարանը: Նրանք պետք է լինեին հավատարիմ և բարի գործեր կատարեին: Եթե այդպես անեին, ապա կարող էին ընդմիշտ ապրել Երկնային Հրր հետ:

Նկար
Oliver ready to translate

Հիսոան ասաց, որ Օլիվերը միշտ պետք է լինի Ջոզեֆի ընկերը և օգնի նրան դժվար ժամանակ: Հիսուսը նաև ասաց, որ Օլիվերը կարող է սովորել թարգմանել Ջոզեֆի նման: Սուրբ Հոգին կօգներ Օլիվերին թարգմանել, բայց Օլիվերը պետք է բավական հավատք ունենար:

Նկար
Oliver trying to translate

Օլիվերը փորձեց թարգմանել: Նա մտածում էր, թե դա հեշտ կլիներ, սակայն չկալտղացավ:

Նկար
Joseph praying

Հիսոան ասաց, որ Օլիվերը ճիշտ ձևով չի խնդրել Աստծո օգնությունը: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, թե ինչպես կարող են Օլիվերը և բոլոր մարդիկ օգնություն ստանալ Աստծուց:

Նկար
young woman reading scriptures

Երբ մարդիկ օգնության կարիք ունեն, նրանք պետք է խորը մտածեն, թե ինչ անեն: Նրանք պետք է որոշեն, թե ինչն է ճիշտը:

Նկար
young woman praying

Ապա նրանք պետք է հարցնեն Աստծուն, թե արդյոք դա ճիշտ է: Եթե դա ճիշտ է, ապա նրանք լավ զգացում կունենան իրենց սրտում: Նրանք կիմանան, որ դա ճիշտ է:

Նկար
young woman praying

Եթե սխալ է, ապա սրտում լավ զգացում չեն ունենա:

Նկար
Joseph reading the plates

Օլիվերն այլևս չփորձեց թարգմանել Մորմոնի Գիրքը: Դրա փոխարեն նա գրի էր առնում Ջոզեֆի թարգմանած բառերը: Հիսուսն ասաց, որ օփվերը կօրհնվի Ջոզեֆին օգնելոլ համար.