Scripture Stories
Գլուխ 49: Միսիոներները մյուս երկրներում: Հունիս 1837 – հոկտեմբեր 1841


“Գլուխ 49: Միսիոներները մյուս երկրներում: Հունիս 1837 – հոկտեմբեր 1841,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 180–82

“Գլուխ 49,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 180–82

Գլուխ 49

Միսիոներները մյուս երկրներում

Հունիս 1837 – հոկտեմբեր 1841

Նկար
couple in wagon
Նկար
large ship on ocean

Տերը ցանկանում էր, որ մյուս երկրներում մարդիկ իմանային ավետարանի մասին: 1837թ, երբ շատ Սրբեր Կիրթլենդում էին, Տերը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ Երեց Հեբեր Ս. Քիմբալը պետք է գնա միսիայի Անգլիա: Երեց Քիմբալը Տասներկու Առաքյալներից մեկն էր: Նա և վեց այլ միսիոներներ նավով ուղևորվեցին Անգլիա:

Նկար
missionaries preaching

Միսիոներները հանդիպեցին մեկ այլ եկեղեցու ղեկավարի, որը թույլ տվեց նրանց քարոզել իր եկեղեցում: Մարդկանցից շատերը հավատացին միսիոներներին և ցանկացան մկրտվել: Ղեկավարը զայրացավ և ասաց, որ միսիոներները այլևս չեն կարող քարոզել իր եկեղեցում:

Նկար
missionaries preaching

Միսիոներները քարոզում էին մարդկանց տներում: Շատ մարդիկ միացան Եկեղեցուն:

Նկար
Joseph speaking to missionaries

1839թ., երբ Սրբերը սկսեցին կառուցել Նավուն, Տասներկու Առաքյալները կանչվեցին Անգլիա‘ այնտեղ ավետարանը քարոզելու: Մեկնելուց առաջ Ջոզեֆ Սմիթը հանդիպեց նրանց հետ և ասաց, թե ինչ նրանք պետք է ուսուցանեին:

Նկար
Joseph speaking to missionaries

Ջոզեֆը միսիոներներին ասաց, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին: Նա խոսեց նրանց հետ քահանայության մասին: Նա ասաց, որ միայն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին ունի քահանայություն:

Նկար
missionarites leaving their families

Տղամարդիկ պատրաստ էին գնալու միսիայի: Դժվար էր գնալ, որովհետև նրանք քիչ փող ունեին, նրանցից շատերը հիվանդ էին, իսկ ոմանց կանայք և երեխաները նույնպես հիվանդ էին: Բայց այդ մարդիկ հավատում էին, որ Երկնային Հայրը կօգնի իրենց և կօրհնի իրենց ընտանիքները:

Նկար
missionary baptizing woman

Միսիոներները գնացին Անգլիա և քարոզեցին տարբեր քաղաքներում: Հազարավոր մարդիկ հավատացին ավետարանին և միացան Եկեղեցուն: Մկրտվածներից շատերը եկան Ամերիկա և մեծապես ամրացրեցին Եկեղեցին:

Նկար
Orson Hyde blessing the Holy Land

Օրսոն Հայդը Առաքյալներից մեկն էր: Ջոզեֆ Սմիթն ասաց, որ Օրսոնը հատուկ աշխատանք ունի կատարելու Հրեա ժողովրդի համար: Եվրոպայում մի քանի ամիս անցկացնելուց հետո Երեց Հայդը գնաց Սուրբ Երկիր, որտեղ ապրել էր Հիսուսը, երբ երկրի վրա էր: 1841թ. հոկտեմբերի 24-ին Երեց Հայդը աղոթքով նվիրագործեց Սուրբ Երկիրը:

Նկար
the Holy Land

Իր աղոթքում Երեց Հայդը խնդրեց Աստծուն օրհնել երկիրը Հրեաների հավաքման համար: Նա ասաց, որ Աստված այդ երկիրը տվեց Աբրահամին և նրա զավակներին, որ այդ զավակները ցրվեցին և նրանք անհամբեր սպասում են Աստծո խոստման իրականացմանը: Երեց Հայդը նաև օրհնեց երկիրը, որպեսզի այն ջուր ունենա, որ սնունդ լինի:

Նկար
President Spencer W. Kimball in the Holy Land

Երեց Հայդի աղոթքից տարիներ անց բազմաթիվ հրեաներ և Աբրահամի զավակներից շատերը հավաքվեցին Սուրբ Երկրում: 1979թ. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը աղոթքով նվիրագործեց այդտեղ գտնվող մի այգի: Այն կոչվեց Օրսոն Հայդի Հիշատակի Այգի: