Scripture Stories
Գլուխ 31: Իմաստության Խոսք: Փետրվար 1833


“Գլուխ 31: Իմաստության Խոսք: Փետրվար 1833,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 119–22

“Գլուխ 31,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 119–22

Գլուխ 31

Իմաստության Խոսք

Փետրվար 1833

Նկար
winter home
Նկար
Joseph at School of the Prophets

Ջղզեֆ Սմիթը Եկեղեցու տղամարդկանց համար դպրոց հիմնեց: Այն կոչվեց Մարգարեների Դպրոց:

Նկար
Joseph teaching the School of the Prophets

Դպրոցը անց էր կացվում Նյուել Վիթնիի պահեստի սենյակում, Կիրթլենդում, Օհայո: Այդ դպրոցում, Ջոզեֆը և Եկեղեցու այլ ղեկավարները միմյանց ուսուցանում էին քահանայությունը, սուրբ գրությունները և այլ բաներ: Դպրոցը պետք է օգներ տղամարդկանց պատրաստվել Եկեղեցում ղեկավարելուն և միսիոներական ծառայությանը:

Նկար
brethren using tobacco

Տղամարդկանցից շատերը ծխախոտ կամ սիգարներ էին ծխում, որոնք սենյակը ծխով էին լցնում: Տղամարդկանցից ոմանք ծխախոտ էին ծամում և թքում էին հատակին, կեղտոտելով այն:

Նկար
Joseph concerned

Էմմա Սմիթը, Ջոզեֆի կինը, ամեն ժողովից հետո մաքրում էր սենյակը: Նա և Ջոզեֆը անհանգստանում էին, որ իրենց եղբայրները ծխախոտ էին օգտագործում: Ջոզեֆը մտածում էր, թե արդյոք ճիշտ էր, որ մարդիկ ծխեին կամ ծխախոտ ծամեին:

Նկար
Joseph praying

Ջոզեֆը աղոթեց, որպեսզի իմանար, թե որն էր ճիշտը: Հիսուսը նրան հայտնություն տվեց, որը կոչվեց Իմաստության Խոսք: Հիսուսն ասաց, որ որոշ մարդիկ ուզում էին, որ մյուսները անեին այնպիսի բաներ, որոնք վնաս էին նրանց մարմիններին: Նա նրանց նաև ասաց, թե ինչն է լավ նրանց մարմինների համար:

Նկար
young man avoiding alcohol

Հիսուսն ասաց, որ ալկոհոլը լավ չէ մարդկանց համար: Նրանք պետք է չխմեն ալկոհոլ պարունակող խմիչքներ: Ալկոհոլը պետք է օգտագործվեր միայն մարմնից դուրս:

Նկար
woman refusing cigarettes

Հիսուսն ասաց, որ ծխախոտը լավ չէ մարդկանց համար: Նրանք չպետք է ծխեին ծխախոտ, սիգարներ կամ ծխամորճեր: Նրանք չպետք է ծամեին ծխախոտ:

Նկար
person refusing coffee

Հիսուսն ասաց, որ Սրբերը չպետք է խմեին տաք ըմպելիքներ, որոնք էին թեյը և սուրճը: Այդ ըմպելիքները լավ չէին նրանց օրգանիզմի համար:

Նկար
family praying over dinner

Հիսուսն ասաց, որ շատ բույսեր և կենդանիներ կարելի է օգտագործել սննդի համար: Մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեն Երկնային Հորը լավ ուտելիքի համար:

Նկար
healthy food

Հիսուսն ասաց, որ մարդիկ չպետք է շատ միս ուտեն:

Նկար
mother and son preparing bread

Տերն ասաց, որ հացահատիկը լավ է իրենց մարմնի համար: Հացահատիկ է համարվում ցորենը, բրինձը, եգիպտացորենը, և այլն: Մրգերը և բանջարեղենը նույնպես լավ են օրգանիզմի համար:

Նկար
family playing together

Հիսուսը մեծ օրհնություններ խոստացավ նրանց, ովքեր կհետևեն Իմաստության Խոսքին: Նրանց մարմինները ավելի ուժեղ կլինեն և ավելի առողջ, քան եթե նրանք չհնազանդվեն: Նրանք մտքերը նույնպես ավելի առողջ կլինեն, և նրանք կստանան իմաստություն և գիտելիքի գանձեր: