Scripture Stories
Գլուխ 34: Աստված նախազգուշացնում է Սիոնի ժողովրդին: Հուլիս – օգոստոս 1833


“Գլուխ 34: Աստված նախազգուշացնում է Սիոնի ժողովրդին: Հուլիս – օգոստոս 1833,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 128–31

“Գլուխ 34,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 128–31

Գլուխ 34

Աստված նախազգուշացնում է Սիոնի ժողովրդին

Հուլիս – օգոստոս 1833

Նկար
winter home
Նկար
Saints building stores in Missouri

Աստված պատվիրեց, որ ավելի շատ Սրբեր գնային Ջեքսոն Քաունթի, Միսսուրի: Գրեթե ամեն շաբաթ նոր մարդիկ էին ժամանում, նրանք կառուցում էին տներ և տպագրատուն:

Նկար
angry men

Միսսուրիում Սրբերը որոշ ժամանակ խաղաղ և երջանիկ էին ապրում: Ինչևէ, շուտով խնդիրներ առաջացան: Որոշ Սրբեր դարձան անհնազանդ և չարացան: Նրանցից ոմանք վիճում էին իրենց ղեկավարների հետ: Բացի դա, այդ տարածքում ապրող շատ մարդիկ սկսում էին անհանգստանալ, որ այդքան շատ Սրբեր էին տեղափոխվում իրենց տարածք: Նրանք ուզում էին, որ Սրբերը հեռանային:

Նկար
mob gathering against Saints

Զայրացած մարդկանցից բաղկացած ամբոխ հավաքվեց: Նրանք մի քանի մարդկանց ուղարկեցին Եկեղեցու ղեկավարների մոտ, ասելու, որ Սրբերը պետք է հեռանան Ջեքսոն Քաունթիից: Բայց ղեկավարները գիտեին, որ Աստված ուզում էր, որ նրանք Սիոն քաղաքը կառուցեն Ջեքսոն Քաունթիում: Նրանք այդ մարդկանց ասացին, որ Սրբերը չեն կարող հեռանալ:

Նկար
mob destroying print shop

Ամբոխը ավելի զայրացավ: Նրանք ջարդեցին ու ոչնչացրեցին Սրբերի տպագրատունը:

Նկար
mob preparing to tar and feather

Ամբոխը բռնեց Եպիսկոպոս Փաթրիջին և Չարլզ Ալենին և պատեց նրանց ձյութով և փետուրներով: Ամբոխը նաև ծեծեց մի քանի այլ Սրբերի:

Նկար
mob with guns

Երեք օր անց նրանք սկսեցին կրակել շենքերի վրա: Նրանք կոպիտ բացականչություններ էին անում Սրբերի հասցեին և ասում էին, որ կմտրակեն ում, որ բռնեն: Նրանք վառում էին հացահատիկը և ոչնչացնում էին տները, ամբարները և պահեստները:

Նկար
Olivery Cowdery going to Kirtland

Օլիվեր Քաուդերին Միսսուրիում Եկեղեցու ղեկավարներից մեկն էր: Նա ուղարկվեց Կիրթլենդ‘ հանդիպելու Ջոզեֆ Սմիթին:

Նկար
Joseph greeting Oliver

Երբ Օլիվերը եկավ Կիրթլենդ, նա Ջոզեֆին պատմեց, թե ինչ էր կատարվում Ջեքսոն Քաունթիում: Այնտեղ Սրբերը ուզում էին իմանալ, թե ինչ պետք է անեին:

Նկար
Saints bringing food to storehouse

Ջոզեֆը Օլիվերին պատմեց այն հայտնությունների մասին, որոնք ստացել էր: Տերը հայտնել էր, որ Սրբերը պետք է տաճար կառուցեին Սիոնում: Տաճարի համար պետք է օգտագործվեին մարդկանց տասանորդները: Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ Սիոնը հրաշալի տեղ կդառնա, եթե Սրբերը հնազանդ լինեն: Բայց Սրբերը կպատժվեն, եթե հնազանդ չլինեն:

Նկար
group of people voting

Հիսուսն ասաց, որ Սրբերը պետք է հետևեն երկրի օրենքներին: Նրանք պետք է քվեարկեն արդար մարդկանց համար, որ արդարները լինեն երկրի ղեկավարներ: Երբ անարդար մարդիկ են դառնում ղեկավարներ, մարդկանց համար վատ է լինում:

Նկար
family waiting for mob to leave

Տերը Սրբերին պատվիրեց հնազանդվել Իր խոսքերին: Նա ասաց, որ նրանք չպետք է վախենան իրենց թշնամիներից: Ընդհակառակը, Սրբերը պետք է ներեն իրենց թշնամիներին: Նրանք չպետք է կռվեին իրենց թշնամիների դեմ, քանի դեռ Աստված իրենց չի պատվիրել: Տերն ասաց, որ Նա կպատժի չար մարդկանց:

Նկար
Saints framing buildings

Մի քանի շաբաթ անց Հիսուսն ասաց, որ Սիոնի Սրբերը որոշ ժամանակ խնդիրներ կունենան, քանի որ չեն հնազանդվել պատվիրաններին: Սակայն, Հիսուսը խոստացավ, որ մի օր Նա կօգնի Սրբերին կառուցել Սիոնը: