Scripture Stories
Գլուխ 8: Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար: Ապրիլ 1830


“Գլուխ 8: Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար: Ապրիլ 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 34–39

“Գլուխ 8,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 34–39

Գլուխ 8

Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար

Ապրիլ 1830

Նկար
baptism
Նկար
Joseph receiving revelation

Արդեն մոտեցել էր ժամանակը, երբ Հիսուս Քրիստոսի եկեղեցին կրկին պետք է վերականգնվեր երկրի վրա: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց, որ մարդիկ պատրաստվեին Իր Եկեղեցու համար: Հիսուսը շատ բաներ հայտնեց Իր ավետարանի և այլ բաների մասին, որոնք մարդիկ պետք է իմանային Իր Եկեղեցու կազմակերպումից առաջ:

Նկար
man reading the Book of Mormon

Հիսուսն ասաց, որ Մորմոնի Գիրքը ուսուցանում է Իր ավետարանը և վկայում է Աստծո ու Նրա աշխատանքի մասին: Հիսուսը խոստացավ օրհնություններ նրանց, ովքեր հավատքով կընդունեն այդ գիրքը, և պատիժ նրանց, ովքեր այն կմերժեն:

Նկար
Jesus Christ

Հիսուսը պատմեց երկրի վրա Իր կյանքի մասին: Երկնային Հայրն ուղարկեց Նրան այստեղ, որ Նա լիներ մեր Փրկիչը: Սատանան գայթակղեց Նրան, սակայն Հիսուսը չլսեց նրան:

Նկար
Jesus suffering

Հիսուսը մեծ ցավ էր ապրում մարդկանց վատ գործերի համար: Իր կյանքի վերջում Նա տառապեց և արյուն թափեց բոլոր մարդկանց համար: Մարդիկ Նրա պես չեն տառապի, եթե ապաշխարեն:

Նկար
Jesus hanging on cross

Ամբարիշտ մարդիկ մեխեցին Հիսուսին խաչի վրա և սպանեցին Նրան:

Նկար
Jesus’ friends carrying his body

Հիսուսի ընկերները Նրա մարմինը դրեցին գերեզմանի մեջ:

Նկար
Jesus appearing to Apostles

Երեք օր անց Հիսուսը հարություն առավ: Նա կրկին կենդանի էր:

Նկար
resurrected Christ

Քանի որ Հիսուսը հարություն առավ, բոլոր մարդիկ հարություն պետք է առնեին: Քանի որ Նա տանջվեց և մահացավ բոլոր մարդկանց մեղքերի համար, մենք կարող ենք ներվել, եթե ապաշխարենք: Մենք կվերադառնանք և կապրենք Երկնային Հոր հետ, եթե հավատք ունենանք, ապաշխարենք և մկրտվենք, և աշխատենք ամեն կերպ պահել պատվիրանները:

Նկար
young boy praying

Հիսուսը նաև մարդկանց սովորեցրեց մկրտության մասին: Նա ասաց, որ նրանք պետք է մկրտվեն և դառնան Իր Եկեղեցու անդամները: Նրանք, ովքեր ցանկանում են մկրտվել, պետք է ապաշխարեն: Նրանք պետք է սիրեն և հնազանդվեն Հիսուսին: Նրանք պետք է լինեն առնվազն ութ տարեկան:

Նկար
man baptizing boy

Հիսուսը ուսուցանեց մկրտվելու ճիշտ եղանակը: Նա ասաց, որ մարդուն կարող է մկրտել Ահարոնյան Քահանայության քահանան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն ունեցող տղամարդը: Մկրտողը անձին մտցնում է ջրի մեջ և հատուկ աղոթք ասում:

Նկար
man baptizing boy

Մկրտողը մտցնում է մարդուն ջրի տակ: Ապա նա հանում է մարդուն ջրի միջից:

Նկար
after baptism

Երբ մարդիկ մկրտվում են, նրանք խոստանում են հնազանդվել Հիսուսին: Նրանք խոստանում են նաև ասել և անել բարի բաներ:

Նկար
men giving baby blessing

Հիսուսը պատմեց նաև փոքր երեխաներին օրհնելու մասին: Մելքիսեդեկյան Քահանայություն ունեցող տղամարդիկ կարող են օրհնել մանուկներին: Տղամարդիկ պահում են երեխային իրենց ձեռքերի մեջ, իսկ նրանցից մեկը երեխային անուն և օրհնություն է տալիս:

Նկար
boy taking sacrament

Հիսուսը պատմեց հաղորդության մասին: Նա ասաց, որ մենք պետք է հաճախ ընդունենք հաղորդությունը: Բայց եթե մենք վատ արարք ենք կատարում, մենք չպետք է հաղորդություն ընդունենք, մինչև որ չապաշխարենք:

Նկար
boy pondering Christ’s crucifixion

Մենք ընդունում ենք հաղորդությունը Հիսուսին հիշելու համար: Հացը մեզ օգնում է մտածել Նրա մարմնի մասին: Մենք հիշում ենք, որ Նա մեզ համար մահացավ խաչի վրա:

Նկար
boy pondering Atonement

Ջուրը մեզ օգնում է մտածել Հիսուսի արյան մասին: Մենք հիշում ենք, որ նա տառապեց և արյուն թափեց մեզ համար Գեթսեմանի Այգում:

Նկար
boy praying

Մենք ուխտեր ենք կապում, երբ ընդունում ենք հաղորդությունը: Ուխտը խոստում է: Մենք խոստանում ենք, որ կաշխատենք լինել Հիսուսի նման: Մենք խոստանում ենք, որ միշտ կհիշենք Նրան: Մենք խոստանում ենք նաև հնազանդվել Նրա պատվիրաններին: Եթե մենք պահենք մեր ուխտերը, ապա մենք խոստում ունենք, որ Նրա Հոգին մեզ հետ կլինի: