Scripture Stories
Գլուխ 56: Սրբերը հանդիպում են ավելի մեծ դժվարությունների: 1843–1844


“Գլուխ 56: Սրբերը հանդիպում են ավելի մեծ դժվարությունների: 1843–1844,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 199–200

“Գլուխ 56,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 199–200

Գլուխ 56

Սրբերը հանդիպում են ավելի մեծ դժվարությունների

1843–1844

Նկար
Nauvoo Temple
Նկար
people causing trouble

Նավույի մոտ ապրող մարդկանց մեծ մասը Եկեղեցու անդամներ չէին: Նրանցից շատերը չէին սիրում Սրբերին և սկսեցին անհանգստացնել նրանց:

Նկար
mob stealing the Saints’ animals

Որոշ մարդիկ սկսեցին հավաքվել, դառնալով ամբոխ: Նրանք գողանում էին Սրբերի անասուններին և այրում էին նրանց պահեստները և տները: Նրանք փորձում էին ստիպել Սրբերին հեռանալ Նավույից: Ոստիկանությունը և զինվորները չէին կանգնեցնում ամբոխին: Նահանգապետը չէր օգնում Սրբերին:

Նկար
Joseph envisioning the Saints traveling west

Ջոզեֆ Սմիթը Նավույի Սրբերին ասաց, որ նրանք ավելի շատ դժվարություններ են ունենալու: Նա գիտեր, որ մի օր իրենք պետք է հեռանային Նավույից և գնային հեռու վայր, որտեղ ոչ ոք իրենց չէր անհանգստացնի:

Նկար
Joseph meeting with the Apostles

Ջոզեֆ Սմիթը ժողով անցկացրեց Առաքյալների և այլ տղամարդկանց հետ: Նա նրանց ասաց գտնել մի վայր, որտեղ Սրբերը կարող էին ապրել, երբ հեռանային Նավույից:

Նկար
Joseph looking at map

Ջոզեֆը ուսումնասիրեց երկրի քարտեզները: Քարտեզների վրա կար մի վայր, որտեղ բարձր սարեր և լայն հովիտներ կային: Ջոզեֆը գիտեր, որ դա լավ տեղ կլիներ Սրբերի համար:

Նկար
people laughing

Նավույում որոշ մարդիկ նախկինում Եկեղեցու անդամներ էին, սակայն շրջվել էին Եկեղեցու դեմ: Նրանք ատում էին Ջոզեֆ Սմիթին և ուզում էին սպանել նրան: Նրանք օրաթերթ հիմնադրեցին և սկսեցին վատ բաներ գրել Ջոզեֆի և Սրբերի մասին:

Նկար
Saints destroying printing press

Նավու քաղաքի ղեկավարները բարկացան օրաթերթի առիթով: Քանի որ այն ստեր էր հրատարակում, ղեկավարները կարծեցին, թե իրավական իշխանություն ունեն և կարող են կանգնեցնել այն: Որոշ մարդիկ գնացին թերթի տպագրության շենք և այրեցին թերթերը ու ջարդեցին տպագրամեքենան: Դա էլ ավելի զայրացրեց Եկեղեցու թշնամիներին: