Scripture Stories
Գլուխ 64: Սրբերը Ռոքի Մաունթեյնսում: Հուլիսի սկիզբ, 1847


“Գլուխ 64: Սրբերը Ռոքի Մաունթեյնսում: Հուլիսի սկիզբ, 1847,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 230–33

“Գլուխ 64,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 230–33

Գլուխ 64

Սրբերը Ռոքի Մաունթեյնսում

Հուլիսի սկիզբ, 1847

Նկար
moving west
Նկար
Brigham Young pointing

Պիոներները սկսեցին քաղաք կառուցել Մեծ Սոլթ Լեյք Հովտում: Նրանք կոչեցին քաղաքը Սոլթ Լեյք Սիթի: Բրիգամ Յանգը ընտրեց մի տեղ, որտեղ պետք է կառուցվեր տաճարը:

Նկար
men planting and building

Բրիգամ Յանգը և մյուս ղեկավարները կազմեցին քաղաքի հատակագիծը: Ամեն ընտանիքի տրվեց որոշ հող տան և ֆերմայի համար: Պիոներները կառուցեցին փայտե տնակներ և ցորեն ցանեցին: Նրանք գիտեին, որ մեծ հավատք և ծանր աշխատանք էր պահանջվում այդտեղ բնակվելու համար, բայց նրանք հավատացած էին, որ հաջողության կհասնեին Աստծո օգնությամբ:

Նկար
men framing new church

Բրիգամ Յանգը քաղաքը բաժանեց հինգ ծխերի, և մարդիկ սկսեցին եկեղեցիներ կառուցել: Որքան շատ պիոներներ էին գալիս հովիտ, այդքան ավելի շատ ծխեր էին կազմակերպվում:

Նկար
woman teaching children

Պիոներները դպրոց հիմնեցին: Դպրոցի դասերը և Եկեղեցու ժողովները նույն շենքում էին անցկացվում: Ավելի ուշ սկսվեց կիրակնօրյա դպրոցը:

Նկար
missionaries teaching man

Բրիգամ Յանգը միսիոներներ ուղարկեց օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներ: Հազարավոր մարդիկ տարբեր երկրներում միացան Եկեղեցուն:

Նկար
new members traveling by ship

Շատ մարդիկ, ովքեր միացան Եկեղեցուն, խրախուսվեցին գալ Մեծ Սոլթ Լեյք Հովիտ և միանալ Սրբերին: Նրանք մեծ զոհաբերությունների գնացին, թողնելով իրենց տները, անցնելով օվկիանոսը և ողջ Ամերիկան‘ Սոլթ Լեյքի Հովիտ հասնելու համար:

Նկար
pioneers traveling

Պիոներների մեծ մասը դաշտերն անցան ծածկված սայլակներով, որոնք տանում էին անասունները: Կային պիոներներ, որոնք փող չունեին սայլակներ կամ անասուններ գնելու համար և երկու անիվ ունեցող փոքրիկ սայլակներ էին պատրաստել: Դրանք կոչվում էին ձեռնասայլակներ: Պիոներները իրենց բոլոր իրերը դնում էին սայլակների մեջ և հրում կան քաշում էին սայլակները դաշտերով: Շատ դժվար էր անցնել դաշտերով: Շատերը հիվանդացան և մահացան:

Նկար
Saints driving covered wagon

Բրիգամ Յանգը իմաստուն ղեկավար էր: Նա ուղարկեց Սրբերին քաղաքներ կառուցելու արևմուտքի տարբեր մասերում, ներառյալ Այդահոն, Վայոմինգը, Արիզոնան և Կալիֆորնիան:

Նկար
Saints in field

Սրբերը շատ փորձություններ ունեցան: Երբեմն նրանց ցորենը չէր աճում, որովհետև շատ ցուրտ էր կամ շոգ: Երբեմն միջատները ուտում էին ցորենը: Բայց Սրբերը աղոթում էին և հավատք ունեին, և Աստված օգնում էր նրանց հաղթահարել փորձությունները:

Նկար
Native American sharing food

Որոշ վայրերում, ուր Սրբերը ճանապարհորդում էին, հնդկացիներ կային: Երբեմն Սրբերի և հնդկացիների միջև խնդիրներ էին առաջանում: Բրիգամ Յանգը Սրբերին ասում էր, որ բարյացակամ լինեն: Շատ հնդկացիներ դարձան նրանց ընկերները, իսկ ոմանք դարձան Եկեղեցու անդամներ:

Նկար
man working on Salt Lake Temple

Սրբերը սկսեցին տաճարներ կառուցել, ինչպես Կիրթլենդում և Նավույում: 1853 թ. նրանք սկսեցին տաճար կառուցել Սոլթ Լեյք Սիթիում: Նրանք աշխատեցին 40 տարի և ավարտեցին այն: Սոլթ Լեյքի Տաճարը ավարտելուց առաջ նրանք տաճարներ կառուցեցին Սենթ Ջորջ, Լոգան և Մանթի քաղաքներում: