Scripture Stories
Գլուխ 37: Քահանայության ղեկավարները: Փետրվար – մարտ 1835


“Գլուխ 37: Քահանայության ղեկավարները: Փետրվար – մարտ 1835,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 140–44

“Գլուխ 37,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 140–44

Գլուխ 37

Քահանայության ղեկավարները

Փետրվար – մարտ 1835

Նկար
winter home
Նկար
Joseph speaking

Ջոզեֆ Սմիթը խնդրեց Սիոնի ճամբարի տղամարդկանց և մյուսներին գալ մի կարևոր ժողովի Կիրթլենդում, Օհայո: Ջոզեֆն ասաց տղամարդկանց, որ Հիսուսը ցանկանում էր կանչել տասներկու Առաքյալների, ովքեր կօգնեին ղեկավարելու Եկեղեցին:

Նկար
Oliver Cowdery, David Whitmer, and Martin Harris

Տերը Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Վիթմերին և Մարտին Հարիսին ասաց, որ նրանք Առաքյալներ ընտրեին: ժողովին Օլիվերը, Դեյվիդը և Մարտինը օրհնվեցին Եկեղեցու Առաջին Նախագահության կողմից: Ապա նրանք միասին աղոթեցին և ընտրեցին տասներկու լավ տղամարդ:

Նկար
First Presidency ordaining Apostle

Տասներկու տղամարդիկ կարգվեցին Առաքյալներ: Առաքյալների կանչումը Տիրոջ Եկեղեցու վերականգնման ամենակարևոր իրադարձություններից մեկն էր:

Նկար
Twelve Apostles

Առաքյալները շատ կարևոր ղեկավարներ են Եկեղեցում: Նրանք գիտեն, որ Հիսուսը մեր Փրկիչն է: Նրանք քարոզում են ավետարանը ողջ աշխարհով մեկ:

Նկար
members of the Seventy

Մի քանի օր անց, այլ մարդիկ ընտրվեցին ղեկավարելու Եկեղեցին: Նրանք կոչվեցին Յոթանասունականներ: Յոթանասունականները օգնում էին Առաքյալներին:

Նկար
Twelve Apostles in meeting

Մի օր Տասներկու Առաքյալները ժողովի էին անցկացնում: Նրանք պատրաստվում էին գնալու միսիայի և ցանկանում էին ստանալ Երկնային Հոր օգնությունը:

Նկար
Joseph and Apostles kneeling in prayer

Առաքյալները խնդրեցին Ջոզեֆ Սմիթին աղոթել հայտնություն ստանալու համար, որը կօգներ իրենց միսիայում: Հիսուսը Ջոզեֆին և Առաքյալներին մեծ հայտնություն տվեց, որում Նա նրանց ասաց քահանայության մասին:

Նկար
priesthood brethren performing blessing

Քահանայությունը Աստծո զորությունն է երկրի վրա: Աստված քահանայություն է տալիս արդար մարդկանց: Մարդիկ, որոնք քահանայություն են կրում, կարող են լիազորություն ունենալ քարոզելու ավետարանը, կատարելու ծեսեր և լինելու Եկեղեցու ղեկավարներ:

Նկար
Melchizedek Priesthood bearers

Եկեղեցում կա երկու տեսակի քահանայություն: Մեկը Մելքիսեդեկյան Քահանայությունն է, որը կոչվում է նաև ավելի մեծ քահանայություն: Եկեղեցու Նախագահը, նրա խորհրդականները, Տասներկու Առաքյալները և Յոթանասունականները ունեն Մելքիսեդեկյան Քահանայություն:

Նկար
Joseph speaking to First Presidency

Եկեղեցու Նախագահը Աստծո մարգարեն է: Նա մարդկանց ասում է, թե ինչ է Հիսուսը ցանկանում, որ նրանք անեն: Մարգարեն ունի խորհրդականներ, որոնք օգնում են նրան: Մարգարեն և նրա խորհրդականները Եկեղեցու Առաջին Նախագայությունն են կազմում:

Նկար
High Priests in the Melchizedek Priesthood

Քահանայապետերը նույնպես ունեն Մելքիսեդեկյան Քահանայություն: Ցցերում և ծխերում շատ ղեկավարներ քահանայապետեր են: Նրանցից են ցցերի նախագահները, եպիսկոպոսները և բարձրագույն խորհրդականները:

Նկար
elders in the Melchizedek Priesthood

Տղամարդիկ, ոյանք կարգված են որպես երեցներ, նույնպես ունեն Մելքիսեդեկյան Քահանայություն: Երեցները պետք է ուսուցանեն Եկեղեցու անդամներին և պետք է հոգ տանեն նրանց մասին:

Նկար
elders leaving on mission

Երեցները կանչվում են միսիայի, որպեսզի ուսուցանեն ավետարանը ողջ աշխարհում բոլոր մարդկանց:

Նկար
Melchizedek Priesthood holders performing blessing

Բոլոր տղամարդիկ, ովքեր ունեն Մելքիսեդեկյան Քահանայություն, կարող են օրհնել մարդկանց: Նրանք կարող են նաև մարդկանց տալ Սուրբ Հոգի:

Նկար
Aaronic Priesthood bearers blessing sacrament

Մյուս քահանայությունը Ահարոնյան Քահանայությունն է, որը կոչվում է նաև ավելի ցածր քահանայություն: Ահարոնյան Քահանայությունը ներառում է եպիսկոպոսի, քահանայի, ուսուցչի և սարկավագի պաշտոնները: Քահանաները կարող են մկրտել մարդկանց, օրհնել հաղորդությունը և օգնել երեցներին:

Նկար
home teachers visiting member

Ուսուցիչները պատրաստում են հաղորդությունը: Նրանք կատարում են տնային ուսուցում և օգնում են Եկեղեցու անդամներին լավ կյանքով ապրել:

Նկար
deacon passing sacrament

Սարկավագները բաժանում են հաղորդությունը: Նրանք նաև հավաքում են ծոմի նվիրատվությունները և օգնում են եպիսկոպոսին:

Նկար
Joseph instructing

Հիսուսն ասել է, որ բոլոր տղամարդիկ, ովքեր քահանայություն են կրում, պետք է իմանան, թե ինչ է Աստված ուզում, որ իրենք անեն: Եթե նրանք շատ աշխատեն, Երկնային Հայրը կօրհնի իրենց: