Scripture Stories
Գլուխ 65: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր


“Գլուխ 65: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 236–37

“Գլուխ 65,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 236–37

Գլուխ 65

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր

Նկար
moving west
Նկար
Joseph Smith and brethren

Շատ տարիներ են անցել այն ժամանակից, երբ Եկեղեցին սկիզբ առավ Ֆայեթում, Նյու Յորք: Եկեղեցին շատ է աճել այդ ժամանակից ի վեր: 1830թ. այն սկսեց միայն վեց անդամից:

Նկար
missionaries greeting various cultures

1830թ. ի վեր միսիոներները գնացել են աշխարհի տարբեր վայրեր ավետարանը ուսուցանելու համար: Մարդիկ լսում էին միսիոներներին և միանում էին Եկեղեցուն: Այսօր Եկեղեցու միլիոնավոր անդամներ են ապրում ողջ աշխարհով մեկ: Նրանք խոսում են տարբեր լեզուներով: Թեև անդամներն ապրում են տարբեր վայրերում, Եկեղեցին նույնն է: Մարդիկ երջանիկ են, որ Եկեղեցու անդամներ են:

Նկար
modern prophets speaking at conference

Ապրող մարգարեները շարունակում ղեկավարել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Նրանք հայտնություն են ստանում Հիսուսից:

Նկար
family gardening together

Երբ Եկեղեցու անդամները հետևում են մարգարեներին, նրանք դառնում են ավելի լավը, ավելի երջանիկ: Նրանք ունենում են ավելի ամուր տներ և ընտանիքներ: Նրանք մյուսների հետ կիսվում են ավետարանով: Նրանք օգնում են իրենց հարևաններին և կարիքի մեջ գտնվողներին:

Նկար
family dressed in white

Եկեղեցու անդամները նաև հետևում են մարգարեներին գնալով տաճար: Եկեղեցին տաճարներ է կառուցել ամբողջ աշխարհում: Անդամները գնում են տաճար, որպեսզի սովորեն լինել Հիսուսի նման: Նրանք ստանում են սուրբ ծեսեր և ուխտեր են կապում Աստծո հետ: Տաճարը միակ տեղն է, որտեղ անդամները կարող են ամուսնանալ ժամանակի և հավերժության համար: Մենք շատ օրհնություններ ունենք, լինելով Տիրոջ Եկեղեցու անդամները: Մենք պետք է շնորհակալ լինենք այդ օրհնությունների համար: Մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը, հնազանդվելով Աստծո պատվիրաններին և ծառայելով մարդկանց: