Scripture Stories
Գլուխ 10: Առաջին հրաշքը Եկեղեցում: Ապրիլ 1830


“Գլուխ 10: Առաջին հրաշքը Եկեղեցում: Ապրիլ 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 43–44

“Գլուխ 10,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 43–44

Գլուխ 10

Առաջին հրաշքը Եկեղեցում

Ապրիլ 1830

Նկար
baptism
Նկար
people attending church meeting

Եկեղեցու հաջորդ ժողովը տեղի ունեցավ 1830թ. ապրիլի 11- ին, կիրակի օրը: Բացի Եկեղեցու անդամներից ներկա էին շատ այլ մարդիկ:

Նկար
Oliver teaching the Gospel

Օլիվեր Քաուդերին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի ավետարանից: Որոշ մարդիկ հավատացին Օլիվերին և ցանկացան միանալ Եկեղեցուն: Նրանք ժողովից հետո մկրտվեցին:

Նկար
Newel Knight

Սատանան չէր ուզում, որ մարդիկ միանային Եկեղեցուն, և փորձում էր այնպես անել, որ ոմանք իրենց վատ զգային: Այդ մարդկանցից մեկի անունը Նյուել Նայթ էր:

Նկար
Newel Knight asked to pray

Ջոզեֆը խնդրեց Նյուելին աղոթել ժողովի ժամանակ, և Նյուելը համաձայնվեց:

Նկար
Newel Knight struggling to pray

Բայց Սատանան չէր ուզում, որ Նյուելն աղոթեր: Երբ Նյուելը գնաց ժողովի, նա ասաց, որ վախենում էր բարձրաձայն աղոթել:

Նկար
Newel Knight trying to pray

Հաջորդ առավոտ Նյուել Նայթը գնաց անտառ, որպեսզի մենակ աղոթեր: Նյուելը փորձեց աղոթել, բայց Սատանան չէր ուզում, և նա չկարողացավ խոսել: Նա իրեն վատ զգաց, վախեցավ և գնաց տուն:

Նկար
Joseph blessing Newel

Նյուելի կինը անհանգստացավ և խնդրեց Ջոզեֆ Սմիթին օգնել: Ջոզեֆը օգտագործեց քահանայությունը և օրհնեց Նյուելին, դուրս քշելով Սատանային: Օրհնությունից հետո Նյուելն իրեն լավ զգաց: Ավելի ուշ նա մկրտվեց: