Scripture Stories
Գլուխ 4: Մարտին Հարիսը և կորցված էջերը: 1827–1828


“Գլուխ 4: Մարտին Հարիսը և կորցված էջերը: 1827–1828,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 18–21

“Գլուխ 4,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 18–21

Գլուխ 4

Մարտին Հարիսը և կորցված էջերը

1827–1828

Նկար
gold plates
Նկար
Joseph translating

Պենսիլվանիայում Ջոզեֆը սկսեց թարգմանել ոսկե թիթեղների գրությունները: Նա չգիտեր, թե ինչ էին գրությունները նշանակում, բայց երբ նա օգտագործում էր Ուրիմն ու Թումիմը, Աստված օգնում էր նրան հասկանալ խոսքերը:

Նկար
Martin Harris transcribing

Մարտին Հարիսը գնաց Պենսիլվանիա և օգնեց Ջոզեֆին թարգմանել: Երբ Ջոզեֆը թարգմանում էր ոսկե թիթեղները, Մարտինը գրում էր թարգմանությունը թղթի վրա: Ջոզեֆը և Մարտինը թարգմանեցին Մորմոնի Գրքի 116 էջերը:

Նկար
Martin Harris asking for manuscript

Մարտին Հարիսը ուզում է տանել այդ 116 էջերը տուն, որպեսզի իր ընտանիքը տեսներ դրանք: Ջոզեֆը հարցրեց Տիրոջը, թե արդյոք կարող է Մարտինը վերցնել այդ էջերը, բայց Տերն ասաց‘ ոչ: Ջոզեֆը կրկին հարցրեց, բայց Տերը կրկին ասաց‘ ոչ:

Նկար
Joseph and Martin Harris

Մարտինը միևնույն է ուզում էր տանել էջերը տուն: Նա աղաչեց, որ Ջոզեֆը նորից խնդրեր Տիրոջը: Այս անգամ Տերն ասաց, որ Մարտինը կարող է տանել էջերը, եթե ցույց տար միայն իր կնոջը և ընտանիքի մյուս վստահելի անդամներին:

Նկար
Martin Harris with pages

Մարտինը խոստացավ հնազանդվել Տիրոջը: Նա տարավ էջերը տուն և ցույց տվեց իր ընտանիքին: Բայց նա խախտեց իր խոստումը և ցույց տվեց էջերը մի քանի այլ մարդու ևս:

Նկար
Martin Harris

Ավելի ուշ Մարտինը գնաց, որ վերցնի էջերը: Նա փնտրեց ամենուրեք, սակայն չկարողացավ գտնել դրանք: Էջերը չկային:

Նկար
Joseph pondering

Սվւ քանի շաբաթ անց, երբ Մարտին Հարիսը չվերադարձավ Էջերի հետ միասին, Ջոզեֆը սկսեց անհանգստանալ: Նա գնաց Նյու Յորք Մարտինին գտնելու համար, որն ասաց նրան, որ էջերը կորել էին: Ջոզեֆը և Մարտինը երկուսն էլ վատ էին զգում:

Նկար
Moroni taking back the plates

Ջոզեֆը վերադարձավ Պենսիլվանիա, որտեղ նա աղոթեց ներման համար: Մորոնին հայտնվեց և վերցրեց ոսկե թիթեղները:

Նկար
Joseph receiving inspiration

Հայտնության մեջ, Տերը Ջոզեֆին ասաց, որ որոշ ժամանակ Ջոզեֆը թարգմանության թույլտվություն չի ունենա, որովհետև նա չհնազանդվեց: Տերը նաև մխիթարեց Ջոզեֆին, ասելով, որ Իր աշխատանքը առաջ կգնա, և որ Ջոզեֆը դեռ ընտրված է կատարելու աշխատանքը, եթե նա ապաշխարեր:

Նկար
evil men conspiring

Հիսուսն ասաց, որ Սատանան ազդել էր ամբարիշտ մարդկանց վրա, որոնք էլ վերցրել էին 116 էջերը: Այդ մարդիկ պատրաստվում էին փոխել խոսքերը, որպեսզի մյուսները չհավատային Մորմոնի Գրքին: Հիսուսն ասաց, որ Սատանան և ամբարիշտ մարդիկ չէին կարող կանգնեցնել Աստծո աշխատանքը:

Նկար
Joseph envisioning people reading the book

Ջոզեֆը ապաշխարեց: Շուտով Մորոնին վերադարձրեց ոսկե թիթեղները, և Տերը ներեց Ջոզեֆին և վերականգնեց թարգմանելու նրա պարգևը: Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ նա չմտահոգվեր կորած էջերի մասին, որովհետև նույն պատմությունները գրված են ոսկե թիթեղների այլ մասում ևս: Հիսուսն ասաց, որ Ջոզեֆը պետք է թարգմաներ թիթղների մյուս մասը: Հիսուսը նաև ասաց, որ շատերը կկարդան Մորմոնի Գիրքը և կսովորեն Իր ավետարանի մասին: