Scripture Stories
Ծանոթություն վայրերին


“Ծանոթություն վայրերին,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 243–44

“Ծանոթություն վայրերին,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 243–44

Ծանոթություն վայրերին

Ադամ-օնդի-Ահման

Ադամ-օնդի-Ահմանը մի վայր է Միսսուրի նահանգում: Հիսուսը շատ տարիներ առաջ այնտեղ այցելեց Ադամին:

Ամերիկա

Ամերիկան երկիր է, որտեղ շատ տարիներ առաջ ապրում էին Մորմոնի Գրքի մարդիկ:

Այդահո

Այդահոն նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում: Բրիգամ Յանգը Սրբերին ուղարկեց քաղաքներ կառուցել Այդահոյում:

Արիզոնա

Արիզոնան նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում:

Գեթսեմանի Այգի

Գեթսեմանի Այգին Երուսաղեմի մոտ է: Հիսուսը տառապեց և արյունահոսեց մեզ համար Գեթսեմանի Այգում:

Եգիպտոս

Եգիպտոսը երկիր է, որտեղ շատ տարիներ առաջ ապրում էին Աբրահամը և Մովսեսը:

երկինք

Երկինքը վայր է, որտեղ ապրում են Երկնային Հայրը և Հիսուսը: Մենք ապրել ենք երկնքում երկիր գալուց առաջ:

երկնքի թելեստիալ արքայություն

Մարդիկ, որոնք լավը չեն երկրի վրա, հարություն առնելուց հետո կապրեն թելստիալ արքայությունում:

երկնքի թերեստրիալ արքայություն

Մարդիկ, որոնք լավն են, սակայն չեն հնազանդվում Աստծո բոլոր պատվիրաններին երկրի վրա, հարություն առնելուց հետո կապրեն երկնքի թերեստրիալ արքայությունում:

Երկնքի սելեստիալ արքայությում

Երկնքի սելեստիալ արքայությունը այն վայրն է, որտեղ ապրում են Երկնային Հայրը և Հիսուսը: Արդար Սրբերը հարություն առնելուց հետո կապրեն այնտեղ:

Երուսաղեմ

Երուսաղեմը քաղաք է Իսրայելում: Հիսուսը կգնա Երուսաղեմ, երբ նորից գա երկիր:

Իլինոյս

Իլինոյսը նահանգ է Միացյալ Նահանգների միջին արևմուտքում: Նավուն և Քարթեջը քաղաքներ են Իլինոյսում:

Ինդիփենդենս

Ինդիփենդենսը քաղաք է Ջեքսոն Քաունթիում, Միսսուրի: Հիսուսն ասել է, որ Սիոն քաղաքը պետք է կառուցվի Ինդիփենդենսի մոտ:

Լիբերթի

Լիբերթին քաղաք է Միսսուրիում: Ջոզեֆ Սմիթը մի քանի ամիս գտնվել է Լիբերթիի բանտում:

Խաղաղ օվկիանոս

Խաղաղ օվկիանոսը Միացյալ Նահանգների արևմտյան մասում է: Մորմոնական զորագունդը արշավեց դեպի Խաղաղ օվկիանոս:

Կալիֆորնիա

Կալիֆորնիան նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում: Բրիգամ Յանգը Սրբերին ուղարկեց քաղաքներ կառուցելու Կալիֆորնիայում:

Կոլորադո

Կոլորադոն նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում:

Կումորա բլուր

Կումորա բլուրը գտնվում էր Ջոզեֆ Սմիթի տան մոտ Նյու Յորքում: Ոսկե թիթեղները թաղված էին Կումորա բլրում:

Հարմոնի

Հարմոնին քաղաք է Պենսիլվանիայում, որտեղ ապրում էր Ջոզեֆ Սմիթը:

Հոնս Միլ

Հոնս Միլը քաղաք է Միսսուրիում: Ամբոխը շատ Սրբեր սպանեց Հոնս Միլում:

Մեծ Սոլթ Լեյք Հովիտ

Մեծ Սոլթ Լեյք Հովիտը Միացյալ Նահանգների արևմուտքում է:

Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգները երկիր է Հյուսիսային Ամերիկայում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերեկանգնվեց Միացյալ Նահանգներում:

Միսիսիպի գետ

Միսիսիպի գետի մի մասը Նավու քաղաքի կողքին է: Սրբերը անցան Միսիսիպի գետը, երբ հեռացան Նավույից:

Միսսուրի

Միսսուրին նահանգ է Միացյալ Նահանգների միջին արևմուտքում: Ինդիփենդենսը քաղաք է Միսսուրիում:

Ցուտա

Յուտան նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում: Սոլթ Լեյք Սիթին Յուտայում է:

Նավու

Նավուն քաղաք է Իլինոյսում: Սրբերը ապրել են Նավույում և այնտեղ տաճար են կառուցել:

Նյու Ցորք

Նյու Յորքը նահանգ է Միացյալ Նահանգների արևելքում: Կումորա բլուրը Նյու Յորքում է: Պալմիրան և Ֆայեթը քաղաքներ են Նյու Յորքում:

Պալմիրա

Պալմիրան քաղաք է Նյու Յորքում, որտեղ շատ տարիներ ապրել է Ջոզեֆ Սմիթի ընտանիքը:

Պենսիլվանիա

Պենսիլվանիան նահանգ է Միացյալ Նահանգների արևելքում: էմմա Սմիթի ընտանիքը ապրում էր Պենսիլվանիայում:

Պուեբլո

Պուեբլոն քաղաք է Կոլորադոյում: Մորմոնկան զորագնդի տղամարդիկ իրենց ընտանիքներին թողեցին Պուեբլոյում:

Ջեքսոն Քաունթի

Ջեքսոն Քաունթին Միսսսուրիում է: Ամբոխը ստիպեց Սրբերին հեռանալ Ջեքսոն Քաունթիից:

Սիոն

Սիոնը քաղաք էր, որը կառուցել էր Ենովքը: Մի օր կլինի մեկ այլ քաղաք Սիոն անունով: Այն կլինի Ջեքսոն Քաունթիում, Միսսուրի:

Սոլթ Լեյք Սիթի

Պիոներները կառուցեցին Սոլթ Լեյք Սիթին: Այն գտնվում է Մեծ Սոլթ Լեյք հովիտում:

Վայոմինգ

Վայոմինգը նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում: Բրիգամ Յանգը Սրբերին ուղարկեց քաղաքներ կառուցել Վայոմինգում:

Վերմոնտ

Վերմոնտը նահանգ է Միացյալ Նահանգների արևմուտքում: Ջոզեֆ Սմիթը ծնվել է Վերմոնտում:

Վինթեր Քվոթերս

Վինթեր Քվորթերսը քաղաք էր Միացյալ Նահանգների տափաստաններում:

Ռոքի Մաունթեյնս

Ռոքի Մաունթեյնս լեռները Միացյալ Նահանգների արևմուտքում է: Պիոներները անցան Ռոքի Մաւոնթեյնս լեռները և հասան Մեծ Սոլթ Լեյք հովիտ:

Քանսիլ Բլաֆս

Քանսիլ Բլաֆսը քաղաք է Միացյալ Նահանգների տափաստաններում: Այն գտնվում է Այովայում:

Քարթեջ

Քարթեջը քաղաք է Իլինոյսում: Ջոզեֆ և Հայրում Սմիթները սպանվեցին Քարթեջի բանտում:

Կիրթլենդ

Կիրթլենդը քաղաք է Օհայոյում: Առաջին Սրբերը մի քանի տարի ապրում էին Կիրթլենդում և այնտեղ տաճար կառուցեցին:

Քվինսի

Քվինսին քաղաք է Իլինոյսում:

Օհայո

Օհայոն նահանգ է Միացյալ Նահանգների միջին արևմուտքում: Կիրթլենդը քաղաք է Օհայոյում:

Ֆայեթ

Ֆայեթը քաղաք է Նյու Յորք նահանգում: Ջոզեֆ Սմիթը հիմնեց Եկեղեցին Ֆայեթում:

Ֆար Վեստ

Ֆար Վեստը քաղաք է Միսսուրի նահանգում: Սրբերը որոշ ժամանակ ապրում էին Ֆար Վեստում: