Scripture Stories
Գլուխ 16: Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը սովորում են Սիոնի մասին: 1830թ.


“Գլուխ 16: Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը սովորում են Սիոնի մասին: 1830թ.,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 61–63

“Գլուխ 16,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 61–63

Գլուխ 16

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Րիգդոնը սովորում են Սիոնի մասին

1830թ.

Նկար
baptism
Նկար
missionaries meeting Sidney Rigdon

Երբ Օլիվեր Քաուդերին և նրա ընկերները միսիայում էին, նրանք կանգ առան Կիրթլենդի մոտերքում, Օհայո: Նրանք հանդիպեցին Սիդնի Րիգդոն անունով մի մարդու, որը մեկ այլ եկեղեցու ղեկավար էր:

Նկար
missionaries teaching Sidney Rigdon

Միսիոներները Սիդնի Րիգդոնին տվեցին Մորմոնի Գրքի մեկ օրինակ և ուսուցանեցին ավետարանի մասին: Սիդնին կարդաց Մորմոնի Գիրքը և աղոթեց դրա մասին: Երկնային Հայրը նրան հայտնեց, որ ավետարանը ճշմարիտ է և Սիդնին մկրտվեց:

Նկար
Sidney Rigdon introducing missionaries

Սիդնի Րիգդոնը իր եկեղեցու անդամներին խնդրեց լսել միսիոներներին, և նրանցից շատերն այդպես էլ արեցին: Շուտով 1,000 մարդ մկրտվեց Կիրթլենդում:

Նկար
men entering water

Սիդնի Րիգդոնը ցանկացավ հանդիպել Ջոզեֆ Սմիթին, և գնաց Նյու Յորք: Երբ Սիդնին եկավ, Ջոզեֆ Սմիթը նրա համար հայտնություն ստացավ: Հայտնության մեջ Հիսուսն ասաց, որ Սիդնի Րիգդոնը մեծ բաներ պետք է աներ: Նա պետք է ուսուցաներ ավետարանը շատ մարդկանց: Նա պետք է մկրտեր նրանց և շնորհեր Սուրբ Հոգու պարգևը:

Նկար
men of old

Հիսուսը Ջոզեֆին և Սիդնիին ասաց, որ Աստվածաշնչի որոշ մասեր շատ տարիներ առաջ փոխվել են: Այլ կարևոր մասեր հանվել էին: Հիսուսն ասաց, որ Նա Ջոզեֆ Սմիթին կհայտնի, թե Աստվածաշնչի որ մասերը պետք է ուղղվեն: Սիդնին պետք է գրի առներ այն ուղղումները, որոնք Ջոզեֆը կթելադրեր:

Նկար
prophet Enoch with his people

Մի պատմություն, որն Աստվածաշնչում ավարտված չէր, Ենովքի մասին է, որը մեծ մարգարե էր: Նրա մարդիկ այնքան արդարակյաց էին, որ Տերը նրանց կոչում էր Սիոն: Ենովքի ժողովուրդը կառուցեց մի քաղաք, որի անունը Սիոն էր: Սիոնում մարդիկ սիրում էին միմյանց և հոգ էին տանում միմյանց մասին: Ոչ ոք աղքատ չէր, ոչ էլ դժբախտ:

Նկար
Jesus dwelling in city of Zion

Սիոնում բոլորը պահում էին Երկնային Հոր պատվիրանները: Մարդիկ այնքան արդարակյաց էին, որ Տերն ապրում էր նրանց մեջ: Հետագայում նա Սիոնի ժողովրդին Իր հետ վերցրեց երկինք:

Նկար
Jesus speaking to Zion

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ Սրբերը պետք է մեկ այլ քաղաք կառուցեին Սիոն անունով: Քաղաքը պետք է հիասքանչ լիներ: Այնտեղ չէր լինի վատ մարդ: Քաղաքում ապրողները պետք է սիրեին միմյանց և լինեին երջանիկ: Հիսուսն ասաց, որ Նա կգար և կապրեր նրանց հետ: