Scripture Stories
Գլուխ 39: Կիրթլենդի Տաճարը նվիրագործվում է: Հունվար – մարտ 1836


“Գլուխ 39: Կիրթլենդի Տաճարը նվիրագործվում է: Հունվար – մարտ 1836,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 151–54

“Գլուխ 39,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 151–54

Գլուխ 39

Կիրթլենդի Տաճարը նվիրագործվում է

Հունվար – մարտ 1836

Նկար
couple in wagon
Նկար
Saints building Kirtland Temple

Տերը պատվիրեց Սրբերին կառուցել տաճար Կիրթլենդում: Սրբերը աղքատ էին, բայց զոհաբերում էին և շատ էին աշխատում տաճարը կառուցելու համար: Նրանք հավատք ունեին, որ Տերը կօգներ իրենց անել այն, ինչ խնդրել էր իրենցից:

Նկար
Joseph’s father blessing Church leaders

Երբ տաճարը գրեթե պատրաստ էր, Եկեղեցու որոշ ղեկավարներ այնտեղ ժողով անցկացրեցին: ժողովի ժամանակ Ջոզեֆ Սմիթի հայրը օրհնեց Եկեղեցու ղեկավարներին: Ջոզեֆի հայրը Եկեղեցու հայրապետն էր:

Նկար
Joseph seeing vision

Այնուհետև Ջոզեֆ Սմիթը հիանալի տեսիլք ունեցավ, որում նա տեսավ երկնային սելեստիալ արքայությունը: Սելեստիալ արքայությունը այն տեղն է, որտեղ ապրում է Աստված: Ջոզեֆը տեսավ, թե որքան գեղեցիկ էր սելեստիալ արքայությունը: Նա տեսավ Երկնային Հորը և Հիսուսին: Նա նաև տեսավ իր եղբորը‘ էլվինին, որը մահացել էր:

Նկար
Jews returning to Jerusalem

Ջոզեֆը զարմացել էր, տեսնելով էլվինին սելեստիալ արքայությունում, որովհետև էլվինը մահանալուց առաջ չէր մկրտվել: Հիսուսը բացատրեց, որ շատ մարդիկ չեն իմացել ավետարանի մասին, երբ ապրել են երկրի վրա:

Նկար
people living in distant places

Այդ մարդկացից ոմանք, ինչպես էլվինը, ապրել էին այնպիսի ժամանակնելտւմ, երբ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը երկրի վրա չէր: Նրանցից ոմանք ապրել էին այնպիսի տարածքներում, որտեղ միսիոներները չէին կարող այն ուսուցանել:

Նկար
people from different cultures

Այդ մարդկանցից ոմանք կհավատային ավետարանին և կմկրտվեին, եթե իմանային դրա մասին, երբ ապրում էին երկրի վրա: Այդ մարդիկ կգնան սելեստիալ արքայություն:

Նկար
parents leaning over their dying son

Այդ տեսիլքում Ջոզեֆը նաև սովորեց երեխաների մասին, որոնք մահանում են դեռ ութ տարեկանը չլրացած: Հիսուսն ասաց, որ այդ երեխաները կգնան սելեստիալ արքայություն:

Նկար
Kirtland Temple

Վերջապես Կիրթլենդի Տաճարը ավարտվեց և պատրաստ էր նվիրագործվելու: Դա նշանակում է, որ տաճարը պետք է տրվեր Տիրոջը և օգտագործվեր միայն Նրա աշխատանքի համար: Սրբերը հատուկ ժողով են անցկացնում տաճարը նվիրագործելու համար:

Նկար
Saints singing

Շատ Սրբեր եկան ժողովի: Նրանք երջանիկ էին, որ տաճար ունեին: Նրանք երգեցին և աղոթեցին Երկնային Հորը: Նրանք խոստացան հետևել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին:

Նկար
angels appearing at dedication

Ջոզեֆ Սմիթը հատուկ աղոթք ասեց տաճարը նվիրագործելու համար: Աղոթքից հետո տաճարը արդեն սուրբ շենք էր: Այն Տիրոջ տունն էր: Այդ օրը հրեշտակները Կիրթլենդի տաճարում էին: Սուրբ Հոգին Սրբերի հետ էր: Սքանչելի օր էր: