Scripture Stories
Գլուխ 63: Պիոներները գնում են Սոլթ Լեյք Հովիտ: Ապրիլ – հուլիս 1847


“Գլուխ 63: Պիոներները գնում են Սոլթ Լեյք Հովիտ: Ապրիլ – հուլիս 1847,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 225–28

“Գլուխ 63,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 225–28

Գլուխ 63

Պիոներները գնում են Սոլթ Լեյք Հովիտ

Ապրիլ – հուլիս 1847

Նկար
moving west
Նկար
Brigham Young leading an ox cart

Պիոներների առաջին խումբը դուրս եկավ Վինթեր Քվոթերսից 1847թ. ապրիլին և ուղևորվեց դեպի արևմուտք: Խումբը առաջնորդում էր Բրիգամ Յանգը և բաղկացած էր 143 տղամարդուց, 3 կանանցից և 2 երեխայից:

Նկար
Native Americans

ճանապարհորդության սկզբում պիոներները անցան հարթ տարածքներով, որոնք ծածկված էին բարձր խոտով: Այդպիսի հողերը կոչվում են տափաստաններ: Տափաստաններում ապլւում էին հնդկացիներ: Չկային ոչ քաղաքներ, ոչ ֆերմաներ:

Նկար
Saints performing various duties

ճանապարհին բոլորը աշխատանք ունեին անելու: Կանայք խնամում էին երեխաներին և ուտելիք պատրաստում: Տղամարդիկ ճանապարհ էին պատրաստում, կամուրջներ կառուցում, վերանորոգում սայլակները և որսորդություն անում:

Նկար
woman preparing food

Պիոներները քայլում էին ամբողջ օրը: Գիշերը նրանք շրջան էին վազմում իրենց սայլավնելտվ և ճամբալւում: Մարդիվ և վենդանիները մնում էին շրջանի մեջ: Նրանք խառույվ էին վառում և ուտելիք պատրաստում:

Նկար
Saints singing

Հաճախ պիոներները պարում և երգում էին: Նրանց սիրած երգերից էր “Եկեք, Սրբեր” երգը: Երգելը օգնում էր նրանց քաջություն ունենալ իրենց դժվարությունները հաղթահարելու համար: Բրիգամ Յանգը Սրբերին ասաց, որ կիրակի օրերին նրանք հանգստանան և երկրպագեն Աստծուն: Սրբերը աղոթում էին, ուսումնասիրում էին սուրբ գրությունները և հաղորդության ժողովներ անցկացնում:

Նկար
Saint blowing bugle

Ամեն առավոտ ժամը հինգին տղամարդիկ փող էին նվագում, հայտնելով, որ ժամանակն է արթնանալ: Մինչև ժամը յոթը նրանք պետք է աղոթեին, նախաճաշեին, կերակրեին կենդանիներին և պատրաստ լինեին շարժվելու:

Նկար
Brigham Young speaking to trapper

Պիոներները տափաստաններով անցան չորս ամիս: ճանապարհին նրանք այլ մարդկանց հանդիպեցին: Նրանցից ոմանք որսորդներ էին և ասում էին Բրիգամ Յանգին չգնալ Ռոքի Մաունթեյնս, որովհետև այնտեղ դժվար կլիներ հացահատիկ աճեցնել:

Նկար
Saints speaking

Մյուսները Բրիգամ Յանգին ասում էին Սրբերին տանել Կալիֆորնիա, որովհետև հողն այնտեղ հալւոատ էր, իսվ եղանակը մեղմ: Բայց Բրիգամ Յանգը ասաց, որ Տերը ցույց էր տվել իրեն, թե ուր պետք է գնային Սրբերը:

Նկար
man and wife at camp

Վերջապես պիոներները հասան Ռոքի Մաունթեյնս, որտեղ քայլելը շատ դժվար էր:

Նկար
Brigham Young lying down sick

Բրիգամ Յանգը հիվանդացավ և չէր կարողանում արագ գնալ: Նա ընտրեց տղամարդկանց, որոնք պետք է արագ հասնեին Մեծ Սոլթ Լեյքի Հովիտ և սկսեին հացահատիկ ցանել այնտեղ:

Նկար
men looking down into Salt Lake Valley

Տղամարդիկ իրենց սայլակները անցկացրեցին սարերից այն կողմ: Նրանք իջան հովիտ և ճամբարեցին առվի մոտ:

Նկար
man plowing with horses

Նրանք նվիրագործեցին հողը և խնդրեցին Տիրոջը օրհնել սերմերը, ոլտնք պատրաստվում էին ցանել: Ապա նրանք ցանեցին սերմերը:

Նկար
Brigham Young arriving in valley

Երեք օր անց Բրիգամ Յանգը և նրա խմբի մնացած մասը իջան սարերից և նայեցին հովտի վրա: Երբ Բրիգամ Յանգը տեսավ այն, նա իմացավ, որ դա այն վայրն էր, որտեղ Տերն ուզում էր, որ Սրբերը ապրեին: Նա ասաց. “Սա է վայրը: Առաջ”: Սրբերը քշեցին իրենց սայլակները դեպի հովիտ: 1847թ. հուլիսի 24-ն էր: Սարերով և դաշտերով 1,000 մղոն անցնելուց հետո Սրբերը վերջապես գտան այն վայրը, որտեղ կարող էին բնակվել: Նրանք շնորհակալ էին, որ Աստված տարավ իրենց խաղաղ և անվտանգ մի վայր, թեև նրանք գիտեին, որ դեռ շատ դժվարություններ կլինեին առջևում: