Scripture Stories
Հին Կտակարանի մասին


«Հին Կտակարանի մասին», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Հին Կտակարանի մասին», Հին Կտակարանի պատմություններ

Հին Կտակարանի մասին

Երկնային Հոր խոստումները Իր զավակներին շատ վաղուց

Նկար
նախաերկրային կյանքի նկար

Սուրբ Աստվածաշնչի առաջին մասը Հին Կտակարանն է: Այս սուրբ գրությունը գրվել է շատ վաղուց, նույնիսկ մինչև Հիսուս Քրիստոսի ծնվելը: Այն ունի պատմություններ, որոնք օգնում են մեզ հավատ ունենալ Նրա հանդեպ: Այն մեզ ուսուցանում է, որ երկրի վրա գտնվող յուրաքանչյուր մարդ Երկնային Հոր ընտանիքի մասնիկն է, և որ Նա սիրում է Իր զավակներին:

Երկրորդ Օրինաց 7.7-9, Եսայիա 45․10-12

Նկար
Ադամն ու Եվան պարտեզում

Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսի անունը Եհովա է և Տեր։ Նա հետևում է Երկնային Հոր ցուցումներին: Ադամի և Եվայի ժամանակներից ի վեր, Երկնային Հայրը ուղարկել է Տեր Հիսուս Քրիստոսին՝ խոսելու Իր մարգարեների հետ: Երկնային Հայրն ուղարկում է Սուրբ Հոգուն՝ օգնելու մեզ իմանալ, որ մարգարեի խոսքերը ճշմարիտ են:

Ելից 6․2–3, Բ Մնացորդաց 20․20, Ամովս 3․7, Բ Պետրոս 1․21, Մովսես 2․1

Նկար
Ադամի ժառանգները

Տերը խոստացավ Աբրահամ մարգարեին և նրա կնոջը՝ Սարային, որ իրենց ընտանիքը կմեծանա և կօրհնի ամբողջ աշխարհը: Նրանց թոռը՝ Հակոբը ուներ բազմանդամ ընտանիք, որը դարձավ ազգ: Նրանք կոչվեցին Իսրայելի տուն կամ իսրայելացիներ: Մարգարեները սովորեցրին նրանց հույսով սպասել Հիսուս Քրիստոսի գալուն։

Ծննդոց 15․5-6, 17․1-8, Երկրորդ Օրինաց 18․15, Եսայիա 7․14

Նկար
ծիածանին նայող մարդիկ

Հին Կտակարանի բազմաթիվ պատմություններ ցույց են տալիս, թե ինչպես է Տերը կատարել իսրայելացիներին տված Իր խոստումները:

Ծննդոց 9․13-17, Երեմիա 11․4-5, Եբրայեցիս 11․1-35

Նկար
Մովսեսը գավազան է ցույց տալիս մարդկանց

Երբ իսրայելացիները լսում էին մարգարեներին և պահում պատվիրանները, Տերը օգնում էր նրանց: Երբ նրանք չէին հնազանդվում, Նա չէր կարողանում օգնել նրանց։

Երկրորդ Օրինաց 11․26-28, Հոբ 36․11-12

Նկար
սուրբ գրություններ կարդացող երեխաները

Դուք Երկնային Հոր ընտանիքի անդամն եք։ Երկնային Հայրը բարի է և սիրում է ձեզ: Նա ծրագիր ունի ձեզ համար: Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ դուք կարող եք կրկին վերադառնալ Երկնային Հոր մոտ և ապրել Նրա հետ։ Ինչպես իսրայելացիներին էին սովորեցնում, այդպես էլ դուք կարող եք հավատալ Տիրոջը և պահել Նրա պատվիրանները:

Ելից 15․2, Երկրորդ Օրինաց 4․31, 5․10, Մովսես 1․39