Scripture Stories
Հակոբն ու Եսավը


Հակոբն ու Եսավը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Հակոբն ու Եսավը, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 25-27

Հակոբն ու Եսավը

Երկու եղբայր և անդրանիկության մեկ իրավունք

Նկար
Եսավն ու Հակոբն աշխատում են

Իսահակն ու Ռեբեկան երկվորյակ որդիներ ունեցան՝ Հակոբին և Եսավին: Եսավը հմուտ որսորդ էր: Հակոբն ապրում էր հասարակ կյանքով և հետևում էր Տիրոջը։

Ծննդոց 25․20-28

Նկար
Եսավն ու Իսահակը

Եսավն առաջինը ծնվեց: Առաջնեկը սովորաբար իր հորից անդրանիկության իրավունքի օրհնություն էր ստանում: Անդրանիկությունը նշանակում էր, որ նա կառաջնորդի իր ընտանիքը և կունենա ավելի շատ հող և անասուններ՝ իր ընտանիքի մասին հոգ տանելու համար: Սակայն Եսավն ավելի շատ իր մասին էր մտածում, քան իր ընտանիքի մասին, և չէր հնազանդվում իր ծնողներին ու Տիրոջը:

Ծննդոց 25.25, 32, 26.34-35

Նկար
Հակոբն ուտելիք է տալիս Եսավին

Մի օր Եսավը որսից տուն վերադարձավ: Նա շատ քաղցած էր և խնդրեց, որ Հակոբն ուտելիք տա իրեն: Տերը ցանկանում էր, որ Հակոբն ունենա անդրանիկության իրավունքը, որովհետև Եսավն արժանի չէր դրան: Հակոբը խնդրեց Եսավին վաճառել իր անդրանիկության իրավունքը ուտելիքի դիմաց: Եսավը համաձայնեց և վաճառեց իր անդրանիկության իրավունքը Հակոբին։

Ծննդոց 25․23, 29-34, Եբրայեցիս 11.20

Նկար
Ռեբեկան և Իսահակը

Ռեբեկան և Իսահակը ամենալավն էին ցանկանում իրենց երեխաների համար: Նրանք վշտացած էին, որ Եսավն անում էր այն, ինչ ինքն էր ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ Տերն էր ցանկանում:

Ծննդոց 26․34-35

Նկար
Իսահակը խոսում է Եսավի հետ

Իսահակը ծերացավ և կուրացավ: Մահանալուց առաջ նա խնդրեց իր համար մի կենդանի որսալ ու եփել:

Ծննդոց 27․1-4

Նկար
Ռեբեկան նայում է Եսավին

Ռեբեկան գիտեր, որ ժամանակն էր, որպեսզի Իսահակը պարգևի անդրանիկության իրավունքի օրհնությունը:

Ծննդոց 27.5

Նկար
Ռեբեկան խոսում է Հակոբի հետ

Ռեբեկան խնդրեց Հակոբին երկու կենդանի գտնել, որպեսզի ինքը կարողանա եփել դրանք՝ նախքան Եսավի վերադարձը: Այդ դեպքում Հակոբը կստանար օրհնությունը:

Ծննդոց 27․6-17

Նկար
Իսահակը Հակոբին պարգևեց իր օրհնությունը

Հակոբը Եսավի շորերը հագավ և հորը մատուցեց ուտելիքը: Իսահակը Հակոբին պարգևեց անդրանիկության իրավունքի օրհնությունը: Երբ Եսավը վերադարձավ, նա շատ զայրացավ Հակոբի վրա: Սակայն անդրանիկության իրավունքն անցավ Հակոբին, որովհետև նա պահում էր Տիրոջ պատվիրանները, իսկ Եսավը՝ ոչ:

Ծննդոց 27․18-29