Scripture Stories
Մաղաքիա մարգարեն


«Մաղաքիա մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Մաղաքիա մարգարեն», Հին Կտակարանի պատմություններ

Մաղաքիա 1, 3

Մաղաքիա մարգարեն

Ապրել տասանորդի օրենքով

Նկար
մարդիկ տասանորդը լավ չէին տալիս

Հրեաները տասանորդ էին վճարում՝ իրենց բերքի և անասունների մեկ տասներորդը տալով Տիրոջը: Տերն օրհնում էր նրանց, երբ նրանք տալիս էին տասանորդը: Բայց որոշ հրեաներ սկսեցին հին հաց, կույր կամ հիվանդ կենդանիներ տալ որպես տասանորդ: Լավ կենդանիներին նրանք իրենց էին պահում։

Ծննդոց 14․20, 28․22, Երկրորդ Օրինաց 12․6, 11, 17, Մաղաքիա 1․7-8, 12-13

Նկար
Մաղաքիան ուսուցանում է մարդկանց

Տերը դժգոհ էր։ Մաղաքիա մարգարեն ասաց հրեաներին, որ նրանք կողոպտում են Տիրոջը, երբ ազնիվ չեն տասանորդ վճարելուց: Մաղաքիան նրանց ասաց, որ ապաշխարեն:

Մաղաքիա 3.8-9

Նկար
Մաղաքիան նայում է մարդկանց, ովքեր ազնիվ տասանորդ են տալիս

Տերը հրեաներին խոստում տվեց։ Եթե նրանք ազնիվ տասանորդ տային, Տերը մեծ օրհնություններ կթափեր երկնքից:

Մաղաքիա 3.10-12