Scripture Stories
Եղիսե մարգարեն


Եղիսե մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Եղիսե մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ

Դ Թագավորաց 2, 4

Եղիսե մարգարեն

Տիրոջ հրաշքները

Նկար
Եղիան խոսում է Եղիսեի հետ

Եղիա մարգարեի միջոցով Տերը պատրաստեց Եղիսեին՝ որպես հաջորդ մարգարե: Այնուհետև Տերը Եղիային երկինք տարավ:

Դ Թագավորաց 2․1-15

Նկար
կինը յուղ է լցնում

Տերը Եղիսեին օգնեց բազմաթիվ հրաշքներ գործել: Եղիսեն մի անգամ օրհնեց աղքատ կնոջ յուղը և այն բազմաթիվ կճուճներ լցրեց: Ապա կինը վաճառեց յուղը և վճարեց իր պարտքերը:

Դ Թագավորաց 4․1-7

Նկար
Եղիսեն խոսում է ընտանիքի հետ

Մյուս անգամ մի հավատարիմ կին ծառայեց Եղիսեին, և շատ բարի էր նրա նկատմամբ: Եղիսեն հարցրեց, թե ինչ կարող է անել նրա համար: Կինը երեխա էր փափագում: Եղիսեն օրհնեց նրան և նրա ամուսնուն, և նրանք երեխա ունեցան:

Դ Թագավորաց 4․8-17

Նկար
ընտանեկան տոն

Սակայն մի քանի տարի անց նրանց որդին հիվանդացավ և մահացավ: Կինը գնաց Եղիսեին փնտրելու, որովհետև հավատում էր, որ նա կարող էր փրկել իր որդուն: Եղիսեն եկավ, օրհնեց տղային, և նա վերակենդանացավ: Տերն օգնեց Եղիսեին բազմաթիվ հրաշքներ գործել: Նա Տիրոջ մեծ մարգարեներից էր:

Դ Թագավորաց 4.18-37