Scripture Stories
Սամուել մարգարեն


Սամուել մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Սամուել մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ

Ա Թագավորաց 2–3

Սամուել մարգարեն

Տերը կանչում է պատանուն

Նկար
Հեղին խոսում է մարդկանց հետ

Երկար ժամանակ իսրայելացիները չունեին Տիրոջ մի մարգարե, որը կառաջնորդեր նրանց: Փոխարենը դատավորներն էին իշխում Իսրայելում երկար տարիներ: Այդ ժամանակ Աննան իր փոքր որդուն՝ Սամուելին բերեց Իսրայելի քահանա և դատավոր Հեղիի հետ ապրելու: Սամուելը օգնում էր Հեղիին տաճարում:

Ա Թագավորաց 2.11, 18, 26, 3.1

Նկար
Հեղիի որդիները ապրանքներ են գողանում

Հեղիի երկու որդիները նույնպես ծառայում էին տաճարում, բայց նրանք գողացան Տիրոջ համար նախատեսված ընծաները: Որոշ մարդիկ բողոքեցին Հեղիին, բայց Հեղին չպատժեց որդիներին:

Ա Թագավորաց 2.12–17, 22–23

Նկար
Սամուել

Մի երեկո Սամուելը լսեց մի ձայն, որը կանչում էր իրեն: Նա կարծեց՝ Հեղին է կանչում իրեն և գնաց նրա մոտ: Բայց Հեղին չէր կանչում: Հեղին ասաց Սամուելին, որ վերադառնա քնելու:

Ա Թագավորաց 3.3–5

Նկար
Սամուելը խոսում է Հեղիի հետ

Սամուելը երկրորդ անգամ լսեց իրեն կանչող ձայնը: Նա գնաց Հեղիի մոտ և հարցրեց, թե ինչ է նրան հարկավոր։ Բայց Հեղին չէր կանչում իրեն: Հեղին ասաց Սամուելին, որ գնա քնելու:

Ա Թագավորաց 3.6

Նկար
Հեղին խոսում է Սամուելի հետ

Սամուելը երրորդ անգամ լսեց իրեն կանչող ձայնը: Նա գնաց Հեղիի մոտ և հարցրեց, թե ինչ է նրան հարկավոր։ Այս անգամ Հեղին հասկացավ, որ Աստված էր խոսում Սամուելի հետ: Հեղին ասաց Սամուելին, որ վերադառնա քնելու: Հեղին ասաց, որ եթե Տերը նորից կանչի, Սամուելը պետք է լսի նրան:

Ա Թագավորաց 3․8-9

Նկար
Սամուելը խոսում է Աստծո հետ

Սամուելը նորից լսեց իրեն կանչող ձայնը: Այս անգամ Սամուելը խնդրեց Տիրոջը խոսել և ասաց, որ լսում է նրան: Տերը Սամուելին ասաց, որ Հեղին սխալ է գործել՝ թողնելով, որ իր մեղսավոր որդիները ծառայեն տաճարում: Հեղիի ընտանիքը այլևս չպետք է ծառայի տաճարում:

Ա Թագավորաց 3.10–14

Նկար
Սամուելը և Հեղին խոսում են

Հաջորդ օրը Հեղին հարցրեց Սամուելին, թե ինչ ասաց Տերը: Սամուելն ասաց նրան: Հեղին գիտեր, որ Տերն է խոսում Սամուելի միջոցով:

Ա Թագավորաց 3.15–18

Նկար
Սամուելը նայում է մարդկանց

Լուրը տարածվեց ամբողջ Իսրայելում: Մարդիկ իմացան, որ Տերն ընտրել է Սամուելին՝ որպես Իր մարգարե:

Ա Թագավորաց 3․19-20